Ես կհեռանամ ինքս ինձանից,
Կփախչեմ հեռու, որ ինձ չհիշեմ…
էլ ի՞նչ ինձ մնաց ախր այս կյանքից.
Լոկ տառապանք. է՞լի տառապեմ:
Կգնամ հեռու` սիրուս չտեսնեմ,
Որ իմ անհեթեթ գոյությամբ անգամ
Իմ Աստվածուհուն ցավ չպատճառեմ:
Կփախչեմ հեռու և կլինի այնժամ`
Իմ սիրուս համար մեծ թեթևություն:
Տենդագին սերս իմ մեջ կպահեմ,
Որ իմ հետ միչև գերեզման տանեմ,
Բայց երբեք կյանքում էլ ես չեմ թողնի,
Որ իմ չքնաղը իմ սիրուց նեղվի:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