fbpx

Տղամարդը, ով չի սիրում իր կնոջը, անում է այս 5 բանը

Ճիշտ հարաբերություններ են առաջանում միայն այն մարդկանց միջև, ովքեր գիտեն՝ ինչպես փայփայել և պաշտպանել իրենց զուգընկերոջ զգացմունքները: Սակայն, որոշ բաներ պետք է ձեզ ստիպեն մտածել, որ ձեզ պարզապես օգտագործում են: Սիրելիի պահվածքում ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սադրում է ձեզ կասկածել ինքներդ ձեզ

Ամենավատն այն է, երբ մարդը քեզ զրկում է ինքդ քեզ համարժեք գնահատելու կարողությունից։ Եթե ​​մարդու հետ շփումը ձեր մեջ անինքնավստահություն է արթնացնում, սա նշան է, որ մարդը ձեզ չի սիրում։

Անընդհատ վերահսկում է ձեր գործողությունները

Այն, որ հայտնվել ես «վանդակի» մեջ, վկայում է այն, որ մարդն անընդհատ ձգտում է վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է քո կյանքում՝ ուր ես գնացել, ով է քո ընկերը, ինչպիսի զգեստապահարան ունես։ Այնուհետև անպայման կգա արգելքների հերթը` մի հագիր սա, մի շփվիր նրա հետ և այլն:

Ձեզ մեղավոր է համարում իր խնդիրներում

Համաձայնեք, միայն երեխաներն են հակված ինչ-որ մեկին մեղադրել իրենց խնդիրների համար: Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ընտրության, գործողությունների և արարքների համար: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է իր սխալների համար պատասխանատվության բեռը գցել ուրիշների վրա՝ դժվար թե իսկապես հասուն լինի:

Կարդացեք նաև՝ 7 մեծ սխալ, որ թույլ են տալիս տղամարդիկ հարաբերություններում

Միշտ տեսնում է միայն բացասականը

Նա նկատում է ձեր թերությունները՝ բարձրաձայնելով դրանք։ Ավելին, նա ձեր մեջ ավելի շատ բացասականն է տեսնում, քան լավը։ Այսպիսով, նա կասկածներ է սերմանում ձեր մեջ, զարգացնում բարդույթներ և մտքեր, որ «ինձ հնարավոր չէ սիրել»։ Բայց նման վարքագիծը բնորոշ է այն մարդուն, ով ինքն էլ է կոմպլեքսավորված, ուստի ձգտում է այնպես անել, որ ուրիշները նույնը զգան։ Նա ցանկանում է, որ դուք իրենից կախված զգաք։

Ծաղրում է ձեզ

Առանց կատակների ու ծիծաղի չես կարող։ Բայց միայն ոչ այն դեպքում, երբ այդ գործողությունները վիրավորում են ձեզ, և նրան բոլորովին չեն հետաքրքրում ձեր զգացմունքները։ Անկեղծ սիրող մարդը միտումնավոր չի նեղացնի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.57 из 5 )
MediaMag
Տղամարդը, ով չի սիրում իր կնոջը, անում է այս 5 բանը
Ահա թե ինչպիսին է այն կնոջ կազմվածքը, որին ճանաչել են որպես իդեալական գեղեցկության մարմնացում