fbpx

Դուք կարող եք անել այս 5 բանն ամեն առավոտ ու կարթնանաք ավելի երջանիկ աշխարհում

Օրվա ընթացքում Խորասուզված լինելով Ձեր առօրյա պարտականությունների մեջ, հաճախ մոռանում եք այն պարզ բաների մասին, որոնք կարող են Ձեզ երջանիկ դարձնել:


Արթնանալուն պես Դուք անմիջապես սկսում եք անցնել Ձեր առօրյա գործերին՝ փորձելով դրանք ավարտել հնարավորինս շուտ, քանի որ Ձեզ դեռևս այլ գործեր էլ են սպասում:

Օրը դեռ չսկսված Դուք հաճախ Ձեզ արդեն սպառված եք զգում: Դա ճիշտ չէ: Դուք պետք է կանգ առնեք: Այլապես կտուժի ամենակարևորը՝ Ձեր առողջությունը:

Իսկ ինչպե՞ս կվարվեիք Դուք, փոխելու համար այն աշխարհը, որտեղ ապրում եք, եթե ասեմ Ձեզ, որ այդ աշխարհը դա Ձեր ստեղծագործությունն է: Ստանալով տեղեկատվություն իրականությունից՝ ընտրում եք մեկը, թողնելով մյուսը: Այսպիսով ստեղծում եք այն աշխարհը, որտեղ Դուք ապրում եք:

Ինչպե՞ս ավելի երջանիկ դարձնել այն վայրը, որտեղ ապրում ենք:

Ահա, թե ինչպես կարող եք վերափոխել Ձեր իրականությունը: Ամեն ինչ սկսվում է այն բանից, թե ինչպես եք սկսում Ձեր օրը:

Այս 5 բանն անելով ամեն առավոտ` Դուք կարթնանաք ավելի երջանիկ աշխարհում:

1. Հիշիր երազներդ

Մինչ անկողնուց վեր կենալը մի փոքր էլ պառկած մնա ու փորձիր հիշել երազներդ (որքան մանրամասն հիշես, այնքան լավ): Երազների միջոցով Ձեր ենթագիտակցությունը փորձում է կապվել Ձեզ հետ՝ հաղորդելով տեկեկատվություն Ձեր կյանքի մասին:

Եթե անգամ Ձեր երազները վախեցնում են Ձեզ, նայեք դրանց այլ տեսանկյունից՝ փորձելով հասկանալ նախազգուշացնող ու թաքնված տեղեկատվությունը:

2. Երախտապարտ եղեք

Շնորհակալ եղեք այն ամենի համար ինչ ունեք՝ լինեն դրանք նյութական կամ ոչ նյութական: Կենտրոնանալով այն ամենի վրա ինչ ունեք ու երախտապարտ լինելով դրանց համար՝ Ձեր մտածելակերպը ավելի դրական է դառնում: Դա դրական ազդեցություն կունենա Ձեր օրվա ընթացքի վրա, ինչպես նաև դրականորեն կազդի մյուսների հետ ունեցած Ձեր փոխհարաբերությունների վրա:

3. Մեկ բաժակ ջուր խմիր

Արթնանալուն պես մեկ բաժակ ջուր խմելով՝ Դուք առողջ քայլ կկատարեք Ձեր մարմնի հանդեպ: Այս պարզ ինքնախնամքն օգտակար է Ձեր մարմնին՝ բարձրացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, ինչպես նաև նպաստում է ուղեղի լավ աշխատանքին:

4. Կազմել մտադրությունների ցուցակ օրվա համար

Մտածեք այն կարևոր բաների մասին, որոնք ցանկանում եք իրականացնել օրվա ընթացքում, ապա հերթականությամբ  իրականացրեք դրանք: Կենտրոնացեք Ինքներդ Ձեր մեջ ու թույլ մի տվեք, որ արտաքին որևէ ուժ ազդի Ձեր մտադրությունների վրա: Դրականը կրելով Ձեր մեջ՝ Դուք կկարողանաք պաշտպանել Ձեզ շրջապատող բացասական էներգիայից:

Այդպիսով ներքուստ Դուք Ձեզ ավելի պաշտպանված ու վստահ կզգաք  ու ավելի հստակ կպատկերացնեք օրվա անելիքը:

5. Մտածիր այն ամենի մասին ինչը քեզ ավելի երջանիկ  կդարձնի

Մտածելով այն ամենի մասին ինչը Ձեզ ավելի երջանիկ է դարձնում՝ Դուք Ձեզ ազատում եք տհաճ ու քիչ կարևոր բաների մասին մտածելուց: Եթե անգամ Ձեր կյանքում դեռևս չկան այնպիսի բաներ, որ Ձեզ երջանիկ են դարձնում, Դուք պատկերացրեք, որ կան: Դրական մտքերից ստացված դրական էմոցիաները մեծ հիմք կդառնան, որ օրվա ընթացքում կատարած ցանկացած գործ կատարեք լավագույն ձևով: Ինքներդ Ձեր մեջ կենտրոնանալով այն ամենի վրա, ինչն ուրախություն է պատճառում՝ Ձեր օրը կգունավորեք երջանիկ գույներով:

Այս ամենը կոգեշնչի Ձեզ ու կօգնի առաջ շարժվել ամեն օր մեծ ոգևորությամբ, մինչև կունենաք այն ամենն ինչ ցանկանում եք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք կարող եք անել այս 5 բանն ամեն առավոտ ու կարթնանաք ավելի երջանիկ աշխարհում
ԹԵՍՏ․ Ուզո՞ւմ եք իմանալ Ձեր անձի գաղտնիքները: Ուղղակի ընտրեք ադամանդներից մեկը