fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք սթրեսի մեջ են, անգամ երբ ամեն ինչ կարգին է

Սթրեսը վնասակար է առողջության համար, սակայն կենդանակերպի որոշ նշաններ պարզապես չեն կարողանում չանհանգստանալ օրվա յուրաքանչյուր ակնթարթում։ Նրանք մշտապես խուճապի մեջ են, թե անձնական կյանքում, կարիերայում կամ ընտանիքի ու ընկերների հետ ինչ-որ բան այնպես չի ընթանա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ պետք է հանգստանան, նրանք ծանրաբեռնված են մտքերով և պարզապես ի վիճակի չեն պահպանելու իրենց հոգեկան անդորրը: Ահա կենդանակերպի այն 4 նշանները, որոնք սթրեսի մեջ են լինում նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խեցգետին

Դուք մշտապես սթրեսի մեջ եք, անգամ երբ ամեն ինչ կարգին է, քանի որ ձեր գլխում ինքներդ եք խնդիրներ ստեղծում։ Ենթադրում եք, թե ձեր ընկերներն ու գործընկերները բարկացած են ձեզ վրա, թեև դրա համար որևէ հիմք չկա։ Համոզված եք, որ դատապարտված եք ձախողման, նույնիսկ եթե մինչ այժմ ձեր բոլոր նախաձեռնություններում միայն հաջողություններ եք գրանցել: Միշտ մտածում եք վատագույն սցենարի մասին՝ անկախ նրանից, թե որքանով է դրա իրականություն դառնալու հավանականությունը։ Երբեմն ձեր վառ երևակայությունը կարող է հրաշալի լինել, բայց հաճախ այն աշխատում է հենց ձեր դեմ՝ ստիպելով անհանգստանալ այնպիսի անիրատեսական սցենարների պատճառով, որոնք, ամենայն հավանականությամբ, երբեք չեն էլ իրականանա:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կույս

Ձեզ մոտ սթրեսի մակարդակը բարձր է անգամ այն ժամանակ, երբ կյանքում ակնհայտորեն ոչ մի վատ բան տեղի չի ունենում։ Պատճառն այն է, որ դուք չափազանց շատ եք մտածում և հակված եք կառչել անցյալից: Ձեր միտքը կենտրոնանում է շատ վաղուց թույլ տված սխալների վրա, որոնց մասին ձեզնից բացի այլևս ոչ ոք չի հիշում։ Դուք ինքներդ ձեզ տանջում եք այնպիսի բաների համար, որոնք արդեն անհնար է փոխել, մինչդեռ պետք է պարզապես ընդունել դրանք ու առաջ շարժվել: Թեև բոլորն էլ երբեմն ամաչում են անցյալի անհարմար պահերի համար, ոչ բոլորն են դրանց վրա այդքան կենտրոնանում: Երեկվա մասին անընդհատ անհանգստանալը ձեզ ոչ մի տեղ չի տանի։ Մտածեք այն ամենի մասին, ինչ սպասվում է ապագայում, այլ ոչ թե այն մասին, ինչն արդեն անցյալում է:

Կարիճ

Դուք սթրեսի մեջ եք նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է, քանի որ չեք հավատում, թե անդորրը հավերժ է տևելու։ Դուք միշտ սպասում եք վատագույնին։ Կատարյալ պահը վայելելու փոխարեն՝ անհանգստանում եք ապագա օրերի, ամիսների կամ տարիների համար: Խուճապի եք մատնվում այնպիսի բաներից, որոնք գուցե սխալ ընթանան, բայց որոնք դեռևս չեն էլ պատահել։ Թեև ինքներդ ձեզ համոզում եք, թե պարզապես նախընտրում եք պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, այս մշտական տագնապն ավելի շատ վնասում է ձեզ, քան օգնում: Երբ լավ տրամադրություն ունեք, թույլ մի տվեք, որ երևակայական խնդիրները, որոնք գուցե երբեք իրականություն չդառնան, փչացնեն ձեր օրը։ Պարզապես վայելեք երջանկությունը, քանի դեռ այն կա:

Կարդացեք նաև՝ Նյարդերը տեղի՞ են տալիս։ Կենդանակերպի ամենասթրեսադիմացկուն նշանները

Այծեղջյուր

Դուք միշտ սթրեսի մեջ եք, քանի որ չափազանց զբաղված եք։ Շատ հազվադեպ եք գոնե մի վայրկյան տրամադրում հանգստին: Անգամ երբ ձեր գրաֆիկը լիովին ազատ է, միևնույն է՝ միջոցներ եք գտնում այն լցնելու և ձեզ անընդհատ զբաղված պահելու համար: Սա պետք է դադարեցնել: Դուք պետք է սովորեք վայելել կյանքի հանգիստ ռիթմը, քանի որ այս աշխարհում ձեր արտադրողականությունից շատ ավելի կարևոր բաներ կան: Եթե շարունակեք չափազանց մեծ ճնշում գործադրել ինքներդ ձեզ վրա և ակնկալել, որ ամեն օր միլիոնավոր տարբեր գործեր եք հասցնելու, ձեր սթրեսը երբեք չի նվազի: Թույլ տվեք ինքներդ ձեզ ավելի քիչ աշխատել: Ընդմիջումներ արեք։ Փոփոխության համար պարզապես ոչինչ մի արեք: Երջանիկ և լիարժեք զգալու համար պարտադիր չէ անընդհատ շարժման մեջ լինել։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք սթրեսի մեջ են, անգամ երբ ամեն ինչ կարգին է
Մարդկանց միայն 5%-ն են կարողանում հասկանալ, թե ինչն այնպես չէ այս նկարում։ Դուք նրանց թվո՞ւմ եք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց