Երբևէ մտածե՞լ ես, որ կենդանակերպի քո նշանը կարող է ավելի շատ բան պատմել քո մասին, քան դու կարծում ես։ Ոչ միայն ընդհանուր բնավորության գծեր, այլև մանրուքներ, որոնք երբեք չէիր կապի քո նշանի հետ։ Ահա 7 անսպասելի փաստ, որոնք, հավանաբար, կզարմացնեն քեզ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Քո նշանը ազդում է քո քնելու սովորությունների վրա
Կենդանակերպի որոշ նշաններ ավելի շատ են հակված քնի խանգարումների։ Օրինակ՝ Երկվորյակները հաճախ ունեն անկանոն քուն, քանի որ նրանց ուղեղը երբեք չի դադարում աշխատել, իսկ Ձկները հակված են երկար երազներ տեսնելուն։
2. Քո սիրելի ուտելիքները կապված են քո տարերքի հետ
Հողային նշանները (Ցուլ, Կույս, Այծեղջյուր) նախընտրում են խորը համերով տնային կերակուրներ։ Կրակի նշանները (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) սիրում են կծու և արկածային խոհանոց։ Ջրային նշանները (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) ավելի շատ ձգվում են դեպի ծովամթերքներ և փափուկ, քաղցր համերի, մինչդեռ Օդայինները (Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս) սիրում են էքսպերիմենտալ ուտեստներ։
3. Սթրեսի հանդեպ քո արձագանքը գրված է աստղերում
Խոյերը և Առյուծները բարկությունն ուղղորդում են դեպի գործողություններ, Երկվորյակներն ու Կշեռքները փորձում են անտեսել խնդիրը, մինչդեռ Կարիճներն ու Այծեղջյուրները պահում են այն իրենց ներսում՝ թույլ չտալով, որ ուրիշները նկատեն։
4. Քո նշանը կարող է կանխատեսել քո սիրելի երաժշտական ժանրը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրային նշանները սիրում են էմոցիոնալ երաժշտություն, իսկ հողայինները՝ դասական կամ ջազ։ Կրակի նշանները տարված են ռոքով կամ հիփ-հոփով, իսկ օդայինները՝ էլեկտրոնային կամ ինդի երաժշտությամբ։
Կարդացեք նաև՝ Փոքրիկ գաղտնիքներ: Ինչ պետք է իմանալ կենդանակերպի նշանների մասին
5. Որոշ նշաններ գրեթե մոգական ինտուիցիա ունեն
Եթե դու Կարիճ, Ձուկ կամ Խեցգետին ես, ապա, ամենայն հավանականությամբ, ավելի հաճախ ես կանխազգում մարդկանց իրական մտադրությունները։ Այս նշաններն իրենց ինտուիցիայի շնորհիվ կարող են «կարդալ» մարդկանց մտքերը։
6. Քո աշխատելու ոճը կանխորոշված է քո նշանով
Ցուլերն ու Այծեղջյուրները աշխատում են մեթոդաբար, առանց շտապելու, մինչդեռ Խոյերն ու Աղեղնավորները ավելի լավ են գործում ճնշման տակ։ Օդային նշանները միշտ նորարար գաղափարներ են ունենում, իսկ Ջրայինները սիրում են աշխատել միայնակ՝ իրենց ռիթմով։
7. Քո նշանը որոշում է, թե որ գույնն է քեզ ավելի հարմար
Յուրաքանչյուր նշանի համար գոյություն ունի իդեալական գույն, որը լրացնում է նրա էներգիան։ Օրինակ՝ Խոյերի համար կարմիրը ուժ է տալիս, իսկ Կշեռքների համար կապույտն ու վարդագույնը ներդաշնակություն են ստեղծում։
————
Աստղերը շատ ավելին գիտեն մեր մասին, քան մենք պատկերացնում ենք։ Այս փոքրիկ, կարճ փաստերը, գուցե, կօգնեն քեզ ավելի լավ ճանաչել ինքդ քեզ ու հասկանալ, թե ինչու ես սիրում որոշակի բաներ կամ ինչպես ես արձագանքում տարբեր իրավիճակներին։
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: