Գրքերի հավաքածու բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն ընթերցանության հանդեպ:
1. Դիանա Սեթերֆիլդ «Տասներեքերորդ հեքիաթը»
Հետաքրքիր և մռայլ պատմություն գոտիկ ոճով: Գրքի կարդալու ընթացքում Դուք կհայտնվեք միստիկ և խորհրդավոր մթնոլորտում: Հինավուրց կալվածք, ընտանեկան գաղտնիքներ, ուրվականներ և ճակատագրի հեգնանքներ…
Եթե Դուք սիրում եք խորամանկ սյուժե և մթնոլորտ, ապա այս գիրքը հենց Ձեր համար է:
2. Իեն Մակյույեն «Ամստերդամ»
Պատմություն այն մասին թե ինչպես մարդը կարող է փոփոխել ամեն ինչ իր շուրջը: Երկու հերոսներից ո՞վ ավելի շուտ կխելագարվի տարօրինակ իրադարձություններից՝ կոմպոզիտո՞րը, թե՞ հանրաճանաչ թերթի գլխավոր խմբագիրը: Գայթակղիչ և անչափ տպավորիչ մի պատմություն:
3. Դուգլաս Ադամս «Ավտոստոպով գալակտիկայով» («Автостопом по галактике»)
Ցնցող գիրք, որը ընթերցողին ցնցում է առաջին իսկ բառերից: Հումոր և հիանալի մշակված սյուժե: Ֆանտաստիկայի դասական օրինակ, որը կարդալն ամենևին ձանձրալի չէ:
4. Ջոն Ֆաուլզ «Կոլեկցիոներ»
Երիտասարդ ու միայնակ մարդը, ով չի փայլում իր ուղեղով, հանկարծ վիճակախաղով անակնկալ կերպով շահում է մեծ գումարներ: Հետաքրքիր է, ինչպե՞ս նա կծախսի այդ գումարները: Թիթեռնիկներ հավաքելու սիրահարը հանկարծակի սիրահարվում է, և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը…
Սերը նրան կդարձնի ավելի լա՞վը, թե՞ նա կընտրի այլ ճանապարհ:
5. Վիկտոր Պալեվին «Օմոն Ռա»
Այս գրքի ճշմարտանմանությունը դուրս է բոլոր սահմաններից: Ընթերցողին նույնիսկ դժվար է հասկանալ, հնարե՞լ է հեղինակը այս պատմությունը, թե՞ ամեն ինչ հենց այդպես է որ կա…
Սա փիլիսոփայական ընթերցանության շարքից է: Գիրքն այնքան հետաքրքիր է, որ կարդացվում է մի գիշերում:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: