Տարածված սխալ կարծիք կա, որ սարքավորումները էլեկտրաէներգիա չեն խլում, եթե դրանք չեն աշխատում։ Իրականում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսի 1/4-րդը բաժին է հասնում հենց անջատված սարքավորումներին։
Դա նշանակում է, որ նույնիսկ եթե սարքը չի օգտագործվում կամ գտնվում է քնած ռեժիմում ու եթե այն միացած է ցանցին՝ այն շարունակում է էլեկտրաէներգիա ծախսել և որպես հետևանք ստիպված շատ ավելին եք մուծում էլեկտրաէներգիայի համար։
Եվ այսպես, ահա 4 ամենատարածված էլեկտրաէներգիա օգտագործող սարքերը։
1. Նոթբուք
Եթե մարտկոցը լիցքավորված է, ապա ավելի լավ է անջատել նոթբուքի հոսանքի սնուցման լարը և օգտագործել այն մարտկոցով։ Էներգիայի ծախսը կախված է արտադրողից և մոդելից։
2. Մոդեմ
Եթե տանը ինտերնետ ունեք, ապա միանշանակ ունեք նաև մոդեմ։ Դուք կզարմանաք այն փաստից, որ մոդեմը բավական շատ էլեկտրաէներգիա է ծախսում։ Իսկ ինչն է ամենավատը՝ այն որ մոդեմը հիմնականում երբեք չեն անջատում։
3. Կենցաղային տեխնիկա
Մեր թվային դարում մենք շրջապատված ենք կենցաղային տեխնիկայով։ Որպես օրենք, դրանցից շատերը բոլորովին էլեկտրախնայող չեն։
4. Հեռուստացույց
Եթե դուք անջատել եք հեռուստացույցը և մտածում եք, որ այն էլեկտրականություն չի ծախսում, ապա չարաչար սխալվում եք։ Նայեք Ձեր հաշվիչին։ Անջատված վիճակում ծախսը կազմում է 26 Վտ, իսկ միացված վիճակում՝ 28։ Զգո՞ւմ եք տարբերությունը։