Ըստ Ուոլտեր Այզեկսոնի, ով գրել է Բենջամին Ֆրանկլինի, Ալբերդ Էյնշտեյնի և վերջերս էլ Սթից Ջոբսի կենսագրությունները, նրանց փառահեղ հաջողությունների պատճառը ամենևին էլ խելացիությունը չէ: Մեր աշխարհում ապրում են միլիոնավոր խելացի մարդիկ, բայց նրանց մեծամասնությունը իրենցից միջակություն են ներկայացնում: Ըստ հեղինակի, հիմնական ֆակտորը, ինչը բերել է այս մարդկանց հաջողություն դա ոչ ստանդարտ մոտեցման, ստեղծագործական մտքի, դիսցիպլինայի և իրենց գործին ամբողջությամբ նվիրվելու համադրության արդյունք է:
Ֆրանկլինի, Էյնշտեյնի և Ջոբսի 4 հիմնական սկզբունքները կարող են օգնել յուրաքանչյուր մարդու կանգնել նույն աստիճանին՝ մեծագույն լիդերների կողքին:
1. Գիտակցել գեղեցկության իրական նշանակությունը
Սթիվ Ջոբսի մանկության մեկ դեպք օգնեց նրան ամբողջովին գիտակցել գեղեցկության նշանակությունը, որն էլ իր ազդեցությունը ունեցավ Apple-ի արտադրանքի վրա: Սթիվի հայրը մի անգամ հանձնարարում է նրան տան բակում ցանկապատ կառուցել: Ընդ որում հայրը պահանջում է, որպեսզի ցանկապատի ներսի կողմը, որը ոչ մեկ չէր տեսնում, լինի նույնքան կոկիկ, որքան դրսի կողմը:
Սթիվ Ջոբսը հավերժ հիշեց այդ օրենքը և Apple-ի ինժեներներից պահանջում էր, որպեսզի գաջետների ներքին դետալները լինեն նույնքան գրավիչ, որքան արտաքինը:
2. Ունենալ իրական խանդավառություն
Մանուկ ժամանակ Ալբներտ էյնշտեյնը հորից նվեր է ստանում կողմնացույց և այդ սարքավորումը ուղղակիորեն գրավում է նրան: Սլաքի ունակությունը միշտ ցուցադրել հյուսիսը գրավեց ապագա գիտնականի ողջ ուշադրությունը: Եվ նա օր ու գիշեր փորձում էր հասկանալ մագնիսական դաշտերի էությունը:
17 տարեկանում Էյնշտեյնը ծանոթանում է Մաքսվելի հավասարման հետ, որը բացատրում էր մագնիսական ալիքների էությունը և հայրական նվերով տարվածությունը բերում է նրան, որ Էյնշտեյնը ստեղծում է հարաբերականության տեսությունը:
3. Պարզեցնել, որպեսզի կենտրոնանալ գլխավորի վրա
Սթիվ Ջոբսը նախագծեր պարզեցնելու իսկական մասնագետ էր և ուրիշներին նույնպես սովորեցնում էր անել դա: Երբ 1996-ին Ջոբսը վերադառնում է, որպեսզի պայքարի Apple-ի համար, նա դիտում է ընկերության կողմից արտադրվող 10 տեսակ ապրանք և կրճատում դրանք մինչև 4-ի:
Նրա պարզեցնելու բնավորությունը ազդեց նաև ընկերության արտադրանքի դիզայնի վրա, ինչը դարձրեց արտադրանքը ավելի հարմարավետ:
4. Սովորել լսել ուրիշների մտահաղացումները
Բենջամին Ֆրանկլինը գտնում էր, որ լավ մտահաղացում կարող է ծագել յուրաքանչյուր մարդու մոտ: 1728թ. նա արհեստավորներից և առևտրականներից կազմված մի խումբ է ստեղծում, որը անվանվում է «Կաշվե գոգնոցների ակումբ» և 15 տարի անց այդ ակումբը վերածվում է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության:
[highlight style=’buff’] Խոնարհ և հանդուրժող լինելու ունակությունը օգտակար է, որովհետև նա սովորեցնում է բացի սեփական կարծիքից լսել նաև ինչ-որ մեկի կարծիքը և սովորեցնում է հասկանալ ուրիշներին: [/highlight]
Մարդու հետ համաձայնվելու ունակությունը մարդուն հերոս չի դարձնում, սակայն դա օգնում է դեմոկրատիայի հաստատմանը և դրանից հետո իրական առաջնորդ՝ լիդեր լինելուն: