fbpx

5 ամենակարճ և հուզիչ պատմվածքները

Ձեզ ենք ուզում ներկայացնել աշխարհի ամենակարճ և հուզիչ պատմվածքներից 5-ը:

 

Ջեյմս Օրվիս «Պատուհան»

պատուհանԱյն բանից հետո, երբ Ռիտային դաժանորեն սպանեցին, Կարտերը նստած է պատուհանի մոտ:

Ոչ մի հեռուստացույց, ընթերցանություն կամ նամակագրություն: Նրա կյանքը այն է՝ ինչ երևում է վարագույրից այն կողմ:

Նա թքած ունի թե ով է կերակուր բերողը, ով է մուծում վարձերը. նա չի լքում սենյակը:

Նրա կյանքը՝ վազող ֆիզկուլտուրնիկներն են, տարվա եղանակի փոփոխություններն են, անցնող ավտոմեքենաներն են, Ռիտայի ուրվականն է:

Կարտերը չի հասկանում որ փափկեցված պատերով այդ հիվանդասենյակում պատուհաններ չկան:

Լարիսա Կիրկլենդ «Առաջարկություն»

Աստղազարդ գիշեր: Ամենահարմար ժամանակը: Ընթրիք մոմերի ներքո: Հարմարավետ փոքրիկ իտալական ռեստորան: Փոքրիկ, սև շրջազգեստ: Շքեզ մազեր, փայլփլող աչքեր, արծաթազարդ ծիծաղ: Միասին են արդեն երկու տարի: Հրաշալի ժամանակ: Իսկական սեր, լավագույն ընկեր և չկա էլ ոչ մեկ: Շոմպա՛յն: Առաջարկում եմ ձեռքս ու սիրտս: Մեկ ծնկի վրա: Մարդի՞կ են նայում, թո՛ղ նայեն: Հիասքանչ ադամանդե մատանի: Կարմրած այտեր, աննման ժպիտ:

Ինչպե՞ս ոչ:

Չարլզ Էնրայտ «Ուրվական»

Հենց դա պատահեց՝ ես շտապեցի տուն, որպեսզի կնոջս հայտնեմ այդ ցավալի լուրը: Բայց նա կարծես ինձ չէր էլ լսում: Նա ընդհանրապես ինձ չէր նկատում: Նա նայում էր ինձ վրա, սակայն հայացքն անցնում էր իմ միջով՝ կարծես թափանցիկ լինեի: Իրեն խմիչք լցրեց: Միացրեց հեռուստացույցը:

Այդ ժամանակ հնչես հեռախոսի զանգը: Նա մոտեցավ և վերցրեց լսափողը: Ես տեսա թե ինչպես այլայլվեց նրա դեմքը: Նա դառը-դառը լաց եղավ:

Էնդրյու Է. Հանթ «Շնորհակալություն»

Բրդե ծածկոցը, որը նրան նվիրել էր բարեգործական ֆոնդը, հարմարավետ գրկել էր նրա ուսը, իսկ կոշիկները, որոնք գտել էր այսօր աղբամանում, ամենևին չէին սեղմում:

Փողոցային լույսերը հաճելիորեն ջերմացնում էին նրա հոգին՝ սառը մթից հետո:

Նրա ծեր մեջքի տակ այգու նստարանի թեքությունը այնպես հարազատ էր թվում նրան:

«Շնորհակալ եմ Քեզ Տե՛ր Աստված, -մտածեց նա, -Կյանքը ուղղակի հրաշալի է»:

Բրայան Նյուել «Ի՞նչ է ուզում սատանան»

TgnDhQfzo4MԵրկու տղա կանգնած նայում էին թե ինչպես է սատանան հեռանում: Նրա հիպնոզացնող աչքերի փայլից դեռևս մթագնած էին տղաների գլուխները:

– Լսի՛ր, ի՞նչ էր նա քեզնից ուզում:

– Իմ հոգին, իսկ քեզնի՞ց:

– Ավտոմատ հեռախոսի համար մանրադրամ: Նրան պետք էր շտապ զանգահարել:

– Կուզե՞ս գնանք ինչ-որ բան ուտենք:

-Ուզում եմ, բայց դու դրամ չունես:

– Վախենալու ոչինչ չկա, ես շատ ունեմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
5 ամենակարճ և հուզիչ պատմվածքները
Անակնկալ. ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է