Եթե կա մի բան, որը ես սովորել եմ ծնողական ավելի քան 10 տարվա փորձից, դա այն է, որ ինձ անընդհատ հետևում են: Իմ երեխաները ոչ միայն հետևում են ինձ, այլև լսում են այն ամենը, ինչ ասում եմ: Նրանք բառացիորեն ուսումնասիրում են ինձ թաքնված ազդանշաններ գտնելու համար: Իմ ընդունած յուրաքանչյուր որոշում, իմ արտասանած յուրաքանչյուր բառ, իմ յուրաքանչյուր քայլ աննկատ չի մնում: Իմ երեխաներն ինձանից սովորում են կյանքի իմաստությունը, և դա հսկայական պատասխանատվություն է:
Այս մասին ես հիշեցի մի քանի շաբաթ առաջ: Մենք հանգստանում էինք գյուղական տանը, արդեն ուշ երեկո էր: Ես և կինս նստեցինք այն սենյակում, որտեղ մեր կրտսեր երեխան քնած էր (կամ գոնե մենք այդպես էինք կարծում) և քննարկում էինք մեր երեխաներից մեկի վարքագծում առաջացած խնդիրները: Եվ հետո, հանկարծ, 6-ամյա երեխաս կամաց կրկնեց իմ վերջին դիտողությունը: Վեցամյա երեխայի շուրթերից այն հնչում էր ահավոր դատապարտող:
Երեխաներս ուսումնասիրում են ինձ: Դա փաստ է: Եվ նրանք կկրկնօրինակեն իմ վարքը՝ լավ կամ վատ, ամբողջական կամ մակերեսային:
Եվ այսպես, ահա 7 բան, որ ձեր երեխաները սովորում են ձեզանից.
1. Այն, թե ինչպես եք վերաբերվում նրանց մորը
Եթե դուք հարգանքով ու արժանապատվությամբ եք վերաբերվում նրանց մայրիկին, բարի եք նրա նկատմամբ, ամեն ինչ կիսում եք նրա հետ, աջակցում և խնամում նրան, ապա ձեր երեխաները հարգանքով և արժանապատվությամբ կվերաբերվեն ձեր կնոջը: Բայց եթե դուք նվաստացուցիչ, ագրեսիվ, կոպիտ եք և վիրավորում եք, կարող եք վստահ լինել, որ երեխաները նույն կերպ կվարվեն նրա հետ:
2. Այն, թե ինչպես եք տնօրինում ձեր գումարը
Եթե դուք մինչև ականջները խրված եք պարտքերի մեջ կամ փողը քամուն եք տալիս, ապա ձեր երեխաները նույնպես դա չեն գնահատի՝ ոչ հիմա, ոչ էլ երբ մեծանան: Նրանք կցուցադրեն նույն անպատասխանատվությունը, որը տեսնում են ձեր մեջ: Նրանք նույնպես կապրեն պարտքերի տակ: Բայց եթե խելամիտ վարվեք, հավատարիմ մնաք բյուջեին, խնայեք և պլանավորեք, նրանք նույնը կանեն:
3. Ձեր վերաբերմունքը այլ մարդկանց
Եթե դուք միշտ մարդկանց շահագործում եք ձեր օգտի համար կամ անընդհատ նվաստացնում և վիրավորում եք ուրիշներին, ձեր երեխաներն էլ նույնը կանեն: Եթե մատուցողուհուն կամ խանութի վաճառողին վերաբերվեք աղբի պես, ձեր երեխաներն էլ կարհամարհեն մարդկանց: Բայց եթե ուրիշներին, հատկապես սպասարկող անձնակազմին վերաբերվեք բարությամբ և հարգանքով, ձեր երեխաները կհետևեն ձեր օրինակին:
4. Հեղինակության նկատմամբ ձեր հարգանքի մակարդակը
Եթե կոպիտ եք վերաբերվում ձեզ կանգնեցրած ոստիկանին, կամ միշտ նախատում եք ձեր սարսափելի ղեկավարին, ձեր երեխաները կմեծանան՝ առանց հեղինակության նկատմամբ հարգանքի: Վերջինս ներառում է նաև ձեզ։ Բայց ձեր ղեկավարի մասին հարգանքով և բարությամբ արտահայտվելով, նույնիսկ եթե նա արժանի չէ դրան, դուք կփոխեք ձեր երեխաների վերաբերմունքը հեղինակության նկատմամբ դեպի լավը:
5. Ձեր բնավորության խորությունը և անհատականության ամբողջականությունը
Երեխաները հասկանում են, երբ խաբում եք նրանց: Նրանք նկատում են, երբ մի բան եք ասում, բայց անում են մեկ այլ բան: Նրանք լսում են, թե ինչպես եք խոսում մարդկանց կամ ձեր նյարդայնացնող հարևանի մասին: Նրանք հիշում են, թե ինչպես եք արձագանքում ճգնաժամային իրավիճակներին և անարդար մեղադրանքներին: Այն, թե որքան ներդաշնակ և ամբողջական անձնավորություն եք որոշում լինել կամ չլինել, մեծապես որոշում է ձեր երեխաների հետագա կյանքը:
6. Ձեր կարգապահության մակարդակը
Կռահեք, թե ինչ է ձեզ սպասվում, եթե ուտեք, ծախսեք և քնեք շատ, չմուծեք հաշիվները, չարաշահեք ալկոհոլը, կորցնեք ձեր տունը, միշտ կտրեք անկյունները և արդարացումներ փնտրեք ձեր չմտածված որոշումների համար: Ճիշտ է, նույնը կանեն ձեր երեխաները: Բայց եթե դուք ընտրեք կարգապահ կյանք, ձեր երեխաները նույնպես ավելի լավ (և առողջ) որոշումներ կկայացնեն:
7. Ձեր առատաձեռնության մակարդակը
Եթե դուք տասանորդ չեք վճարում եկեղեցում, չեք կատարում բարեգործական ներդրումներ և նվիրատվություններ, ապա ձեր երեխաները նեւյնպես չեն վճարելու: Եթե դուք չծառայեք բանակում, նրանք նույնպես չեն ծառայելու: Եթե դուք գրանցվեք լավ գործի համար, այնուհետև թուլանաք և դադարեք անհրաժեշտ ջանքեր գործադրել, ձեր երեխաները կհետևեն ձեր օրինակին: Բայց եթե նրանք իրենց առջև տեսնեն առատաձեռն անձնավորություն, որը միշտ օգնում է աղքատներին և մարդկանց տալիս անկեղծ սրտով, ապա ձեր երեխաները կկրկնեն նույն վարքը և կդառնան մարդիկ, ով տալիս, սիրում և օգնում է ուրիշներին:
Հեղինակ՝ Մայք Բերրի