fbpx

5 պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ ժպտալ

Պատճառներ, թե ինչու հնարավորինս շատ ժպտալով, դուք կյանքում կստանաք առավել շատ դրական պահեր։

Ժպիտը՝ աշխարհի ամենապարզ և ոչ թանկարժեք հրաշալի բաներից մեկն է։ Սակայն մենք հաճախ մոռանում ենք նրա այդքան օգտակար ազդեցությունների մասին, քանի որ չափից շատ ենք աշխատում։ Չէ՞ որ մենք պետք է մուծենք բոլոր վարձերը և կարողանանք գնել անհրաժեշտ իրեր։

Ահա ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու դուք պետք է ավելի հաճախ ժպտաք.

Դուք կսատանաք երջանկության հոսք

Փորձեք հենց հիմա ստիպել ձեզ ժպտալ 30 վայրկյան։ Մեծ զգացմունքները, որոնք ստիպում են ձեզ ժպտալ՝ աշխատում են նաև հակառակ կերպ։ Անկախ նրանից, թե ինչպես եք ձեզ զգում, ստիպելով ձեզ ժպտալ, ձեր օրգանիզմը կսկսի արտադրել բոլոր այն քիմիական նյութերը, որոնք ստիպում են ձեզ երջանիկ զգալ։ Փորձեք դա հենց հիմա և կտեսնեք տարբերությունը։

Ժպիտը փոխում է ձեր վիճակը

Եթե դուք տրամադրություն չունեք, կամ բարկացած եք, կամ հոգնել եք ամեն ինչից՝ ժպիտը կփոխի ձեր էմոցիոնալ վիճակը։ Իսկ դրական վիճակը բացահայտում է նոր ճանապարհներ և նոր հնարավորություններ։ Դուք աշխարհը կսկսեք այլ կերպ տեսել, ավելի երջանիկ պրիզմայով։

Ժպիտը փոխում է այլ մարդկանց վիճակը

Մտնելով սենյակ կամ մոտենալով խանութի սեղանին ժպիտով, դուք կբացահայտեք աշխարհը ավելի լուսավոր կողմից։ Մարդիկ ձեզ պատասխան կժպտան և կլինեն ավելի բարեհամբույր և յուրաքանչյուր սոցիալական լարվածություն կհալի ուղիղ ձեր աչքի առաջ։

Իսկ ինչո՞ւ չժպտալ

Ընտրություն կատարելով մռայլ, սփրթնած դեմքի և երջանիկ, ժպտացող դեմքի միջև՝ վերջինս ավելի գրավիչ է թվում, այդպես չէ՞։ Իհարկե դուք հաճախ կմոռանաք ժպտալ, իրավիճակներ էլ կպատահեն այնպիսին, որ ժպտալու համար տեղ չի մնա, սակայն եթե դուք հաճախակի հիշեք ժպտալու մասին և ժպտաք, այն հետզհետե ձեզ մոտ սովորույթ կդառնա։

Ավելի հեշտ է ժպտալ, քան հակառակը

Ժպտալով, դուք փաստացի ավելի քիչ մկաններ եք օգտագործում, քան մռայլված, կամ լուրջ դեմք ընդունելուց։ Եթե դուք սկսեք ժպտալ, ապա ձեր ժպիտի մկանները ավելի կամրապնդվեն, որի արդյունքում կհարթվեն նաև կնճիռները։ Եվ ավելի հեշտ կլինի ժպտալ, քան հակառակը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
5 պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ ժպտալ
Օշո. Առակ ինքդ քեզ ընդունելու մասին