Ճիշտ հարաբերություններ են առաջանում միայն այն մարդկանց միջև, ովքեր գիտեն՝ ինչպես փայփայել և պաշտպանել իրենց զուգընկերոջ զգացմունքները: Սակայն, որոշ բաներ պետք է ձեզ ստիպեն մտածել, որ ձեզ պարզապես օգտագործում են: Սիրելիի պահվածքում ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել.
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Սադրում է ձեզ կասկածել ինքներդ ձեզ
Ամենավատն այն է, երբ մարդը քեզ զրկում է ինքդ քեզ համարժեք գնահատելու կարողությունից։ Եթե մարդու հետ շփումը ձեր մեջ անինքնավստահություն է արթնացնում, սա նշան է, որ մարդը ձեզ չի սիրում։
Անընդհատ վերահսկում է ձեր գործողությունները
Այն, որ հայտնվել ես «վանդակի» մեջ, վկայում է այն, որ մարդն անընդհատ ձգտում է վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է քո կյանքում՝ ուր ես գնացել, ով է քո ընկերը, ինչպիսի զգեստապահարան ունես։ Այնուհետև անպայման կգա արգելքների հերթը` մի հագիր սա, մի շփվիր նրա հետ և այլն:
Ձեզ մեղավոր է համարում իր խնդիրներում
Համաձայնեք, միայն երեխաներն են հակված ինչ-որ մեկին մեղադրել իրենց խնդիրների համար: Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ընտրության, գործողությունների և արարքների համար: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է իր սխալների համար պատասխանատվության բեռը գցել ուրիշների վրա՝ դժվար թե իսկապես հասուն լինի:
Կարդացեք նաև՝ 7 մեծ սխալ, որ թույլ են տալիս տղամարդիկ հարաբերություններում
Միշտ տեսնում է միայն բացասականը
Նա նկատում է ձեր թերությունները՝ բարձրաձայնելով դրանք։ Ավելին, նա ձեր մեջ ավելի շատ բացասականն է տեսնում, քան լավը։ Այսպիսով, նա կասկածներ է սերմանում ձեր մեջ, զարգացնում բարդույթներ և մտքեր, որ «ինձ հնարավոր չէ սիրել»։ Բայց նման վարքագիծը բնորոշ է այն մարդուն, ով ինքն էլ է կոմպլեքսավորված, ուստի ձգտում է այնպես անել, որ ուրիշները նույնը զգան։ Նա ցանկանում է, որ դուք իրենից կախված զգաք։
Ծաղրում է ձեզ
Առանց կատակների ու ծիծաղի չես կարող։ Բայց միայն ոչ այն դեպքում, երբ այդ գործողությունները վիրավորում են ձեզ, և նրան բոլորովին չեն հետաքրքրում ձեր զգացմունքները։ Անկեղծ սիրող մարդը միտումնավոր չի նեղացնի։