Ինչի՞ մասին եք մտածում հանգստի և լռության պահերին։ Թե որքա՞ն հեռու եք գնացել, կամ որքա՞ն հեռու պետք է գնաք։ Ձեր ուժեղ կամ թույլ կողմերի մասի՞ն: Այն մասին, թե ի՞նչ կարող է պատահել լավագույն դեպքում, կամ ամենավատը, որ կարող է պատահել։ Այդպիսի պահերին, երբ մենակ եք ինքներդ ձեզ հետ, ուշադրություն դարձրեք ձեր մտքերին։ Որովհետև գուցե միակ բանը, որ պետք է փոխվի ավելի շատ երջանկություն, ավելի շատ սեր և ավելի շատ կենսունակություն զգալու համար, ձեր մտածելակերպն է։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մտածելու տեղիք տվող մեջբերումներ, որոնք կօգնեն ձեզ կարգի բերել ձեր մտածելակերպը.
- Դուք չեք կարող փոխել այն, ինչին հրաժարվում եք ուղիղ նայել։
- Երբեմն լավ գործերն ավարտվում են անհաջողությամբ, սակայն դրանց փոխարեն գալիս են ավելի կարևոր ու հաջող գործեր։
- Մի՛ մտածեք գնի մասին։ Մտածեք արժեքի մասին։
- Երբեմն հարկավոր է հեռանալ, որպեսզի որոշ բաներ ավելի հստակ տեսնեք։
- Շատերը գնում են այն, ինչ իրենց պետք չէ, այն գումարով, որն իրենք չունեն, որպեսզի տպավորություն թողնեն այն մարդկանց վրա, ում նույնիսկ չեն ճանաչում։
- Անկախ նրանից, թե քանի սխալ եք անում և որքան դանդաղ է ձեր առաջընթացը, դուք միևնույնն է՝ առաջ եք անցել նրանցից, ովքեր դեռ չեն փորձել որևէ բան։
- Եթե մարդը ցանկանում է լինել ձեր կյանքի մի մասը, նա ակնհայտ ջանքեր կգործադրի դա անելու համար։ Մտածեք երկու անգամ, նախքան սրտում տեղ ազատել նրանց համար, ովքեր ջանք չեն գործադրել այնտեղ մնալու համար։
- Ստիպիր թեկուզ մեկ մարդու ժպտալ՝ գուցե փոխեք աշխարհը։ Գուցե ոչ ամբողջ աշխարհը, բայց թեկուզ այդ մեկ մարդու աշխարհը։
- Ասել, որ ինչ-որ մեկը զզվելի է կամ անհմայք՝ չի օգնի, որ դուք ավելի գրավիչ լինեք։
- Միակ «նորմալ» մարդիկ, ում դուք ճանաչում եք՝ նրանք են, ում մասին դեռ շատ քիչ բան գիտեք։
- Կյանքը 10%-ով այն է, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, և 90%-ով՝ ինչպես եք դուք արձագանքում այդ ամենին։
- Ամենատանջալից բանը կորցնելն է խելքը՝ մեծ սիրո պատճառով, և հրաժարումը սեփական ինքնությունից։
- Ավելի լավ է մենակ լինել, քան վատ ընկերության մեջ։
- Տարիքի հետ հասկանում ենք, որ կարևոր չէ շատ ընկերներ ունենալ, այլ ունենալ թեկուզ մեկը, բայց իսկական։
- Հեշտ է ունենալ 100 ընկեր։ Բայց ունենալ ընդամենը մեկ ընկեր, ով ձեր կողքին կլինի, երբ հարյուրավոր մարդիկ ձեր դեմ են՝ ահա դա հրաշալի բան է։
- Հանձնվելը միշտ չէ, որ նշանակում է թուլություն։ Ընդհակառակը՝ երբեմն դա նշանակում է, որ դուք բավականաչափ ուժեղ և խելացի եք, որպեսզի դեն նետեք գլխից ամեն ինչ և առաջ շարժվեք։
- Մի՛ ասեք, թե ժամանակ չունեք։ Դուք ունեք նույնքան օրական ժամեր, որքան Հելեն Քելլերը, Պաստերը, Միքելանջելոն, Մայր Թերեզան, Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնը, Ալբերտ Էյնշտեյնը և այլն…
