fbpx

5 կարծրատիպ՝ միայնակ կանանց մասին

Միայնությունը շատ հաճախ մարդիկ ասոցացնում են դժբախտ լինելու հետ։ Սակայն  դա ոչ միշտ է այդպես…

Իրականում նրանք չեն ուզում մենակ լինել

Միայնակ կանանց շուրջ միշտ հայտնվում են բազմաթիվ մարդիկ, որոնք փորձում են ամեն կերպ ճնշել նրանց, մեկը՝ հայրաբար, մյուսը՝ մտերմաբար։ Լինում են ե՛ւ ագրեսիվ քննադատություններ, ե՛ւ լուրջ փաստարկներ, և՛ խրատներ։ Եթե դուք ձեզ երջանիկ եք զգում առանց տղամարդու, ուրեմն դիմադրեք այդ ճնշումներին։ Նույնիսկ եթե երջանիկ չեք, միևնույն է, ոչ ոք իրավունք չունի ձեզ քննադատել։

Բարձր ինքնագնահատականի պատճառով նրանք չափից բծախնդիր են

Ոմանք դա անվանում են բծախնդրություն, իսկ մյուսները՝ բարձր պահանջներ։ Բայց սա էլ է հարաբերական։ Ի՞նչ կարիք կա հանդիպել մեկի հետ, ով ձեզ դուր չի գալիս կամ ոչ մի հեռանկարներ չունի կամ էլ այլ աշխարհայացք ունի։ Հանուն նրա, որ համարեք, որ հարաբերությունների մե՞ջ եք։ Իմացե՛ք ձեր գինը ու զիջումների մի՛ գնացեք ուրիշների ճնշումների ներքո։

Նրանք չգիտեն, թե ինչ են ուզում

Առաջին հերթին Ձեզ պետք է ուսումնասիրել ինքներդ Ձեզ, իսկ հետո նոր Ձեզ՝ հարաբերությունների մեջ։ Եթե դուք չեք անցել առաջին փուլը, ապա երկրորդին անցնելն անիմաստ է։ Շրջապատին թվում է, թե դուք ծայրահեղությունից ծայրահեղություն եք ընկնում, բայց եթե այդ հարցին այլ դիտանկյունից նայենք, ապա դուք պարզապես ուզում եք ինքներդ ձեզ հասկանալ, ու տղամարդն այդ հարցում ձեզ միայն կխանգարի։

Նրանք սխալ առաջնահերթություններ ունեն

Չարժե ուշադրություն դարձնել ամենագետ ընկերուհիներին, որոնք վստահեցնում են, որ առանց տղամարդու կյանքը կյանք չէ։ Ու ինչո՞ւ պետք է հարաբերությունները համարվեն առաջնահերթություն։ Եթե դուք մենակ եք՝ դա դեռ չի նշանակում, որ դուք Ձեր տարիները վատնում եք հավաքույթների ու աշխատանքի վրա։ Հնարավոր է, որ Ձեր գլխավոր առաջնահերթությունն ինքնազարգացումն է, այլ ոչ թե սպիտակ նժույգով արքայազնին որոնելը։ Այնպես որ դեռ հարց է, թե ում առաջնահերթություններն են սխալ։

Նրանք դժբախտ են

Երջանկությունը մի հոգեվիճակ է, որը բազմաթիվ գործոններից է կախված, որոնք, ի դեպ, կարող են և չներառել տղամարդուն։ Մեր հասարակությունը ինքնաբերաբար Ձեզ վրա դնում է «խոտան» պիտակը, եթե դուք ամուսնացած չեք։ Ձեր կյանքը դատարկ է, դուք խղճուկ եք, ապագա չունեք։ Եթե սիրված երգեր լսելիս ժպտում եք, վայելում եք արևի շողերը կամ բավականություն ստանում սառը օդին վազելուց, ուրեմն դուք ամենևին էլ դժբախտ չեք։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag