fbpx

Կիտրոնի 5 օգտակար հատկություն

Կիտրոնը համարվում է հնագույն կանխարգելիչ և վիտամին C-ի հարուստ աղբյուր: Այս ունիվերսալ մրգում պարունակվում են նաև բազմաթիվ այլ օգտակար վիտամիններ և հանքային նյութեր՝ B խմբի C,E,P վիտամիններ, կալիում, կալցիում, մանգան, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, ֆտոր, բոր, մոլիբդեն, ծծումբ, քլոր: Ոչ բոլոր մրգերում կամ բանջարեղենում է հնարավոր գտնել այսպիսի հավաքածու:

Ձեզ ենք ներկայացնում կիտրոնի հյութի 5 կարևորագույն հատկություններ.

1. Վիտամին C-ի աղբյուր

Վիտամին C-ի պարունակությունը կիտրոնին դարձնում է իմունիտետը ամրապնդելու անփոխարինելի միջոց: Այս ցիտրուսային մրգի մեջ է մտնում նաև կալիում, որը խթանում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը: Կալիումը նպաստում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը և կարգավորում է արյան ճնշումը: Արդյունքում դու ստանում ես էներգիայի լիցք, մաքրում մաշկը, ստանում ուժեղ իմունիտետ և կենտրոնացած ուշադրություն:

2. pH մակարդակի կարգավորիչ

pH մակարդակը խոսում է քո օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռության մասին: Բարձր թթվայնությունը բերում է հիվանդությունների և հոգնածության: Շատ հաճախ կարիք է լինում օգնել օրգանիզմին կարգավորել այդ հավասարակշռությունը: Դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շատ օգնագործել հիմնային մթերքներ: Կիտրոնը հենց այդպիսի մթերք է:

3. Քաշի նվազեցման օգնական

Եթե քո օրգանիզմում խախտված է հավասարակշռությունը, ապա շատ դժվար է քաշ նվազեցնելը: Առողջ մարմին, առողջ հոգի՝ սա է քաշի նվազեցման ամենաարագ միջոցը: Բացի դրանից կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը:

4. Կիտրոնը բարելավում է մարսողությունը

Մարսողության խանգարումները հաճախ խոսում են լուրջ հիվանդությունների մասին: Կիտրոնը նպաստում է աղիքների մաքրմանը և հեռացնում է բերանի դառնությունը:

5. Այն կօգնի ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից

Սուրճն ունի հրաշալի համ և հոտ: Սակայն դրա չափից շատ օգտագործումը վնասում է առողջությունը՝ խանգարում է մարսողությունը, վնասում է նյարդային համակարգը և ատամները: Կիտրոնը կօգնի քեզ ձերբազատվել սուրճ խմելու սովորությունից:

Որպեսզի ամրապնդել առողջությունը, հարկավոր է ամեն օր կիտրոնի հյութ ավելացնել խմելու ջրի մեջ: Նաև այս միրգը կարող է օգնել ավելի նուրբ ընկալել այս կամ այն ուտեստի համը՝ կարևորը չափերը չանցնելն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3 из 5 )
MediaMag