fbpx

Մեր մոլորակի 6 ամենաերկարակյաց արարածները

Չափազանց ճանաչողական հոդված.

Դա մենք ենք ապրում մեկ դարից քիչ, բայց մեր մոլորակում բնակվում են իրական երկարակյացներ։ Եվ այսպես.

1. Ճառագայթավոր կրիաներ – 188 տարի

3c3a41a4570e2744db4060301e06abe460d96085

Ըստ պաշտոնապես փաստաթղթավորված սողունների, տարիքային առումով բացարձակ ռեկորդակիր են այս կրիաները։ Տուի Մալիլա կրիան, ըստ լեգենդի, նվիրված կապիտան Կուկի կողմից Տոնգո կղզու առաջնորդին՝ ապրել է 188 տարի և սատկել է 1965թ.։ Ճառագայթավոր կրիաները բնակվում են միայն Մադագասկարում և գտնվում են անհետացման շեմին։

2. Գրենլանդական կետեր – 211 տարի

1359082271_bowhead2bwhale

Իսկզբանե համարվում էր, որ Գրենլանդական կետերը ապրում են մոտ 70 տարի։ Բայց հետո, այս կետերից մեկի մարմնում հայտնաբերվում է 19-րդ դարի եռաժանիի ծայրակալ։ Այս կետերի աչքերի և ատամների ամինաթթուների հետագա ուսումնասիրությունները հաստատեցին, որ Գրենլանդական կետերը կարող են ապրել 200 տարուց ավել, ինչը կաթնասունների մեջ նրանց չեմպիոն է դարձնում։

3. Կակղամորթներ – 500 տարի

Arctica Islandica տեսակը ունի սովորական խեցու տեսք։ Բայց տեսքը խաբուսիկ է։ Հաշվելով կակղամորթի շապիկի օղակները՝ գիտնականները պարզեցին, որ դրանք ապրում են 300 տարուց ավել։ Երկարակյացության մրցանակը բաժին հասավ Մին անունով կակղամորթին՝ 507 տարեկան։ Սա բացարձակ ռեկորդ է այն օրգանիզմների մեջ, որոնք չեն ապրում խմբերով։ Կակղամորթը իր անունը ստացել է չինական Մին դինաստիայի պատվին, որի իշխանության տարիներին էլ այն ծնվել է։

4. Մանրէներ – 34 հազար տարի

383860594

90-ականների կեսերին գիտնականները հայտարարեցին, որ  նրանց հաջողվել է կենդանացնել մանէների գաղութ, զնդանված մեղվի սաթի մեջ, որոնց տարիքը 40 միլիոն տարուց ավել է։ Իսկ մանրէների շտամի պաշտոնապես հաստատված տարիքը, միևնույն է ապշեցնում է՝ 34 հազար տարի։

Բնական է, որ սա եզակի դեպք չէ։ Գիտնականները այս կերպով կենդանացնում են մանրէներին մինչ օրս։

5. Կաղամախակերպ բարդի – 80 հազար տարի

820-730x484

Կլոններից բաղկացած գաղութը՝ անմահության ամենահուսալի ճանապարհն է և Կաղամախակերպ բարդին հաստատ դա գիտակցել է։ Առանձին բարդիները ապրում են 130 տարուց ոչ ավել, բայց կլոնալ գաղութները, որոնք հայտնի են Պանդո անվանմամբ, գոյություն ունեն 80 հազար տարի՝ անընդհատ աճեցնելով նոր «երեխաներ»։

6. Մեդուզա – հավերժ

Turritopsis nutricula տեսակի մեդուզան ունակ է ղեկավարել սեփական գեները, որը թույլ է տալիս նրան, վտանգի պահին փոխել զարգացման փուլը և վերադառնալ սկզբնական վիճակին, որից էլ նորից սկսում է զարգանալ։ Այս արարածները կարող են մահանալ միայն գիշատչի հետ հանդիպումից։

Ձեզ կհետաքրքրի նաև «Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր» հոդվածը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag