Մեր մոլորակը հիրավի գեղեցիկ է։ Եվ այստեղ այնքան գեղեցկություն կա, որ թվում է անհնար է այդ ամենը հասցնել տեսնել։ Բայց յուրաքանչյուրս ունենք նախապատվություններ, թե մոլորակի որ անկյուններն ենք ուզում տեսնել։
Mediamag.am-ը ձեզ է առաջարկում մոլորակի 30 գեղեցիկ վայրերի ցուցակ, ուր արժե կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել և տեսնել այդ գեղեցկությունը սեփական աչքերով։ Եվ այսպես.
Հիանալ Ճապոնիայի ծաղկող այգիների գեղեցկությամբ
Անցնել «Ինկերի արահետով» դեպի Մաչու Պիկչո սուրբ քաղաք
Քենիայում այցելել սաֆարի և կերակրել ընձուղտին
Տեսնել Կանադայի սարերում գտնվող բյուրեղյա մաքուր Մորեյն սառցե լիճը
Հիանալ Չինաստանի Յուանյան մարզի բրնձի դաշտերի անհավանական գունագեղությամբ
Իսլանդիայի Գոդաֆոս «Աստծո ջրվեժի» մոտ քարանալ հյուսիսափայլի գեղեցկությունից
Հավայան կղզիներում բարձրանալ «դեպի երկինք» աստիճաններով
Իսլանդիայում Վատտնայոդկլ ազգային պարկի քարանձավների փայլող սառույցներում լսել սեփական ձայնի արձագանքը
Ուսումնասիրել Ֆիջի կղզիների անվրդով կապույտ ծովածոցերը
Լողալ աշխարհի ամենավտանգավոր լողավազանում, որը գտնվում է անդունդի եզրին՝ Վիկտորիա ջրվեժի եզրին
Քամբոջայում տեսնել աստվածների բնակավայր Անգոր Վատ տաճարային համալիրը
Սաքսոնյան Շվեցարիայում անցնել Բաստայան կամրջի վրայով
Խորվաթիայում լսել Պլատվիցկյան լճերի ջրվեժների հանգստացնող շառաչյունը
Գիզայի բուրգերի մոտ ուղտ հեծնած շրջել
Հիանալ Կիժայի փայտյա ժանյակների կատարյալ համահունչությամբ
Բացահայտել Սթոունհենջի գաղտնիքը
Զգալ միջնադարի ոգին իսպանական Ալբարասինում
Կապադովկիայում թռնել օդապարիկով և ապրել ժայռի մեջ փորված հինավուրց խրճիթներում
Լինել անտանելի գեղեցիկ Պրովանսում
Պորտուգալիայում հետազոտել դրախտային Ազորյան կղզիները
Մադագասկարում շրջել բաոբաբների պուրակով
Բոլիվիայում անցնել Ույունի «երկնքով»
Տեսնել ամերիկյան կանյոնների մարսյան բնապատկերները
Թայլանդում լողալ Ռեյլի թերակղզու հրաշալի լողափերից մեկում
Սեփական աչքերով տեսնել Կամչատկայի գեյզերների արահետը
Հնդկաստանում ուսումնասիրել Քխաջուրախո տաճարների հազարավոր քանդակները
Զբոսնել Վենետիկի ջրանցքներով
Գոտիկական Կինդա դա Ռեգալեյրայում իջնել խորհրդավոր ջրհորը, որը խորհրդանշում է դժոխքի 9 օղակները
Դիպչել հավերժությանը Անտարկտիկայի հսկա սառցաժայռերում
Հիշել Ավստալիայի ափերի մոտ գտնվող Բարիերային մեծ խութի բոլոր խելահեղ գույները
Աղբյուրը՝ adme.ru