fbpx

7 սովորություն, որոնք ցույց են տալիս քո անինքնավստահությունը և փչացնում հարաբերությունները

Կան բազմաթիվ վատ սովորություններ, բայց այսօր կխոսենք նրանց մասին, որոնք առաջանում են անինքնավստահությունից և վատ են ազդում հարաբերությունների վրա։

1. Դու չես խոսում քո հոբբիների մասին

Որքա՞ն երջանիկ կլինես, եթե հրաժարվես քո հետաքրքրություններից և հոբբիներից՝ զուգընկերոջդ հետաքրքրությունների համար: Ամենայն հավանականությամբ դու իսկապես երջանիկ չես լինի:

Արդյունքում կկորցնես քո անհատականությունը, ինքնագնահատականը, միաժամանակ՝ հոգեբանական առողջությունը։ Բայց չէ՞ որ դու չպետք է հրաժարվես այն ամենից, ինչ անում էիր, երբ մենակ էիր, միայն այն պատճառով, որ այժմ հարաբերությունների մեջ ես։

Ինչպես դա փոխել.

Զույգերի մեջ յուրաքանչյուրը պետք է ունենա իր կյանքը և իր անհատականությունը: Այդ դեպքում հարաբերությունները հեշտ ու հետաքրքիր կլինեն։

Մի հրաժարվիր սեփական հետաքրքրություններից և հոբբիներից: Գտիր քեզ համար նոր հոբբիներ: Խոսիր նրանց մասին այնպես, ինչպես զուգընկերդ է խոսում իր հոբիների մասին:

2. Դու մոռանում ես քո ընկերների մասին հանուն նրա

Դու այնքան ես ցանկանում նրա հետ լինել որքան հնարավոր է հաճախ, որ դադարում ես տեսնվել ընկերներիդ հետ: Տրամաբանական է կրճատել նրանց հետ հանդիպումների ժամանակը, բայց ոչ թե մոռանալ ընդհանրապես։ Քանի որ անձնական կյանքը կարող է անկայուն լինել, բայց ընկերությունը հավերժ:

Ինչպես դա փոխել.

Ժամանակ հատկացրու ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք պարտադիր չէ, որ մտերիմ ընկերներ լինեն զուգընկերոջդ հետ: Փորձիր չբամբասել նրա կամ ընկերների մասին։

3. Դու խուճապի մեջ ես ընկնում, երբ նա չի պատասխանում քո հաղորդագրությանը կամ զանգին

Սա հարաբերություններում խղճալի և դժբախտ լինելու ամենաճիշտ ձևն է՝ սպասել, որ դու միշտ զուգընկերոջդ առաջնահերթություններում կլինես առաջինը:

Բայց եթե ցանկանում ես երջանիկ լինել, պետք է հասկանաս, որ ձեր առաջնահերթությունները կարող են չհամընկնել։

Եվ փոխանակ խուճապի մատնվել, երբ նա չի պատասխանում քո հաղորդագրություններին կամ զանգերին, պարզապես հիշիր, որ նա մարդ է։ Նա կարող է նաև բաց թողնել զանգ կամ հաղորդագրություն, կարող է մոռանալ և պատասխանել ավելի ուշ, քանի որ զբաղված է կամ մեկ այլ պատճառ:

Ինչպես դա փոխել.

Թույլ մի տուր, որ քո անվստահությունն ու զգացմունքները առաջնորդեն քեզ, քանի որ նրա լռությունը չի նշանակում, որ նա անպայման քեզ անտեսում է կամ չի սիրում։ Հանգստացիր և խուճապի մի մատնվիր:

4. Չես կարողանում ընդունել ազնիվ քննադատությունը

Պատկերացրու, որ քո զուգընկերը ուշանում է հանդիպումից: Եվ դու որոշում ես նրան զգուշորեն նկատողություն անել։ Բայց նա ամեն ինչ թշնամաբար է ընդունում և ասում է նման բան.

«Ինչո՞ւ ես ճանճից փիղ սարքում։ Դու դաժան ես։ Դու ընդհանրապես մտածում ե՞ս իմ զգացմունքների մասին»:

Ինչպե՞ս է քեզ դուր գալիս այս արձագանքը: Բայց մենք ինքներս հաճախ այսպես ենք արձագանքում մեր զուգընկերների ազնիվ և կառուցողական քննադատությանը:

Բայց հարաբերությունները հենց այն ապահով տարածքն են, որտեղ կարող ենք միմյանց ավելի լավը դարձնել: Եթե ​​քննադատությունն արտահայտվում է հարգանքով և հոգատարությամբ, ապա դու պետք է դրան վերաբերվես՝ որպես կատարելագործվելու ցանկություն, և ոչ թե վիճելու պատճառ:

Ինչպես դա փոխել.

Ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ովքեր մեր ամբողջ կյանքում եղել են մեզ հետ, մեզ չեն տա այնպիսի կառուցողական քննադատություն և հայացք կողքից, ինչպես այն մարդը, ում հետ դու անձնական հարաբերություններ ես կառուցում: Այսպիսով, փորձիր լսել:

5. Հեշտ ես վիրավորվում ու զայրանում

Իհարկե, ամեն օր կարող են լինել շատ անհանգստացնող գործոններ: Բայց եթե չկարողանաս զսպել քեզ և արձագանքես մանրուքներին, զուգընկերոջ համար դա անտանելի կլինի։

Ինչպես դա փոխել.

Դադար վերցրու՝ արտաշնչելու և նյարդերը հանգստացնելու համար։ Հարցրու ինքդ քեզ, արդյո՞ք իսկապես արժե բարկանալ և կռվել:

6. Դու միշտ ներողություն ես խնդրում, չնայած միշտ չէ, որ մեղավոր ես

Դա հաճախ անում են համակախյալ մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում են հաճոյանալ ուրիշներին և անհանգստանում են, թե ինչ են մտածում իրենց մասին: Ցածր ինքնագնահատականով մարդիկ իրենց մասին վատ են մտածում և վստահ են, որ ամեն ինչ սխալ են անում։ Բայց երբ անընդհատ ներողություն ես խնդրում ու վստահ չես քո վրա, դա վատ է անդրադառնում քո հոգեբանական վիճակի վրա։ Ավելին, դրա պատճառով դիսկոմֆորտ է ստեղծվում ձեր կողքին գտնվող մարդկանց համար:

Ինչպես դա փոխել.

Ներողություն մի խնդրիր, երբ ոչ մի վատ բան չես արել: Ներողություն խնդրիր, երբ վիրավորում ես ինչ-որ մեկի զգացմունքները, երբ վիրավորում ես ինչ-որ մեկին, խախտում ես ինչ-որ մեկի սահմանները կամ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք:

Դու չպետք է ներողություն խնդրես սեփական զգացմունքների, այն ամենի համար, ինչ չես կարող վերահսկել։ Անմիջապես չպատասխանելու, զուգընկերոջդ արածի համար կամ երբ քեզ ինչ-որ բան է պետք:

7. Դու անընդհատ հիշեցնում ես նրան իր սխալների մասին

Մարդիկ հաճախ սիրում են վեճերի ժամանակ հիշել անցյալի սխալները։ Բայց սա անարդյունավետ ռազմավարություն է։

Ինչպես դա փոխել.

Ձեզ հարկավոր չէ հաշիվ պահել հարաբերություններում: Զուգընկերոջը իր անցյալի սխալների մասին հիշեցնելը պարզապես պաշտպանական մեխանիզմ է՝ խուսափելու իրականությունից, որին չես ուզում առերեսվել: Եվ սա ցույց է տալիս, որ դու իրականում չես ներում նրան և ամեն ինչ հիշում ես։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
7 սովորություն, որոնք ցույց են տալիս քո անինքնավստահությունը և փչացնում հարաբերությունները
Աշխարհագրական ԹԵՍՏ. մարդկանց միայն 10 տոկոսն է կարողանում ճիշտ պատասխանել բոլոր հարցերին