fbpx

5 նշան, որ ձեզ ստում են կամ ինչպես բացահայտել ստախոսին

Տիրապետելով մարմնի (կամ ժեստերի) լեզվին, շատ ավելի լավ կարող եք հասկանալ մարդկանց: Օրինակ կարող եք հայտնաբերել, թե երբ են ձեզ ստում: Ձեզ ենք ներկայացնում՝ 5 նշան որոնց միջոցով կարող եք հայտնաբերել սուտը:

1. Եթե մարդը խոսալուց առաջ և խոսելու ընթացքում նայում է աջ վերև

Երբ մարդը նայում է դեպի աջ և վերև, նա օգտագործում է իր երևակայությունը, ուղեղի ստեղծագործական հատվածը, որը ցույց է տալիս որ ձեր զրուցակիցը հնարում է իր պատմածը (ձախլիկների մոտ հակառակն է)։

2. Եթե անդհատ ձեռքով փակում է երեսը

Եթե հաճախ է դիպչում քթին, բերանին, ականջին, քորում վիզը, մաքրում աչքերի ներքևը։ Հատկապես ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք փակում է բերանը ձեռքով, կամ քորում քթի ծայրը: Քանի որ ենթագիտակցությունը չի սիրում ստել՝ մարդը փակում է բերանը, ենթագիտակցորեն մտածելով․ «Երանի չխաբեի, երանի սա բերանիցս դուրս չգար»։

3․ Ավելորդ շարժումներ

Սուտ խոսելիս մարդը սկսում է լարվել, և քանի որ ստելիս դժվար է վերահսկել զգացմունքները՝ նա սկսում է ձեռքերով ավելի շատ ժեստեր անել, ուղղել իր շորերը կամ թապ տալ, կարծես հեռացնոււմ է փոշին իր վրայից։ Լարվածության պատճառով նա կսկսի ավելի շատ թարթել աչքերը, կամ առանց թարթել ուշադիր կնայի ձեր աչքերին։ Լարվածությունը ցույց չտալու համար նա կսկսի այնպես շնչել՝ կարծես չի շնչում։ Լարվածությունից դուրս գալու համար հնարավոր է սկսի ինքն իրեն շոյել, հանգստացնելու համար։

4․ Երբ մատնում են ժեստերը: Փակված լինելու ժեստեր

Խաչում է ձեռքերը, երեսը թեքում է այլ ուղղությամբ, եթե կանգնած է՝ գնում է մի քայլ հետ, եթե նստած՝ հենվում դեպի հետ։

5․ Երբ մատնում է ենթագիտակցությունը

Ենթագիտակցությունը ղեկավարում է մարդու մարմնի ձախ կողմը: Ուշադրություն դարձրեք մարդու ձախ կողմը, քանի որ ձախ կողմով արված ժեստերը խոսում են իրական զգացմունքների մասին։

Երբ ձեր զրուցակիցը քորում է իր քիթը, մի շտապեք եզրակացնել որ նա խաբում է ձեզ։ Հավաքեք այս ժեստերը ինչպես կհավաքեիկ փազլը և նոր եկեք եզրահանգման:

Հրապարակման ներկայացրեց՝ Գրիգոր Հինդոյանը

Ուշադրություն

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Հրապարակիր քո նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
5 նշան, որ ձեզ ստում են կամ ինչպես բացահայտել ստախոսին
Բոլոր չար մարդիկ ունեն մեկ ընդհանուր գիծ