Կան բույսեր, որոնք ամենաքիչ խնամքն են պահանջում և դրանք շատ հարմար են լոգասենյակի համար։ Ներկայացնում ենք դրանիցից 6-ը.
1․Զամիուկոլկասը
Կամ ինչպես մեզ բոլորիս հայտնի է՝ հավերժական բույսը իր անվանումը ստացել է միայն այն պատճառով, որ նրան երկար ժամանակ չեն խնամել, իսկ նա միևնույնն է պահպանել է գեղեցկությունը։ Այս բույսը հանգիստ կարող եք դնել լոգասենյակում և չխնամել և նա միևնույնն է կպահպանի իր գեղեցկությունը։
2․Երջանկության բամբուկ
Այս բույսը լոգասենյակում դնելը իսկապես բավականին ճիշտ է և հարմար։ Իրականում բույսի անվանումն ոչ թե երջանկության բամբուկ է, այլ այն ուղակի վիշածառերի դասին պատկանող բույս է։ Այս բույսին գոյատևելու համար անհրաժեշտ չէ բացառապես ոչինչ՝ ուղակի ջրով լի ծաղկաման և վերջ։
3․Թիլլանդսիա
Այս բույսերն ունեն ավելի քան 730 տեսակ։ Դրանք ամենահեշտ խնամվող բույսերն են։ Թիլլանդսիա բույսին հարկավոր չէ նույնիսկ հող, իսկ անհրաժեշտ խոնավությունը նա վերցնում է օդից։
4․Խոլորձ
Խոլորձը հանգիստ կարող եք դնել լոգասենյակում և չխնամել։ Խոնավ օդը և գոլորշին կհոգան նրա մասին։
5. Սարդ-բույս
Դեռ 70-ականներց հայտնի սարդ-բույսը կամ քլորոֆիտումը չի պահանջում և ոչ մի խնամք։
6. Սանսեվիերիա
Այս բույսը աճում է և՛ մութ, և՛ լուսավոր պայմաններում, իսկ նրան չհետևելու ժամանակ նա ձեզնից համոզված եղեք, որ չի նեղանա։ Սանսեվիերիա բույսը չի պահանջում նաև մեծ քանակությամբ ջուր։
Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Գրիգորյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]