fbpx

6 համառ Կենդանակերպի նշաններ, որոնք չենք կարողանում հանձնվել

Երբ իրավիճակը դառնում է թեժ՝ այս Կենդանակերպի նշանները մեծ հաճույքով ընդունում են մարտահրավերը։ Նրանք կամակոր են, անկոտրուն և երբեք չեն հանձնվում, եթե նույնիսկ խոչընդոտը նրանց առաջ թվում է անհաղթահարելի։ Բնավորության այդ զարմանալի գծով կարելի է օժտված լինել միայն ի ծնե։ Սակայն հնարավոր է նաև այդ գիծը զարգացնել։ Եվ դա հենց այն է, ինչը այս համառ Կենդանակերպի նշանները կարող են Ձեզ սովորեցնել։

1. Ցուլ

Ցլի կամակորությունը քաջ հայտնի է, այդ պատճառով չարժե զարմանալ, որ նա երբեք չի հանձնվում։ Պայքարից հրաժարումը՝ նրա համար ընդհանրապես տարբերակ չէ։ Ցուլն ուղղակի որոշում է կայացնում, որ նա պետք է առաջ շարժվի՝ ինչ գին էլ, որ նա ստիպված լինի վճարել դրա համար։ Նա համառորեն ձգտում է դեպի իր նպատակը, երբեմն նույնիսկ անցնելով մարդկանց վրայով՝ սակայն նրա համար դա միևնույնն է։ Ցուլը դա այն նշանն է, ով կհասնի վերջնագծին, երբ մնացածը շունչները կտրվելով դուրս կգան մրցավազքից։

2. Առյուծ

Առյուծը չափազանց նպատակասլաց է, և հենց այդ պատճառով պարտությունը երբեք չի ընդունի։ Եթե Առյուծը հոգնել է, ապա նա դադար կվերցնի, կփոխի իր հեռանկարները և կփնտրի այլ ուղիներ՝ հաջողության հասնելու համար։ Նա խնդրին կնայի այլ անկյունից, և, հնարավոր է կնկատի ինչ-ինչ նրբություններ, որոնք բաց են թողնվել։ Իսկ հետո Առյուծը կրկնապատկված էներգիայով կրկին գործի կկցվի։ Այս նշանը շատ լավատես է և օժտված է առողջ մտքով։ Նաև հրաշալի զգում է այն պահը, թե երբ է պետք ինչ-որ բան ձեռնարկել կամ երբ է պետք բաց թողնել իրավիճակը և որոշ ժամանակով դադար վերցնել։

3. Կույս

Կույսերը չեն հանձնվում, նրանք ուղղակի շարունակում են հետազոտական աշխատանքները և փնտրում են իրենց հարցերի պատասխանները։ Այս նշանը կարողանում է շնորհակալ լինել իրեն ընձեռված հնարավորության համար և դժվարություններից բողոքելու փոխարեն՝ նա ուղղակի համառորեն առաջ է տանում իր գիծը։ Կույսը՝ հանճար է սեփական բոլոր պրոբլեմների լուծման առումով և հենց այդ պատճառով, եթե նրան պետք է՝ նա կգտնի այլ ճանապարհ և նոր որոշում կկայացնի։ Կույսը չափազանց խելացի է և դժվարությունները երբեք նրան չեն կանգնեցնում։ Նա կգտնի և գործիքներ և մոտիվացիա, որոնք անհրաժեշտ են խոչընդոտները հաղթահարելու համար։

4. Կարիճ

Կարիճները տարբերվում են կրեատիվ մտածելակերպով և անհաջողությունը դիտարկում են որպես դեպի վեր տանող աստիճան և հնարավորություն իմանալ այն, ինչ դեռևս նրանք չգիտեն սեփական նպատակին հասնելու համար։ Նրանք շատ ուշադիր են, նկատում են ամենամանր դետալները և ներծծում են ինֆորմացիան։ Կարիճը կանի ամեն ինչ՝ իր ուզածին հասնելու համար։ Նա տարված է նրանով, ինչին ցանկանում է հասնել, բայց գործում է չափավոր և գիտակցված։ Կարիճը պլանավորում է, սովորում է, և երբ ինչ-որ բան չի ստացվում՝ նա չի ընկնում հուսահատության գիրկը, այլ պատրաստվում է հաջորդ փորձերին։

5. Այծեղջյուր

Նպատակասլացությունը՝ որակ է, որն հաճախ ասոցացվում է Այծեղջյուրների հետ։ Եթե նպատակը չափազանց մեծ կամ անիրական է, կամ Այծեղջյուրը զգում է, որ այդքան ուժ չունի նրան մոտենալու համար՝ այդ դեպքում նա խնդիրը կբաժանի բազմաթիվ մանր փուլերի և համառորեն կգնա դեպի նպատակը։ Այս նշանը չափազանց համբերատար է և նա հասկանում է, որ որոշակի բաների համար ժամանակ է հարկավոր, այդ պատճառով Այծեղջյուրը շատ չի անհանգստանում, երբ ինչ-որ բան միանգամից չի ստացվում։ Նա ուղղակի շարունակում է շարժվել՝ երբեմն առաջ, իսկ երբեմն էլ ետ։ Շարժման ուղղությունը նշանակություն չունի, եթե Այծեղջյուրը շարունակում է ինչ-որ գործողություններ ձեռնարկել։

6. Ջրհոս

Հանձնվելու փոխարեն Ջրհոսը, որպես օրենք ինքն իրեն հարցնում է. «Ինչո՞ւ եմ ես կրկին դա անում»։ Եթե դրա համար կա ծանրակշիռ պատճառ, ապա նրա հավատը իր ուժերի հանդեպ՝ ամրանում է։ Իսկ եթե ոչ՝ Ջրհոսը դադար է վերցնում և պարզում, արդյո՞ք իրականում այդ գործողությունը իր համար կարևոր է, թե՞ այն շեղող հանգամանք է ավելի արժեքավոր բանից։ Երբեմն չհանձնվել՝ նշանակում է գնալ այլ ճանապարհով, ընդառաջ նոր նպատակի։ Ոչ ոք միշտ 100 %-ով ինքն իր հանդեպ ազնիվ չի լինում և երբեմն մեզ հարկավոր է կասկածի տակ առնել սեփական համոզմունքներն ու մոտիվացիան։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
6 համառ Կենդանակերպի նշաններ, որոնք չենք կարողանում հանձնվել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայոց լեզուն և նրա պատմությունը