- Եթե դուք իսկապես ուզում եք ինչ-որ բան անել, կգտնեք ճանապարհ։ Եթե չեք ուզում՝ միշտ կգտնեք արդարացում։
- Մի՛ ընտրեք այն, ինչը գեղեցիկ է թվում։ Ընտրեք այն, ինչը ձեր աշխարհն է դարձնում գեղեցիկ։
- Սիրելը նշանակում է ոչ թե ընտրություն կատարել, այլ ընտրել՝ մնալ սիրո մեջ։
- Ճշմարիտ սերը պարտադիր չէ, որ լինի անբաժանելի։ Այն հավատարիմ մնալն է միմյանց, նույնիսկ՝ բաժանված։
- Մինչ դուք փնտրում եք իդեալական մարդու, հավանաբար բաց եք թողնում ոչ իդեալական մեկին, ով կարող էր ձեզ անսահման երջանիկ դարձնել։
- Երբեք մի՛ արեք հիմար բան, միայն նրա համար, որ ժամանակավորապես վիրավորված կամ տխուր եք։
- Դուք կարող եք արժեքավոր բան իմանալ ձեր սխալներից՝ եթե, իհարկե, չհերքեք դրանք։
- Կյանքում, եթե ռիսկի չեք դիմում, իրականում ռիսկի եք դիմում շատ բան կորցնելու։
- Երբ դադարեք հետապնդել սխալ բաները, կկարողանաք հասնել ճիշտ բաներին։
- Ձեր կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակ պատրաստում է ձեզ այն պահի համար, որը դեռ գալու է։
- Ճշմարիտ արժանապատվությունը ոչ թե ձեր առավելությունն է ուրիշների նկատմամբ, այլ ձեր առաջընթացը՝ համեմատած այն մարդու հետ, ուվ դուք ժամանակին եղել եք։
- Փորձելով լինել ինչ-որ մեկը՝ դուք անտեղի վատնում եք ձեր ժամանակը։
- Դուք երբեք չեք դառնա այն մարդը, ով ցանկանում եք լինել, եթե շարունակեք մեղադրել ուրիշներին այն բանի համար, թե ով եք դուք հիմա։
- Մարդիկ ձեզանից թաքցնում են շատ ավելին, քան ցույց են տալիս։
- Երբեմն մարդիկ չեն նկատում այն, ինչ նրանց համար անում են, մինչև այդ ամենը դադարում են անել։
Կարդացեք նաև՝ Մեջբերումներ Մեծ մտածողներից, որոնք կօգնեն ձեզ գտնել ներդաշնակություն կյանքում
- Մի լսեք, թե մարդիկ ինչ են ասում։ Տեսեք, թե նրանք ինչ են անում։
- Միայնակ լինելը չի նշանակում մենակություն։ Իսկ մենակ զգալը՝ չի նշանակում, որ դուք միայնակ եք։
- Սերը չի հիմնվում սեռական հարաբերությունների, ցուցադրական զգացմունքների կամ միասին զբոսնելու վրա։ Սերը լինելն է այն մարդու կողքին, ով ձեզ երջանիկ է դարձնում այնպես, ինչպես ոչ ոք այլևս չի կարող։
- Ցանկացած մարդ կարող է մտնել ձեր կյանք և ասել՝ որքան է սիրում ձեզ։ Բայց ոչ բոլորը կարող են դա ցույց տալ, ապացուցել և մնալ ձեր կյանքում։
- Վառե՛ք մոմերը, խմե՛ք գինի, հագե՛ք գեղեցիկ հագուստ։ Մի՛ պահեք ամեն ինչ հատուկ պահի համար։ Այսօ՛ր այդ պահն է։
- Սիրե՛ք և գնահատե՛ք ձեր ծնողներին։ Մենք այնքան զբաղված ենք մեծանալով, որ մոռանում ենք՝ ծնողներն էլ ժամանակի ընթացքում ծերանում են։
- Եթե հարկադրված եք գնալ փոխզիջման և զոհել ձեր սկզբունքները շրջապատող մարդկանց համար, ապա ժամանակն է փոխել այդ մարդկանց։
- Առաջին հերթին սովորե՛ք սիրել ինքներդ ձեզ՝ փոխարենը սիրելու այն մարդկանց գաղափարները, ովքեր ասում են, թե սիրում են ձեզ։
