fbpx

5 տաք ըմպելիք, որոնք կօգնեն ջերմանալ աշնանային եղանակին

Երբ գալիս է աշնան սառը շունչը՝ չկա ավելի հաճելի բան, քան փաթաթվել տաք ծածկոցով, հագնել գործած գուլպաներ, վերցնել սիրելի գիրքը կամ միացնել ֆիլմ, ընթերցել կամ դիտել և դրա հետ մեկտեղ ըմպել տաք և համեղ ըմպելիք: Կամ ծուլության պատճառով, կամ չիմանալով՝ հաճախ մենք որպես ըմպելիք օգտագործում ենք սովորական թեյը կամ սուրճը: Այսօր դուք ունեք հրաշալի հնարավորություն բացահայտել Ձեզ համար տաք ըմպելիքների մի քանի համեղ և հետաքրքիր բաղադրատոմս: Գրանցեք․

Չիչխանի սբիտեն

 

Գրազ կգանք, որ դուք մինչև վերջ չեք բացահայտել այս բույսի համային բոլոր որակները: Բացի բազմաթիվ բուժիչ հատկություններից, այս բույսը նաև ունի հրաշալի համ, որը շատ օրգանիկ կերպով համադրվում է ցիտրուսայինի հետ (իհարկե եթե դուք չունեք ալերգիա): Ձեր տաք ըմպելիքի բաղադրատոմսը բավական պարզ է․

  • Սև թեյ;
  • 1 ճաշի գդալ մեղր (կարելի է ավելի քիչ, եթե չեք ցանկանում, որ ըմպելիքը շատ քաղցր չլինի);
  • 2 ճ․գ տրորած չիչխան (կարելի է նաև օգտագործել մուրաբա);
  • նարնջի 2 բարակ շերտ;
  • համեմունքներ ըստ ճաշակի՝ մեխակ, կոճղապղպեղ, դարչին, կարդամոն, մշկընկույզ:

Կակաո մարշմելոույով

 

Այս հաճելի զեֆիրները գրավել են ամբողջ աշխարհը, իսկ կակաոի նուրբ համի համադրությամբ՝ ստանում են չափազանց նուրբ համ: Բաղադրատոմսում ոչ մի բարդ բան չկա: Դուք պետք է կակաո եփեք, որից հետո, վերջում վերևից ավելացնեք փոքրիկ մարշմելոուներ: Այսօր դրանք վաճառվում են բազմաթիվ սուպերմարկետներում: Բաղադրիչներն են․

  • 20մլ կաթ;
  • 1-2 թ․գ․ շաքարավազ (ըստ ճաշակի);
  • 3-4 թ․գ․ կակաո (ըստ ճաշակի);
  • դարչին;
  • մարշմելոու:

Ոչալկոհոլային գլինտվեյն

 

Այս ըմպելիքն օժտված է հրաշալի համով՝ նույնիսկ առանց գինու: Դուք կարող եք այն փոխարինել հյութով (բալի, լոռամրգի, նռան կամ նույնիսկ խնձորի):

Դասական ոչալկոհոլային գլինտվեյնը այնուամենայնիվ պատրաստում են բալի հյութով: Բալի հյութի 1 լ-ի համար հարկավոր է վերցնել․

  • Մի քանի շերտ կիտրոն;
  • մի քանի շերտ նարինջ;
  • մեղր (ըստ ճաշակի);
  • համեմունքն ըստ ճաշակի՝ դարչին, մեխակ, մշկընկույզ;
  • կոճղապղպեղ (փոշիացնել կամ կտրատել ըստ ճաշակի):

Կոճղապղպեղով թեյ

 

Քանի որ կոճղապղպեղը օժտված է աֆրոդիզիակ հատկություններով, ապա այսպիսի ըմպելիքով կարող եք խիզախորեն դիմավորել աշխատանքից վերադարձող ամուսնուն: Այն շատ հեշտ է պատրաստվում: Խառնելով բոլոր բաղադրիչները՝ փակեք այն կափարիչով և թողեք 15 րոպե հանգստանա: Բաղադրիչներն են․

  • Սև կամ կանաչ թեյ (կարելի է նույնիսկ չավելացնել);
  • կոճղապղպեղը փոշիացնել ըստ ճաշակի;
  • կիտրոնի մի քանի շերտ;
  • մեղր (ըստ ճաշակի):

Ազնվամորով թեյ

Իսկ այս հաճույքը կարող են պատրաստել միայն այն տնային տնտեսուհիները, ովքեր նախապես ձմեռվա համար սառնախցիկում սառեցրել են թարմ ազնվամորի: Իհարկե կարելի է օգտագործել նաև մուրաբան, բայց այնուամենայնիվ՝ թարմն ուրիշ է: Բաղադրատոմս․

  • 2 ճ․գ ազնվամորու հյութ/ճզմած հատապտուղ;
  • 50գ թարմ սառեցված ազնվամորի / մուրաբա;
  • մի քանի շերտ նարինջ (ըստ ճաշակի);
  • ավելացնել եռացրած ջուր և թողել 10-15 րոպե հանգստանա:

Հուսով ենք այս ըմպելիքները Ձեզ կջերմացնեն աշնանային ցուրտ եղանակին: Բույրերի և համերի այսպիսի առատությամբ իրոք կարելի է նույնիսկ հիանալ և վայելել այդպիսի եղանակը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 տաք ըմպելիք, որոնք կօգնեն ջերմանալ աշնանային եղանակին
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ․ Որքա՞ն համառ եք