fbpx

Մարդու վրա ազդելու 5 պարզ հոգեբանական միջոց

Գոյություն ունեն մի շարք հոգեբանական հնարքներ, որոնցով մարդիկ կարողանում են ազդել դիմացինի վրա։ Ահա մի քանի մեթոդ, որոնցով կիսվել են ամենատարբեր մասնագիտությունների տեր անձիք։

 

1. Եթե դուք ուզում եք, որ ինչ-որ մեկն իրեն անհարմար զգա խոսակցության ընթացքում, անթարթ նայեք նրա ճակատին։

2. Եթե ցանկանում եք ինչ֊որ մեկի հետ լավ հարաբերություններ հաստատել (օրինակ՝ աշխատավայրում), պարզապես դիմեք նրան ձեզ օգնելու խնդրանքով։

3. Եթե անհրաժետ է մարդուն ստիպել անել մի բան, որը նա չի ուզում, ուղղակի առաջարկեք նրան ընտրության այլընտրանք։ Կարող եք առաջարկել երեխային հավաքել խաղալիքները կամ ջրել ծաղիկները։ Այդ դեպքում դիմացինին կթվա, թե ինքն է ղեկավարում իրավիճակը։

4. Մարդուն միշտ հաճելի է, երբ խոսակցության ընթացքում խոսակիցը հաճախ է տալիս իր անունը, կրկնում՝ իր ժեստերն ու արտահայտությունները։ Չմոռանաք նաև այդ ընթացքում թեթև ժպտալ,  և հաջողությունը ձեր գրպանում է։

5. Իսկ վերջում  Ֆրանկլինի օրենքը.

Պարզապես հիշեք, որ այն մարդը, ում համար դուք բարի գործ եք արել միշտ նպատակաուղղված է պատասխանել ձեզ բարությամբ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սաթեն Բդոյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մարդու վրա ազդելու 5 պարզ հոգեբանական միջոց
ՄՈՒՍԱ