2026 թվականի մարտի 20-ին՝ Խոյի շրջանի մեկնարկով, հինգ կենդանակերպի նշանների կյանքում ամեն ինչ դեպի լավն է փոխվում։ Այս բարենպաստ շրջանը կտևի մինչև ապրիլի 20-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյի շրջանում մենք հաճախ ենք կենտրոնանում նոր նախաձեռնությունների վրա։ Խոյը Կարդինալ Կրակի նշան է։ Կարդինալ նշաններն ի բնե առաջնորդներ են և սիրում են շրջապատված լինել ակտիվ, ազդեցիկ մարդկանցով։ Նրանք սովորաբար ինքնավստահություն են ճառագում, և երբ Արևը մտնում է Խոյի նշան, մենք բոլորս սկսում ենք որդեգրել այդ հատկանիշները։ Քանի որ Խոյը ղեկավարում է կենդանակերպի առաջին տունը, այս շրջանում մենք հակված ենք կենտրոնանալ սեփական կարիքների վրա՝ հասկանալով, թե ինչ ենք ուզում և ինչպես կարող ենք դրան հասնել։
Այդ իսկ պատճառով Խոյը երբեմն համարվում է եսասեր նշան։ Ուստի մարդկանց հետ շփվելիս խելամիտ կլինի հաշվի առնել նաև նրանց զգացմունքները։ Քանի դեռ ամեն ինչ հավասարակշռված է, սա տարվա ամենահետաքրքիր ժամանակահատվածներից մեկն է՝ հատկապես, եթե դուք այն աստղագիտական նշաններից եք, որոնց կյանքը շուտով կտրուկ բարելավվելու է։
1. Խոյ
Երբ մարտի 20-ին Արևը մտնում է ձեր նշան, սիրելի՛ Խոյեր, ողջ ուշադրության կենտրոնում հայտնվում եք անձամբ դուք։ Արևը Խոյում գտնվում է իր բարձրակետում (էկզալտացիա), ինչը նշանակում է, որ էներգիան հոսում է ազատ ու սահուն։ Այս շրջանում ձեր ինքնավստահությունն ու էներգիան հասնում են առավելագույնի։
Սա նոր մեկնարկների և նախաձեռնությունների ժամանակ է։ Ձեր նշանով Արևի անցման առաջին 10 օրվա ընթացքում նրան է միանում նաև Վեներան, ինչն այս շրջանը դարձնում է չափազանց բարենպաստ և դրական. ամեն ինչ դեպի լավն է փոխվում՝ հատկապես մարդկանց դեպի ձեզ գրավելու առումով։
2. Երկվորյակներ
Երբ Արևը տեղափոխվում է Խոյ, այն մտնում է ձեր 11-րդ տուն, որը պատասխանատու է ընկերների, խմբերի, սոցիալական կապերի և երկարաժամկետ նպատակների համար։ Հիմա ճիշտ ժամանակն է ամրապնդելու կապերն ընկերների և այն թիմերի հետ, որոնց մասնակցում եք։
Առաջիկա շաբաթների ընթացքում նոր ծանոթությունները մեծ օգուտներ կբերեն, իսկ ձեր ընկերական և խմբային կապերը կծաղկեն։ Խոյի շրջանում ձեր կյանքում ամեն ինչ շատ ավելի լավ է դառնում, երբ դուք ավելի շատ եք շփվում և հանդիպում ձեզ համար կարևոր մարդկանց։ Մարտի 20-ից ապրիլի 20-ը փայլելու ձե՛ր ժամանակն է։
3. Առյուծ
Խոյը ձեզ հետ շատ համատեղելի նշան է, Առյո՛ւծներ, և այս նշանում գտնվող Արևն անցնում է ձեր 9-րդ տնով։ Սովորաբար սա հաճելի շրջան է, երբ ձեր մտքերն ուղղվում են դեպի ճամփորդություններ, աշխարհայացքի ընդլայնում և նոր բացահայտումներ։
9-րդ տունը ղեկավարում է նաև կրթությունը, բայց այն պարտադիր չէ, որ լինի պաշտոնական կամ ակադեմիական։ Դուք կարող եք տարվել որևէ նոր թեմայով, գիրք կարդալ կամ վավերագրական ֆիլմ դիտել։ Ձեզ հաճույք կպատճառի կենտրոնանալ ձեզ հետաքրքրող գաղափարների վրա։ Առաջիկա շաբաթներին ամեն ինչ դեպի լավն է գնում, քանի որ Խոյի սեզոնը բարձրացնում է ձեր ինքնավստահությունն ու էներգիան՝ ապահովելով դրական և արդյունավետ ամիս։
Տես նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք այս գարնանը կհանդիպեն իրենց ճակատագրին
4. Աղեղնավոր
Խոյը ձեզ պես Կրակի նշան է, Աղեղնավո՛րներ, և հետևաբար՝ շատ համատեղելի է ձեզ հետ, քանի որ այն անցնում է սիրո, ընկերության, ստեղծագործության և երեխաների ձեր 5-րդ տնով։ Ձեզ մոտ ամեն ինչ վերելք է ապրում, երբ Արևը մտնում է այս տուն. դուք կզգաք դրական էներգիայի հզոր ալիք՝ ուղեկցվող ստեղծագործական և ռոմանտիկ պոռթկումներով։
Սա նաև զվարճանքի և ժամանցի տունն է, և Խոյի շրջանը հաճախ ձեզ համար ավելի մեծ ոգևորության ու արկածների սկիզբ է դառնում։ Սպասեք էներգիայի նորացման և ձեր կրքերին ու ցանկություններին հետևելու ուժեղ մղման։
5. Ջրհոս
Ջրհո՛սներ, Խոյի շրջանում կարող եք ակնկալել հետաքրքրասիրության և շփումների կտրուկ աճ, գուցե նույնիսկ կարճ ուղևորություններ։ Դուք ցանկություն կունենաք ավելի հաճախ կիսվել ձեր կարծիքներով ու գաղափարներով, կամ անգամ գործնական քայլեր ձեռնարկել ձեր մտահղացումներն ու երազանքներն իրագործելու ուղղությամբ։
Այս շրջանում հավանաբար ավելի շատ ժամանակ կանցկացնեք քույրերի, եղբայրների կամ հարևանների հետ։ Մոտակա շաբաթներին ձեզ համար շատ գրավիչ կլինի ձեր անմիջական շրջապատն ուսումնասիրելն ու տանը մոտ վայրերում հանգստանալը։ Պատրաստվեք ավելի հագեցած ու արդյունավետ առօրյայի և ձեր իսկ միջավայրում ավելի մեծ ակտիվության։







