Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական: Բառերը կարող են նաև ցավ պատճառել՝ խաթարելով ինքնագնահատականը և ինքնավստահությունը:
Վերբալ բռնություններ լինում են անընդհատ, և ամենավատն այն է, որ շատերն ընդհանրապես դրանում ոչ մի խնդիր չեն տեսնում։ Արդյունքում նույնիսկ այս բռնության զոհերն են դիմանում դրան՝ իրենց ներշնչելով, որ «այդպես էլ պետք է լինի»։
Բավակա՛ն է: Այդպես չի կարելի: Ոչ ոք արժանի չէ բռնության, հատկապես զուգընկերոջ կողմից:
Ահա 50 արտահայտություն, որոնք չպետք է թույլ տաք ձեր հասցեին.
1. «Ես խոսակցությունների ժամանակ չունեմ»:
2. «Քեզ երեխայի պես մի պահիր»:
3. «Լռիր»:
4. «Դու փչացնում ես ամեն ինչ»:
5. «Դու խոսել չգիտես»։
6. «Դու չափազանցնում ես»:
7. «Եթե դու ինձ դավաճանես, ես քեզ կսպանեմ»:
8. «Ես սեքս եմ ուզում» (առանց ձեր համաձայնության):
9. «Ես քեզ թույլ չեմ տալիս դա անել»:
10. «Դու ոչինչ չես կարողանում անել»:
11. «Դուք չես կարող գոյատևել առանց ինձ»:
12. «Մոռացիր, դու միևնույնն է չես հասկանա»:
13. «Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, դա քո խնդիրն է»:
14. «Դու միշտ ոչնչից խնդիրներ ես հորինում»:
15. «Դու պետք է երախտապարտ լինես, որ ես մտածում եմ քո մասին»:
16. «Դու սարսափելի ճաշակ ունես»:
17. «Այստեղ ես եմ հրամաններ արձակում»:
18. «Դու տգեղ ես»:
19. «Դու ինքնդ ես մեղավոր քո խնդիրների համար»:
20. «Ես մեծ հաճույքով կլինեի այն աղջկա հետ»:
21. «Խոսելուց առաջ չես մտածում»:
22. «Ներողություն խնդրիր ինձանից»:
23. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ընտելացիր դրան»:
24. «Ամեն ինչ քո սխալների պատճառով է»։
25. «Ես ատում եմ ձեր ընտանիքը»:
26. «Դու ինձ չես գրգռում»:
27. «Դու տրամաբանություն չունես».
28. «Դու պետք է ինձ համար եփես»:
29. «Դադարի՛ր այդպես քեզ պահել»։
30. «Դու ինձ չես հասկանում»:
31. «Դու աններելի բան ես արել»:
32. «Եթե չանես իմ ասածը, ես քեզ կթողնեմ»:
33. «Դու գիրացել ես»:
34. «Ես ոչինչ չէի ասի, եթե հիստերիկայի մեջ չընկնեիր»։
35. «Դու գիժ ես»:
36. «Ես ավելի կարևոր եմ»:
37. «Դու այնպիսին չես, ինչպես նախկինում»:
38. «Դու ինձ սազում ես»:
39. «Դու նման ես իմ նախկինին»:
40. «Դու ինձ զզվացրեցիր»:
41. «Եթե դու իսկապես սիրում ես ինձ, ուրեմն…»:
42. «Թող գնա»:
43. «Ամեն ինչ այդքան սրտին մոտ մի ընդունիր»:
44. «Ինձ թվում է, որ ես իզուր եմ քեզ ընտրել»:
45. «Դադարիր տառապել»։
46. «Երբեմն ես քեզ չեմ ցանկանում»:
47. «Դու հիմար ես»:
48. «Դու ես մեղավոր»:
49. «Օրինակ վերցրու ․․․-ից»:
50. «Ես քեզ ավելի շատ եմ պետք»:
Իսկ ո՞ր արտահայտություններն են ձեզ համար անընդունելի։