5 պարզ և հասարակ մեթոդ լավ քուն և օրվա ընթացքում բարձր տրամադրություն ապահովելու համար.
1. Ընթրեք քնելուց ամենաուշը 2-3 ժամ առաջ: Այլապես սնունդը չի հասցնի մարսվել և օրգանիզմը քնած ժամանակ չի հանգստանա:
2. Մինչ պառկել քնելը փորձեք մանրակրկիտ պլանավորել վաղվա օրը: Քնած ժամանակ ենթագիտակցությունը կաշխատի այդ պլանի վրա և առավոտյան դուք կզարթնեք վստահ ձեր նոր օրվա վրա:
3. Աշխատեք պառկել քնելու մինչ 22:00: Քնեք 8 ժամից ոչ ավել: Ասում են հանրաճանաչ և մեծ մարդկանց մեծ մասը արթնանում է առավոտյան ժամը 5-ի կողմերը:
4. Առավոտյան գնալով լոգարան, նայեք հայելու մեջ և 3 անգամ ասեք. «ես քեզ սիրում եմ»: Այս առաջադրանքը կարող են կատարել միայն ուժեղ մարդիկ: Կբարձրանա ինքնագնահատականը և տրամադրությունը:
5. Դրանից հետո ընդունեք թարմեցնող ցնցուղ, առողջ սնունդ և բարձր տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում ապահովված է: