fbpx

5 Ուրվական նավերը

Ինչպես գիտեք պատմության մեջ բազում լեգենդներ կան կապված ուրվական նավերի հետ: Սրանք իրենցից հետաքրքրություն են ներկայացնում այն պատճառով, որ այդ նավերի ճակատագիրը այդպես էլ մնացել է գաղտնիքների շղարշի ներքո և որ այդ գաղտնիքները այդպես էլ չեն բացահայտվել: Ահա Ձեզ եմ ներկայացնում 5 ուրվական նավերի պատմությունները.

Օկտավիուս

նավ ուրվականՉնայած նավը լեգենդ է համարվում, սակայն Օկտավիուսի պատմությունը համարվում է ամենահայտնին: 1775թ. կետորս Հերալդ նավը հանդիպում է Օկտավիուս նավին որը աննպատակ լողում էր Գրենլանդիայի ափերով: Հերալդի անձնակազմը մտնելով Օկտավիուս, այնտեղ հայտնաբերում է անձնակազմի և ուղևորների ցրտից քարացած մարմինները: Նավապետին հայտնաբերում են իր նավախցում, որը քարացած նստած էր օրագրի առջև, որտեղ նշված էր 1762թ.: Ըստ լեգենդի նավապետը գրազ է գալիս, որ արագ կվերադառնա Անգլիա արևելյան ուղղով, սակայն նավը խրվում է սառույցների մեջ:

Ջոյտա

Այս նավը 1955թ. գտել են Խաղաղ Օվկիանոսի հարավային մասերից ամբողջությամբ դատարկ: Նավը ուղևորվել էր դեպի Տոկելաու կղզի, երբ ճանապարհին ինչ-որ բան է պատահել: Մի քանի ժամից փրկարարները արդեն որոնում էին նավը, սակայն այն հաջողվեց գտնել միայն 5 շաբաթից: Նավը դատարկ էր՝ չկային անձնակազմը, ուղևորները, ուղևորաբեռները և փրկարարական նավակները: Նավի մի կողը վնասված էր: Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզվեց որ Ջոյտայի ռադիոալիքները կարգավորված էին աղետի ազդանշանի վրա, իսկ նավամատույցին հայտնաբերվեց բժշկական պայուսակ և արյունոտված մի քանի կապոցներ: Անձակազմից ոչ մեկը այդպես էլ չգտնվեց և գաղտիքը մնաց չբացահայտված:

Լեդի Լավիբոնդ

Նավապետ Սիմոն Պիլը նոր-նոր ամուսնանում է և որոշում է ուղևորվել նավարկության, որպեսզի նշի իրադարձությունը: Իր հետ նաև վերցնում է իր կնոջը, չնայած հին նշանի, որ կինը նավի վրա դժբախտություն է բերում: Նա ուղևորվում է 1748թ. փետրվարի 13-ին: Ցավոք նրա առաջին օգնական նույնպես սիրահարված էր նավապետի կնոջը և չարությունից և խանդից նավը տանում է ուղիղ ավազոտ ծանծաղուտներ: Լեդի Լավինբոնդը խորտակվում է՝ իր հետ խորտակելով բոլոր նրանց ով նավի վրա էր: Ըստ լեգենդի խորտակումից հետո, ամեն 50 տարին մեկ նավը տեսել են Կենտի շրջակայքում:

Մարիա Սելեստա

նավ ուրվականՄարիա Սելեստա՝ առևտրական նավ լքված անձնակազմով և լողացող Անտլանտյան օվկիանոսում: Նավը գտնում են բարեկարգ և նավարկության համար պիտանի վիճակում՝ բարձրացրած առագաստներով և սնունդի մեծ պաշարով: Սակայն նրա փրկարարական նավակները, նավապետի մատյանը և որը ավելի կարևոր է՝ անձնակազմը տարօրինակ կերպով անհետացել էին: Մարտի հետքեր չկային, իսկ խմիչքը և անձնակազմի իրերը իրենց տեղում էին, ինչը բացառում է ծովահենների հարձակումը: Ամենահավանական տեսությունը այն է, որ փոթորիկը կամ տեխնիկական անսարքությունները ստիպել էին անձնակազմին լքել նավը:

Թռչող Հոլանդացին

Ծովային ֆոլկլյորում չկա ավելի հայտնի նավ ուրվական, քան Թռչող Հոլանդացին: Առաջին անգամ նավի մասին հիշատակումներ արված են 1700-ական թվականներին Ջորջ Բերինտոնի «Ճանապարհորդություն դեպի Բոթանի նավահանգիստ» գրքում: Ըստ լեգենդի Թռչող Հոլանդացին Ամստերդամի նավ էր: Նրա նավապետն էր Վան դեր Դեկենը: Նավը ուղևորվում էր Օստ Ինդիա, երբ Բարի կամքի հրվանդանի մոտ նրա վրա թափվեց ծովամրրիկը: Մինչև վերջ գնալու հստակ որոշումով տարված Վան դեր Դեկենը խելագարվում է, սպանում է իր առաջին օգնականին և երդվում է անցնել հրվանդանը: Չնայած նրա ջանքերի՝ նավը խորտակվում է և ինչպես լեգենդում է նշվում, նավապետն ու իր նավը հավերժ դատապարտվում են անեզր օվկիանոսում թափառելու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag