fbpx

45 իմաստուն մեջբերում խաղաղության և ներքին հանգստության մասին

Այն պահերին, երբ մեզ պատում են անհանգստությունն ու վախը, երբեմն դժվար է հանգստություն գտնելն ու ներքին խաղաղությունը վերականգնելը։

Խաղաղության մասին խոսել են անցյալի և ներկայի շատ հայտնի մարդիկ։ Նրանք իրենց խոսքերով ներդաշնակության և հանգստության կոչ էին անում։

Մենք հավաքել ենք հանգստություն գտնելու, խաղաղ ապրելու մասին մեջբերումների ընտրանի, որոնք մեզ կհիշեցնեն աջակցության և սիրո կարևորության, ինչպես նաև հոգեկան հանգստության մասին։

  1. Աշխարհին հնարավորություն տվեք։ | Ջոն Լենոն
  2. Աշխարհը սկսվում է ժպիտով։ | Մայր Թերեզա
  3. Ակն ընդ ականն ամբողջ աշխարհը կկուրացնի։ | Մահաթմա Գանդի
  4. Պատերազմում հաղթելը բավարար չէ. շատ ավելի կարևոր է խաղաղություն կազմակերպելը: | Արիստոտել
  5. Խաղաղությունը չի նշանակում հակամարտությունների բացակայություն, տարաձայնություններ միշտ կլինեն։ Խաղաղությունը նշանակում է լուծել այս տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ երկխոսության, կրթության, գիտելիքի և մարդասիրական ճանապարհով: | Դալայ Լամա
  6. Ամենաթանկ բանը, որ կարող ես ունենալ, բաց սիրտն է։ Ամենահզոր զենքը, որ կարող ես դառնալ, խաղաղության գործիքն է: | Կառլոս Սանտանա
  7. Եթե դուք չեք ճանաչում մարդուն աշխարհի մյուս ծայրում, ամեն դեպքում սիրեք նրան, քանի որ նա նույնն է, ինչ դուք։ Նա ունի նույն երազանքները, նույն հույսերն ու վախերը։ Սա մեկ աշխարհ է, ընկերս: Մենք բոլորս հարևաններ ենք։ | Ֆրենկ Սինատրա
  8. Բավական չէ պարզապես ասել, որ մենք չպետք է պատերազմենք։ Պետք է սիրել աշխարհը և զոհաբերել հանուն նրա։ | Մարտին Լյութեր Քինգ
  9. Պատկերացրեք բոլոր մարդիկ ապրում են խաղաղության մեջ։ Ես գուցե երազող եմ, բայց ես միակը չեմ: Հուսով եմ, որ մի օր դուք կմիանաք մեզ, և աշխարհը կդառնա մեկ: | Ջոն Լենոն
  10. Ոչ մի մարդ, վայր կամ բան մեզ վրա իշխանություն չունի, քանի որ «մենք» մեր մտքում միակ մտածողներն ենք: Երբ մենք մեր մտքում խաղաղություն, ներդաշնակություն և հավասարակշռություն ստեղծենք, այն կգտնենք մեր կյանքում: | Լուիզա Հեյ
  11. Աշխարհի խաղաղությունը սկսվում է ներքին խաղաղությունից: | Դալայ Լամա
  12. Անհանգստությունը մեր ժամանակի հիվանդությունն է։ Մենք անհանգստանում ենք ինքներս մեզ, մեր ընտանիքի, մեր ընկերների, մեր աշխատանքի և աշխարհի վիճակի համար: Եթե ​​թույլ տանք, որ անհանգստությունը լցվի մեր սիրտը, վաղ թե ուշ մենք կհիվանդանանք: | Թհիչ Նհատ Խան
  13. Երբեմն մեծ ճակատագիր է բաժին ընկնում մի սերնդի: Դուք կարող եք դառնալ այդ սերունդը։ | Նելսոն Մանդելա
  14. Այն ինչ մենք անում ենք և այն ինչ կարող ենք անելու միջև տարբերությունը բավական կլիներ լուծելու աշխարհի խնդիրների մեծ մասը: | Մահաթմա Գանդի
  15. Բռնությունից զերծ մնալու հենց առաջին քայլն այն է, որ մենք մեր առօրյա կյանքում մշակենք մեր մեջ՝ ճշմարտացիություն, խոնարհություն, հանդուրժողականություն, սիրառատ բարություն: | Գանդի
  16. Այն, ինչ մեր հետևում է, և այն, ինչ առջևում է, փոքր բաներ են՝ համեմատած մեր ներսում եղածի հետ: | Ռալֆ Վալդո Էմերսոն
  17. Ինձ մի անգամ հարցրին, թե ինչու չեմ մասնակցում հակապատերազմական ցույցերին։ Ես պատասխանեցի, որ երբեք դա չեմ անի, բայց հենց խաղաղության համար հանրահավաք անեք, կգամ։ | Մայր Թերեզա
  18. Էգոն ասում է՝ «Երբ ամեն ինչ իր տեղն ընկնի, ես խաղաղություն կզգամ»։ Հոգին ասում է. «Գտիր քո խաղաղությունը, և այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի»: | Մարիաննա Ուիլյամսոն
  19. Զայրույթը հոգեկան հանգստության վերջնական կործանիչն է: | Դալայ Լամա
  20. Մտքի խաղաղությունը գալիս է ուրիշներին փոխել չցանկանալուց: | Ջերալդ Յամպոլսկի
  21. Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը: | Ջիմի Հենդրիքս
  22. Եթե ուզում ես հաշտություն կնքել քո թշնամու հետ, պետք է աշխատես քո թշնամու հետ: Այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը։ | Նելսոն Մանդելա
  23. Եղեք ընտրողական ձեր մարտերում: Երբեմն խաղաղությունն ավելի լավ է, քան ճիշտ լինելը: | Անհայտ
  24. Բարությամբ կարելի է հասնել նրան, ինչին հնարավոր չէ հասնել ուժով: | Պուբիլիուս Սիրուս
  25. Կյանքից խուսափելով հնարավոր չէ խաղաղություն գտնել: | Վիրջինիա Վուլֆ
  26. Խաղաղությունը չի կարելի ուժով պահել։ Դրան կարելի է հասնել միայն հասկանալով։ | Ալբերտ Էյնշտեյն
  27. Թող խաղաղություն լինի երկրի վրա, և թող այն սկսի ինձնից: | Սեյմուր Միլլեր
  28. Չկան երկու միանման տերևներ, և միևնույն ժամանակ, ընդորում, չկա հակադրություն ոչ նրանց միջև, ոչ էլ այն ճյուղերի միջև, որոնց վրա նրանք աճում են: | Մահաթմա Գանդի
  29. Քայլիր այնպես, կարծես ոտքերով համբուրում ես գետինը:| Թհիչ Նհատ Խան
  30. Եկեք ներենք միմյանց, միայն այդ դեպքում մենք կապրենք խաղաղության մեջ: | Լև Նիկոլաևիչ Տոլստոյ
  31. Խաղաղության ճանապարհը սիրո ճանապարհն է: Սերը ամենամեծ ուժն է երկրի վրա: Նա հաղթում է ամեն ինչ: | Խաղաղ ուխտավոր
  32. Խաղաղությունը ներսից է գալիս, դրսում մի փնտրեք: | Բուդդա
  33. Առօրյա կյանքում խաղաղարար եղեք։ Խաղաղություն դրսևորեք այն ամենում, ինչ անում եք: Եղեք խաղաղություն: Ապրեք խաղաղությամբ։ | Բուդդայական առակ
  34. Ներդաշնակությունը հանգեցնում է փոքրի աճին, նրա բացակայությունը հանգեցնում է մեծերի անկմանը: | Սալուստ
  35. Խաղաղության տանող ճանապարհ չկա, խաղաղությունը հենց ճանապարհ է: | Մահաթմա Գանդի
  36. Թույլ մի տվեք, որ ուրիշների պահվածքը կործանի ձեր ներքին խաղաղությունը: | Դալայ Լամա
  37. Նույնիսկ ամենալավ բաների ձգտելը պետք է լինի հանգիստ և հանդարտ: | Մարկ Տուլիուս Ցիցերոն
  38. Եթե տանը պետք է խաղաղություն լինի, ապա պետք է խաղաղություն լինի սրտում: | Լաո Ցզի
  39. Երբեք չի եղել լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: | Բենջամին Ֆրանկլին
  40. Երբ դուք իմաստուն լինեք, խաղաղությունը կհաջորդի: | Աբհիջիտ Նասկար
  41. Խաղաղությունը ազատություն է հանգստության մեջ: | Մարկ Տուլիուս Ցիցերոն
  42. Նրանք, ովքեր զերծ են տանջող մտքերից, անշուշտ խաղաղություն կգտնեն: | Բուդդա
  43. Դուք խաղաղություն եք գտնում ոչ թե վերադասավորելով ձեր կյանքի հանգամանքները, այլ ամենախոր մակարդակում գիտակցելով, թե ով եք դուք։ | Էքհարթ Տոլլե
  44. Բոլորը մտածում են, թե ինչպես փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի մտածում, թե ինչպես փոխի իրեն: | Լև Տոլստոյ
  45. Խաղաղությունը միակ ճակատամարտն է, որն արժե տանել: | Ալբեր Քամյու

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.67 из 5 )
MediaMag
45 իմաստուն մեջբերում խաղաղության և ներքին հանգստության մասին
Գունավորենք աշխարհը (հոլովակ)