- Երբ ինչ-որ մեկը ասում է ձեզ՝ «Դու փոխվել ես», ամենայն հավանականությամբ դուք պարզապես դադարել եք ապրել այնպես, ինչպես նրանք են ապրել։
- Պարտադիր չէ լսել այն մարդուն, ով համաձայն չէ ձեզ հետ։
- Եղե՛ք երջանիկ։ Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք։ Եթե ուրիշներին դա դուր չի գալիս, մի՛ մտահոգվեք։ Դա ձեր ընտրությունն է, և դուք պարտավոր չեք բոլորին գոհացնել։
- Երբ ամեն ինչ լավ է, ձեր ընկերները գիտեն՝ ինչպես եք և ով եք դուք։ Երբ հաջողությունը թողնում է ձեզ՝ դուք ինքներդ եք իմանում, թե ով են ձեր ընկերը։
- Մի՛ փնտրեք նրան, ով կլուծի ձեր բոլոր խնդիրները։ Փնտրեք նրան, ով կօգնի դրանց լուծման հարցում։
- Մտածել, թե աշխարհը արդար կլինի ձեր հանդեպ միայն նրա համար, որ դուք արդար եք՝ նույնն է, թե հուսալ, որ առյուծը ձեզ չի ուտի, որովհետև դուք չեք ուզում ուտել նրան։
- Անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ եք ապրում, ամեն առավոտ արթնանալով՝ շնորհակալ եղե՛ք ձեր կյանքի և այն ամենի համար, ինչ այն ձեզ տվել է։ Ինչ-որ մեկը հենց հիմա պայքարում է մի կտոր հացի համար։
- Ամենափոքր բարությունը շատ ավելի արժեքավոր է, քան պարզապես բարի մտադրությունը։
- Շատ մարդիկ շատ աղքատ են, որովհետև միակ բանը, որ ունեն՝ դա փողն է։
- Սովորե՛ք գնահատել այն, ինչ ունեք, նախքան ժամանակը ստիպի գնահատել այն, ինչ մի ժամանակ ունեցել եք։
- Երբ սկսում եք նկատել ինչ-որ լավ բան ուրիշների մեջ, ի վերջո դադարում եք տեսնել և փնտրել լավը ձեր մեջ։
- Դուք չեք խեղդվի, եթե ընկնեք ջրի մեջ։ Դուք կխեղդվեք, եթե մնաք այնտեղ։
- Ավելի լավ է իմանալ և հիասթափվել, քան երբեք չիմանալ և միշտ հետաքրքրվել։
- Մենք չենք ուզում, որ որոշ բաներ տեղի ունենան, բայց իրավունք չունենք փոխել դրանք։ Մենք չենք ուզում իմանալ որոշ բաներ, բայց պետք է սովորենք։ Եվ կան մարդիկ, առանց որոնց չենք կարող ապրել, բայց մի օր ստիպված կլինենք նրանց բաց թողնել։
- Երջանկությունը այն չէ, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, այլ այն, ինչ տեղի է ունենում ձեր ներսում։ Մարդկանց մեծ մասը երջանկություն է սպասում ուրիշներից, բայց իրականում այն ծնվում է ոչ թե դրսից, այլ՝ ձեր ներսից։
- Եթե ասում եք ճշմարտություն, այն դառնում է ձեր անցյալի մի մասը։ Եթե ստում եք, սուտը դառնում է ձեր ապագայի մի մասը։
- Այն, ինչ դուք անում եք ամեն օր, շատ ավելի նշանակալի է, քան այն, ինչ պատրաստվում եք անել շուտով։
- Դուք չեք կարող սկսել ձեր կյանքի նոր գլուխը, եթե դեռ շարունակում եք վերընթերցել նախորդը։
- Գործերը լավագույնս դասավորվում են նրանց համար, ովքեր շարունակում են աշխատել՝ անկախ նրանից, թե ինչ է սպասվում վերջում։
- Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, փոխե՛ք այն։ Եթե չեք կարող փոխել՝ փոխե՛ք ձեր մտածելակերպը։