5 խաբուսիկ հանելուկ։ Իսկ դուք կարո՞ղ եք լուծել այս հանելուկները։
Վերցրեք թուղթ ու գրիչ, գրառեք պատասխաները, իսկ հետո համեմատեք վերջում տեղադրված պատասխանների հետ։ Բայց հանկարծ չխաբեք ինքներդ ձեզ և չնայեք պատասխանները նախորոք։
1. Տղամարդը վարում էր մեծ բեռնատար ավտոմեքենա։ Մեքենայի լույսերը միացված չէին։ Լուսինը նույնպես չէր երևում։ Կինը սկսում է փողոցն անցնել անմիջապես բեռնատարի դիմացով։ Ինչպե՞ս վարորդը կարողացավ նկատել կնոջը։
2. Պնդում են, որ դրանք կպնում են, չնայած դեռևս ոչ ոք չի փորձել դրանք կպցնել։
3. Մի կղզում տղան է և խնձորենին, իսկ մյուսում՝ հիվանդանոցը և տատիկը։ Կղզիների միջև կամուրջ կա գցված։ Տղան պետք է տատիկին բերի 2 խնձոր։ Սակայն կամուրջ կարող է դիմանալ միայն մեկ տղայի և մեկ խնձորին։ Այն բանից հետո, երբ տղան կանցնի՝ կամուրջը փուլ կգա։ Իսկ ջրում վխտում են շնաձկները։ Ինչպե՞ս տղան անց կացնի խնձորները։
4. Բանտ։ Բանտի շուրջը եզրագծող գետ։ 3 բանտարկյալ փախուստի են նախապատրաստվում տարբեր ժամերին։ Մեկ մեկու մասին չգիտեն։ 1-ին բանտարկյալը փախնում է բանտից, լողալով ուզում է անցնել գետը, բայց նրան ուտում է շնաձուկը։ Մահացավ 1-ին բանտարկյալը։ Փախնում է 2-րդը, լողալով անցնում է գետը, բայց հանկարծ նրան նկատում է պահակազորը, հասնում նրան, մազերից բռնում քաշ են տալիս դեպի ափ և սպանում փոխուստի փորձ կատարելու համար։ Մահացավ 2-րդ բանտարկյալը։ Փախնում է 3-րդ բանտարկյալը, լողալով անցնում է գետը, դուրս է գալիս ափ, փախնելով հեռանում ու անհետանում։ 3-րդ բանտարկյալը փախավ։ Հարց՝ ես քեզ խաբեցի 3 տեղով, որտե՞ղ։ Եթե գուշակես 3 խաբեությունը՝ կհյուրասիրեմ գարեջրով։
5. Ինչո՞վ կարելի է կիսվել միայն մեկ անգամ։
Պատասխաններ
1. Իրադարձությունները կատարվում էին ցերեկով։
2. Գործերը։
3. Տղան կանցնի խնձորներով ձեռնածույություն անելով։
4. 1) գետում չկան շնաձկներ 2) բանտարկյալների մազերը կամ շատ կարճ են կամ ամբողջովին սափրած են 3) չեմ գնի քեզ գարեջուր։
5. Գաղտնիքով։