fbpx

Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը: 5 անգին խորհուրդ

Կյանքում պատահում են այնպիսի պահեր, երբ մեզ թվում է, որ մեր ետևից անընդհատ վատաբանում են, որ հետևում են մեր գործողություններին և շարժուձևին, որ մեր մոտ ոչինչ չի ստացվում:

Եթե դուք սկսել եք այդպես մտածել, այդ դեպքում անհապաղ պետք է գտնել տարբերակներ ինքնագնահատականը բարձրացնելու համար:

Այդ պատճառով անցնենք գործի.

Խորհուրդ № 1. Զբաղվեք սիրելի գործով

Ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն միջոց է հոբբին։ Գործունեության կոնկրետ միջոցը կարող է օգնել շեղվել խնդիրներից և ինքնահաստատվել տարբեր ոլորտներում։ Դուք կարող եք հաջողթյան հասնել, դա արդեն գործի կեսն է։

Եթե Դուք դեռևս ոչ մի կերպ չեք կարողանում որոշել, թե որն է Ձեր հոբբին, կարելի է հիշել մանուկ հասակում հետաքրքրությունների մասին՝ մոդելավորում, պար, ձեռագործություն և այլն։

Խորհուրդ № 2. Շոփինգ՝ դեղահաբ բոլոր հիվանդությունների դեմ

Ինքնագնահատականն ու տրամադրությունը բարձրացնում են նաև գնումներն ու խանութներով շրջելը։ Ժամանակ առ ժամանակ կանայք նման կերպ հաղթահարում են սթրեսը։ Զբաղվելով շոփինգով՝ կարելի է մոռանալ սեփական խնդիրների մասին:

Խորհուրդ № 3. Սնուցեք ձեր ուղեղը հետաքրքիր գրքեր կարդալով

Ինքնագնահատականի վրա լավ է ազդում գրքեր կարդալը։ Դուք կզարգացնեք Ձեր միտքը, և դա կօգնի Ձեզ հասկանալ նրբությունները՝ անհրաժեշտ ոլորտում։ Մարդիկ, որոնց հետ կշփվեք տարբեր հարցերի շուրջ, Ձեզ այլ կերպ կնայեն։

Խորհուրդ № 4. Դադարեք բողոքել, դրական մտածեք

Վանեք բացասական մտքերը։ Հիշեք՝ կյանքը մեզ տալիս է այն, ինչի մասին մենք միշտ մտածում ենք և ինչի շուրջ կենտրոնանում ենք։ Եթե Դուք ամեն օր մտածեք ու վախենաք միայնությունից, վստահ եղեք, որ Դուք այդպես էլ մենակ կմնաք (Դուք ձգում եք այդ վախը)։ Եթե Դուք միշտ մտածեք խնջույքների, ճամփորդության մասին, հավատացեք, դա անպայման Ձեզ մոտ կստացվի։ Միայն նման միջոցներով կարելի է բարձրացնել ինքնագնահատականը։ Աշխատեք Ձեր մտքերի ուղղությամբ։

Խորհուրդ № 5. Անցնում ենք գործնականի, վերցնում ենք մաքուր թուղթ

Ինքնագնահատականի զարգացման ևս մեկ միջոց է վերցնել մաքուր թուղթն ու այն երկու մասի բաժանել։ Հետո ձախ կողմում պետք է գրել Ձեր դրական հատկությունները, իսկ աջ կողմում՝ բացասական։ Այժմ պետք է վատ հատկությունների վրա կամ գրիչով գիծ քաշել կամ թուղթը երկու մասի բաժանել, վատ հատկություններով հատվածը պատռել կամ այրել։ Իսկ թղթի այն կեսը, որտեղ գրված են դրական հատկությունները, պետք է ամեն օր կարդալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը: 5 անգին խորհուրդ
Բժիշկն ասում է, որ մենք ամբողջ ժամանակ սխալ ենք օգտագործել անտիպերսպիրանտները