Որոշ տղամարդիկ բոլորովին չեն կարողանում հաճոյախոսություններ անել և փոխարենը կնոջը որևէ հաճելի բան ասելու, նրանք իրենց սարսափելի անհեթեթ են դրսևորում և նրանց ամեն մի խոսք հնչում է կարծես վիրավորանք։ Նախքան Ձեզ դուր եկած աղջկան որևէ բան ասելը, հարյուր անգամ մտածեք։ Այլապես դուք ռիսկի եք դիմում հավերժ կորցնել նրա ուշադրությունը։
Mediamag-ը հատուկ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հավաքել է 35 արտահայտություն, որոնք երազում է լսել յուրաքանչյուր կին։
1. «Ես դեռ դպրոցից էի սիրահարված քեզ»։
2. «Դու այնքան գեղեցիկ ես առանց շպարի»։
3. «Ուուուխ ինչպիսին են… ուղղակի անհավատալի է, որ քոնն են»։
4. «Քնիր սիրելիս, ես ինքս կլվանամ/ կմաքրեմ / կթափեմ / կսրբեմ / կստուգեմ դասերը… և այլն»։
5. «Անկողնում ես ոչ մեկի հետ այսքան լավ չեմ զգացել»։
6. «Երկու գծի՞կ։ Հրաշք է։ Ես հայր եմ դառնալու…»։
7. «Ի՞նչ անեմ, որ վերադարձնեմ քեզ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ»։
8. «Այո, մենք գնում ենք Բալի։ Մի ամբողջ ամիս»։
9. «Ես այլևս չեմ ուզում, բայց դու խմիր, եթե ցանկանում ես»։
10. «Իսկ ի՞նչ ես մտածում այդ առումով»։
11. «Դու ուղղակի անճանաչելի ես դարձել։ Այնքան ես նիհարել…»։
12. «Փոքրիկս, դու շատ ավելի լավ ես մեքենա վարում, քան իմ իմացած շատ տղամարդիկ»։
13. «Ես ցանկանում եմ, որ քո մոտ լինեն իմ բնակարանի բանալիները»։
14. «Ինչպե՞ս, ջրերն արդեն գնացե՞լ են, վե՞րջ…»։
15. «Դու առաջին աղջիկն ես, որը հիացրել է իմ մորը»։
16. «Ինչո՞ւ ընտրել։ Արի գնենք բոլոր հինգն էլ»։
17. «Մի՞թե դու այդպես էլ ես կարողանում»։
18. «Ես քեզ սիրում եմ։ Դարձիր իմ կինը»։
19. «Ոչնչի մասին մի մտածիր և մի անհանգստացիր։ Ես ամեն ինչ կլուծեմ»։
20. «Կներեք, սակայն ծաղկեփունջ ուղարկողը գերադասեց անհայտ մնալ»։
21. «Եթե չես ցանկանում, կարող ես չաշխատել։ Ես ունակ եմ երկուսիս էլ ապահովել»։
22. «Ես պետք է իմանամ, թե դեպի ուր են գնում մեր հարաբերությունները»։
23. «Չորորդ համարի կրծքերո՞վ, թափանցիկ զգեստո՞վ, ինձանից ա՞ջ։ Չէ, չեմ նկատել»։
24. «Իհարկե դու ճիշտ ես»։
25. «Թքած ամեն ինչի վրա, կարևորը, որ մենք միասին ենք»։
26. «Աղջիկս, ես հպարտանում եք քեզանով»։
27. «Իսկ դուք չէի՞ք ցանկանա ֆիլմում նկարահանվել։ Դուք այնքան արտահայտիչ արտաքին ունեք»։
28. «Այո, ես լիովին վստահ եմ»։
29. «Ի՞նչ կապ ունի, թե ինչ արժե դա։ Եթե քեզ դուր է գալիս…»։
30. «Դու աշխարհի ամենալավ մայրն ես»։
31. «Ինչպե՞ս կարող եմ բարկանալ քեզ վրա բամպերի վրա մի փոքրիկ քերծվածքի համար»։
32. «Ընկերները կսպասեն»։
33. «Պատկերացնո՞ւմ ես, նորից պաշտոնս բարձրացրել են»։
34. «Արի թքենք ամեն ինչի վրա և գնանք հենց հիմա»։
35. «Իսկ միգուցե սպասուհի՞ վարձենք»։