Ֆլիրտն ու կարճատև սիրավեպերը այս Կենդանակերպի նշանների մարդկանց համար չեն։ Նրանք չեն ձգտում սուր զգացողություններ՝ առանց պարտավորությունների և անլուրջ կապերի։ Նրանց հարկավոր է խորը, էմոցիոնալ կապվածություն, հոգևոր հարազատություն և փոխհասկացվածություն։
1. Խեցգետին
Խեցգետինները խորը ինտուիտիվ են և սենտիմենտալ։ Նրանք սիրում են կառուցել խորը և գիտակցված փոխկապակցվածություն շրջապատող մարդկանց հետ։ Փոխկապակցվածություն, որը կլինի վստահելի, հուսալի և երկարատև։ Եթե Խեցգետինը Ձեր հանդեպ ուշադրություն է դրսևորում, պատրաստվեք երկարատև պրոցեսի։ Նա ցանկանում է Ձեր մասին իմանալ ամեն ինչ, նախքան հաջորդ փուլ անցնելը։
2. Կարիճ
Կարիճը գերադասում է երկարատև հարաբերություններ։ Ռոմանտիկ են նրանք, թե ուղղակի ընկերասեր, բայց ինֆորմացիա ստանալ մարդու մասին և մանրակրկիտ դրա ուսումնասիրումը՝ նրանց համար շատ կարևոր է։ Նա նաև կարող է լինել ծայրահեղ խանդոտ սեփականատեր, համարելով, որ իր ընտրյալը պետք է պատկանի միմիայն իրեն։
3. Ջրհոս
Ջրհոսները՝ մտածողներ են, որոնք հաճախ են սիրում միայնակ մնալ։ Այս նշանը նախքան առաջին ժամադրության գնալը՝ երկար կնստի և կվերլուծի տվյալ մարդու հետ հարաբերությունների բոլոր պլյուսներն ու մինուսները։ Ջրհոսը դեմ չէ հարաբերություններին, սակայն նա ցանկանում է, որպեսզի դրանք լինեն երկարատև, ամուր և որակյալ։
4. Ձկներ
Հավանաբար սա բոլոր նշաններից ամենազգայունն ու զգացմունքայինն է։ Ձկները ցանկանում են ստեղծել ամենաամուր էմոցիոնալ հարաբերությունները, որքան դա հնարավոր է։ Դա նշանակում է, որ նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի խոսի և ծանոթանա մարդու հետ, իսկ հետո սովորի նրա ներկայությանը և ներս թողնի իր կյանք։ Կարճաժամկետ և անիմաստ կապերը՝ բոլորովին Ձկների համար չեն։