Մեր կյանքում կան բաներ, որոնք պետք է կարողանալ…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Գոյություն ունի չորս բան, որոնք դուք պետք է կարողանաք օգտագործել: Դրանք են․
ջուր,
հաց,
ձեթ,
գինի:
2. Գոյություն ունի չորս բան, որ մարդը պետք է կարողանա պահպանել: Դրանք են․
կարգ ու կանոն երաժշտության մեջ,
կարգ ու կանոն երկրում,
կարգ ու կանոն տանը,
կարգ ու կանոն մտքերում:
3. Գոյություն ունի չորս բան, որ դուք պետք է կարողանաք պահել, դրանք են՝
Սեփական պատիվը,
Ուրիշի գաղտնիքը,
Սեփական հավատարմությունը,
Լավ հիշողությունը:
4. Գոյություն ունի չորս բան, որ դուք պետք է կարողանաք ներել, դրանք են․
ծնողների սխալները,
ընկերների թույլ կողմերը,
թշնամիների արարքները,
Սեփական մոլորությունները:
Կարդացեք նաև՝ 3 բանի ոսկե կանոնը: Իմաստուն խոսքեր, որոնք ստիպում են մտածել
5. Գոյություն ունի չորս բան, որ դուք պետք է կարողանաք տարբերել, դրանք են․
Կիրքը սիրուց,
Շողոքորթությունը նվիրվածությունից,
Վախկոտությունը զգուշությունից,
Սուտը՝ ֆանտազիայից:
6. Գոյություն ունի չորս բան, որ դուք պետք է կարողանաք անել: Դրանք են.
Անկեղծորեն շնորհակալություն հայտնել,
Չուշանալ,
Չընդհատել խոսողին,
Չբաժանվել որպես թշնամիներ:
7. Գոյություն ունի չորս բան, որ դուք պետք է կարողանալ չնկատել: Դրանք են․
ուրիշի թուլությունը,
ինչ-որ մեկի մասին բամբասանքը,
ձեր մասին խոսակցությունները,
ձեր սեփական հաջողությունը:
8. Գոյություն ունի չորս բան, որին մարդ պետք է կարողանա դիմանալ, դրանք են․
ուրիշների ձեզ չհասկանալը,
սիրելիների պահվածքը,
թշնամիների դավերը,
Մարմնի հիվանդությունները:
9. Գոյություն ունի չորս բան, որ մարդը պետք է կարողանա լսել: դրանք են․
Լռության երաժշտությունը,
Խղճի ձայնը,
Սրտի կանչը,
Աստծո ձայնը: