Մեր ժամանակներում ավելի ու ավելի շատ գեղեցիկ, խելացի և հաջողակ կանայք են բախվում միայնության հետ: Շատերի համար երկրորդ կեսին գտնելը դառնում է անլուծելի խնդիր: Հատկապես հաշվի առնելով այն, որ առօրյա կյանքում մեզանից յուրաքանչյուրը բախվում է և ստիպված է պայքարել կարծրատիպերի մի ամբողջ հավաքածուի դեմ: Այնուամենայնիվ, ինչո՞ւմ է կանացի միայնության պրոբլեմը: Եկեք փորձենք պարզել:
1. Նրանք գնահատում են անկախությունը
Շատ տղամարդիկ իրենց կողքին տեսնում են ոչ թե իշխող և կարիերիստ, այլ հոգատար և քնքուշ կնոջ: Նրանք չեն սիրում ինչ-որ բանով մրցակցել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ, դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ ժամանակակից կանայք են սկսում գնահատել անկախությունը և պայքարել սեփական իրավունքների համար:
2. Նրանք շատ բարձր պահանջներ ունեն զուգընկերոջից
Կնոջ համար, ով լավ է վաստակում, ունի 2 բարձրագույն կրթություն, հոգ է տանում իր արտաքինի համար և ունի լայն աշխարհայացք՝ շատ դժվար է երջանիկ հարաբերություններ կառուցել տղամարդու հետ, ով չի գնահատում իր ջանքերը և չի ձգտում զարգանալ իր հետ միասին:
3. Տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից
Երբ տղամարդու տեսադաշտում է հայտնվում գեղեցիկ և հաջողակ կին, շատ հաճախ նրանք մտածում են, որ այդ կինը հնարավոր չէ, որ միայնակ լինի: Նրանցից շատերը վախենում են մերժումից և չեն համարձակվում անել առաջին քայլը:
4. Նրանք գնահատում են սեփական ազատությունը
Ավելի ու ավելի շատ ժամանակակից կանայք փոխանակ ծանր աշխատանքային օրվանից հետո ընթրիք պատրաստեն ամուսնու և երեխաների համար՝ գերադասում են այդ ժամանակը տրամադրել հենց իրենց:
5. Նրանք չեն հավատում հեքիաթներին
Ինքնաբավ և ինքնավստահ կանայք հաճախ վախենում են, որ կկոտրեն իրենց սիրտը և այդ պատճառով էլ չեն շտապում հարաբերությունների մեջ մտնել: Տարիների հետ նրանք դադարում են հավատալ հեքիաթներին՝ «․․․և ապրեցին նրանք երկար և երջանիկ»-ի հետ միասին, ընդունելով ժամանակակից աշխարհի առաջնահերթությունները:
Իսկ դուք համաձա՞յն եք այս ցուցակի հետ: Ի՞նչ կետեր կավելացնեիք: Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում: