2010 թվականին Օհայոյի պետական համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «սխալ կերպով» վիճող զույգերին ավելի երկար ժամանակ է պահանջվում ֆիզիկական հիվանդություններից բուժվելու համար: Թեև ամուսնության մեջ տարաձայնություններն անխուսափելի են, կան բաներ, որոնք անելուց դուք միայն կվատթարացնեք իրավիճակը:
Հոգեթերապևտ Ջուլի Հենքսը կարծում է, որ մեր կողմից ասված որոշ արտահայտություններ կարող են բացասաբար ազդել մեր ամուսնության վրա: Հետևաբար, պետք է խուսափել դրանցից.
1. «Թույլ տուր ցույց տալ, թե ինչպես է պետք դա անել»
«Դա եղել է իմ ամուսնության մեջ: Ես դա տեսել եմ նաև իմ կլինիկական պրակտիկայում»,- ասել է Հենքսը:
«Ձեր ամուսնու վարքագիծը առանց նրա հարցնելու միջամտելը և կառավարելը կարող է նրան հաղորդագրություն ուղարկել, որ նա ոչ կոմպետենտ է: Բայց դուք կարող եք մեղմորեն մոտենալ դրան՝ ասելով նման բան. «Ես առաջարկ ունեմ, թե ինչպես դա անել, եթե ցանկանում ես»:
2. «Իմ նախկինն էր դա անում»
Երբեք մի համեմատեք ձեր ամուսնուն անցյալի հարաբերություններից որևէ մեկի հետ, նույնիսկ որպես կատակ: «Այն պարզ փաստը, որ դուք մտածում եք անցյալի հարաբերությունների մասին, կարող է էմոցիոնալ ցավ պատճառել ձեր սիրած տղամարդուն: Չի կարելի համեմատել նրան նախկինի հետ, քանի որ դա կարող է ստիպել նրան մտածել, թե արդյո՞ք նա բավական լավն է ձեզ համար»:
Կարդացեք նաև՝ Փոքրիկ գաղտնիք. 6 բան, որ տղամարդիկ չպետք է իմանան կանանց մասին
3. «Եթե դու իսկապես սիրեիր ինձ, կ…»
Ըստ Հենքսի՝ սա էմոցիոնալ ծուղակ է ամուսինների համար։ «Որպեսզի ապացուցի, որ նա իսկապես սիրում է քեզ, նա պետք է տա քեզ այն, ինչ ուզում ես: Համաձայնեք, որ սա առավելագույնս տարօրինակն է»։
4. «Ինչու՞ չես նմանվում…»:
Ընտանեկան թերապևտ Էմբեր Քլիվլենդ Լյութերը զգուշացնում է չհամեմատել ձեր ամուսնուն ձեր ընկերուհու կամ քրոջ ամուսնու հետ:
«Դուք ամուսնացել եք ձեր ամուսնու հետ, քանի որ սիրում եք նրան, մի խնդրեք, որ նա լինի ուրիշը», – ասում է Լյութերը: «Այս հայտարարությունը ամենայն հավանականությամբ ամոթ կամ զայրույթ կառաջացնի: Այս զգացմունքներից ոչ մեկը նրան չի մոտիվացնի, և դրանցից յուրաքանչյուրը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ նա կփակվի և կհեռանա ձեզանից»:
5. «Պարզապես պետք է կանգնես քո դիրքերում»
Ոչ մի տղամարդ չի ցանկանում, որ իր կինը իրեն ասի «տղամարդ եղիր»: «Դա ուղղակի կաստրացիա է»,- ասում է Լյութերը։ «Եթե կասկածի տակ դնեք նրա էմոցիոնալ ուժը կամ առնականությունը, դա կվնասի և՛ նրա ինքնագնահատականին, և՛ ձեր հարաբերություններին»: