Այսօր առաջարկում ենք Ձեզ 2017 թ.-ի համար դնել 52 նպատակ, որոնց շնորհիվ կկարողանաք զարգացնել Ձեր մեջ ուժեղ որակներ: Դնել այդ նպատակները և հասնել դրանց: Եվ այսպես, պահպանեք այս նպատակները Ձեր պատին և միացեք: Մաղթում ենք հաջողություններ նպատակին հասնելու ճանապարհին.
1. Պահպանեք առողջ ջրային հավասարակշռությունը (խմել օրը 8 բաժակ ջուր):
2. Բարելավել սեփական ֆիզիկական ռեկորդները (ձգում, հրում և այլն):
3. Աշխատել գումար, հավասար….
4. Քաղաքումդ, գյուղումդ, մարզումդ մասնակցել բարեգործական որևէ նախագծում:
5. Գտնել մի մարդու, ում համար հովանավոր կլինես մեկ տարվա ընթացքում (10% շահույթից):
6. Որոշել քո մեջ 5 առավելություն և զարգացնել դրանք:
7. Ձեռք բերել մասնագիտություն կամ յուրացնել մեկ նոր մասնագիտացում:
8. Անցնել առաջին օգնության կուրսեր:
9. Լինել քո քաղաքի 10 այնպիսի վայրերում, որտեղ նախկինում չես եղել:
10. Կազմել և գրել սեփական կյանքի առաքելությունը կամ արժեքների հայտարարագիրը:
11. Անցնել օտար լեզուների կուրսեր:
12. Կարգի բերել սեփական բնակարանը (վերանորոգում, հիմնական մաքրում, նոր դիզայն, տեղափոխություն և այն):
13. Անել նվիրատվություն հավասար մեկ հեկտար անտառատնկմանը կամ ինքնուրույն ծառ տնկել:
14. Թռնել օդապարիկով:
15. Սովորել բաշխել սեփական ֆինանսները և տնտեսել 70/30 սխեմայով (որից 30-ը պահել որպես անձեռնամխելի պահուստ):
16. Պահել կեցվածքը:
17. Օգնել անծանոթ մարդու:
18. Առանց առիթի նվեր անել մայրիկին (ծաղիկներ, կոշիկ, օծանելիք և այլն):
19. Երեխային որևէ հմտություն սովորեցնել:
20. Ընտրել սեփական ոճը և կարգի բերել զգեստապահարանը:
21. Գտնել ուսուցիչ:
22. Սովորել պատրաստել 12 նոր կերակուր:
23. Սովորել կատարել գործերի ամենօրյա վերլուծություն, թե ինչի վրա է ծախսվում շաբաթական 168 ժամը:
24. Գտնել 5 թույլ կողմ բնավորության մեջ կամ կենսակերպի 5 վատ կողմ և փորձել ուղղել դրանք:
25. Գիտակցել 12 որակով, որով հպարտանում եք և տարվա ընթացքում աշխատել դրանց վրա: Ամեն մեկի վրա 4 շաբաթ:
26. Գտնել մի մարդու՝ ոչ քո ընտանիքից և հոգ տանել նրա մասին տարվա ընթացքում (թափառական, անտուն, հիվանդ տատիկ, միայնակ մարդ, հաշմանդամ երեխա և այլն):
27. Ամեն շաբաթ փորձել ծաղիկներ նվիրել աղջկան (կին/մայրիկ/տատիկ/):
28. Պարզել սեփական արմատները, կազմել տոհմածառ:
29. Ձեռք բերել մարզասրահի կամ լողավազանի աբոնեմենտ և պարբերաբար այցելել:
30. Տոն կազմակերպել սեփական ընտանիքի համար:
31. Հավաքել հաճոյախոսությունների բազա: Տարվա մեջ 1000 բառ:
32. Սովորել փողկապ կամ փողկապ-թիթեռ կապել:
33. Ժամանակ անցկացնել հարազատների հետ: Կազմակերպել երեկույթ:
34. Մեկ ամսով հրաժարվել մեկ վնասակար սննդային սովորությունից (սուրճ, ալկոհոլ, ֆաստֆուդ, ծխել և այլն):
35. Բարձրունք հաղթահարել:
36. Սովորել երաժշտական գործիքի վրա նվագել սիրելի երաժշտությունը (դաշնամուր, կիթառ, ուկելելե և այլն):
37. Ամուսնանալ:
38. Ձերբազատվել մակաբույծ բառերից (դե, եթե, այսպես ասած, կարճ ասած և այլն):
39. Անգիր սովորել դասականի բանաստեղծություն:
40. Ազատվել չսիրած աշխատանքից:
41. Տարվա ընթացքում ընթերցել ամենաքիչը 12 գիրք (դրանցից 6 դասական գրականություն):
42. Սովորել 5 ֆոկուս:
43. Պլանավորել գնալ ատամնաբույժի և չուշաթափվել ատամնաբուժական բազկաթոռին:
44. Կարգի բերել աշխատանքային գործիքները:
45. Սովորել պարբերաբար դանակ սրել:
46. Համակարգչի դիմաց անցկացրած ժամանակը սահմանափակել՝ օրական 4-5 ժամ:
47. Դառնալ դոնոր:
48. Անցնել հռետորական արվեստի կուրսեր:
49. Օրեր անցկացնել անտառում (թեկուզ տարվա մեջ մեկ օր):
50. Սովորել անել այն, ինչի մասին երազել ես դեռ մանկուց (սովորել լողալ, չմուշկ կամ սնոուբորդ վարել, թռնել բարձրությունից, սովորել կրակել և այլն):
51. Սովորել կողմնորոշվել տեղանքում ըստ աստղերի:
52. Փորձել գտնել կյանքի իմաստ: