Կան Կենդանակերպի նշաններ, որոնց գրեթե անհնար է խաբելը: Նրանք կարծես օժտված են սուտը տեսնելու գերունակությամբ:
Չարժե նրանց խաբել, կամ փորձել նրանցից որևէ բան թաքցնել: Ավելի հեշտ է անմիջապես ասել ճշմարտությունը, քան հետո փորձել արդարանալ խաբելու համար:
Ձկներ
Ձկները շատ խորաթափանց Կենդանակերպի նշաններ են: Նրանք նույնպես շուտ վիրավորվող են և զգայուն, բայց նրանց «ռենտգենյան »բնույթն ամենայն հավանականությամբ կայանում է նրանում, որ Ձկները բառացիորեն օժտված են գերբնական ինտուիցիայով:
Ձկները շատ լավ են հասկանում, թե ինչ են փորձում իրենցից թաքցնել: Նրանց նույնիսկ պետք չէ խոսել զրուցակցի հետ, որպեսզի հասկանա թե ինչ է տեղի ունենում նրա հետ և ինչ մտադրություններ ունի: Այս նշանի ներկայացուցիչները շատ լավ կարողանում են կարդալ ժեստերն ու միմիկաները:
Նրանք իսկական ստի դետեկտոր են:
Խեցգետին
Խեցգետինը շատ զգայուն է և էմոցիոնալ: Նրա մոտ լավ է զարգացած էմպատիայի հանդեպ ունակությունները: Նա բառացիորեն զգում է այլ մարդուն, ինչպես կզգար ինքն իրեն:
Խեցգետիններին կյանքում հաճախ են նեղացնում, քանի որ նրանք չափազանց վիրավորվող են: Նրանց հեշտ է վիրավորելը: Այդ պատճառով մեծ քանակությամբ ցավ ապրելով, Խեցգետիններն արագ սովորում են «կարդալ» մարդկանց դեմքերը: Նրանք աչքերով տեսնում են, թե երբ են փորձում իրենց խաբել:
Նրանց ունակությունները առավել լավ աշխատում են հարաբերություններում: Խեցգետինը միշտ իմանում է թաքուն ինտրիգների կամ դավաճանության մասին: Այդ պատճառով ավելի լավ է չդավաճանել այս նշանի փխրուն վստահությանը:
Կարիճ
Իհարկե, Կարիճները առաջնորդ են նրանց մեջ, ով ունակ է կիլոմետրերից զգալ սուտը: Իսկ դա այն պատճառով, որ այս Կենդանակերպի նշանը ինքն էլ հրաշալի խաբեբա է և մանիպուլյատոր:
Նրանք հմտորեն են տիրապետում մարդկանց կառավարելու տեխնիկային և հաճախ են դրանից օգտվում: Իսկ արհեստավարժին խաբելն այդքան էլ դյուրին գործ չէ: Ավելի լավ է նույնիսկ չփորձել:
Կարիճները գիտեն բոլոր տեխնիկաները: Եթե նույնիսկ նրանք դրան հատուկ չեն սովորել, դա ուղղակի նրանց արյան մեջ է: Նրանք ուղղակի «հոտառություն» ունեն, թե ինչպես ազդել մարդու վրա և նրանից ստանալ ցանկալին: Հենց այդ պատճառով էլ սուտը նրանք տեսնում են առաջին իսկ վայրկյանից:
Այծեղջյուր
Այծեղջյուրի բախտը բոլորից շատն է բերել: Շատ քչերը կարող են մրցել այսպիսի բարձր մակարդակի զարգացած ինտուիցիայով, ինչպես նրա մոտ է: Բացի դրանից, Այծեղջյուրը սիրում է մտածել, մտորել և վերլուծել:
Այդ ամենը միասին օգնում են նրան մարդկանց տեսնել ամբողջությամբ՝ դրսից և ներսից: Այդ պատճառով նրա շրջապատում միայն մարդիկ են, որոնք եթե պետք է նրա հետ կանցնեն ամեն ինչի միջով՝ թե՛ կրակի, և թե՛ ջրի:
Երկվորյակներ
Երկվորյակները պատկանում են մարդկանց այն տեսակին, որոնք ուղղակի չեն կարող լինել միայնակ: Նրան անպայման շփում է հարկավոր, ընդվորում ոչ միշտ է կարևոր, թե ում հետ: Թվում էր թե այդքան մեծ քանակությամբ ծանոթների մեջ Երկվորյակը կորցնում է ճիշտ գնահատումը՝ թե ով ով է:
Իսկ ահա և ոչ: Նրանք միանգամից են հասկանում թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Երկվորյակները կարողանում են լավ հարաբերություններ ստեղծել գրեթե բոլորի հետ, բայց որպես իրենց ընկեր՝ համարում են հատ ու կենտ մարդկանց:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: