Ժամանակը, որը կարող ենք անցկացնել սիրելիի հետ՝ սահմանափակ է: Ծախսեք Ձեր ժամանակը իրոք արժեքավոր բաների վրա:
Ահա 30 բան, որոնց համար դուք, հավանաբար, կափսոսաք, երբ ծերանաք․
1. Դուք չեք ճանապարհորդել, երբ հնարավորություն եք ունեցել:
2. Չեք սովորել օտար լեզու:
3. Մնացել եք վատ հարաբերություններում:
4. Չեք օգտվել արևապաշտպանիչ քսուքներից, որպեսզի պաշտպանեք Ձեր մաշկը:
5. Բավական ժամանակ չեք անցկացրել սիրելի մարդկանց հետ:
6. Վախեցել եք գործել:
7. Մարզվելը չեք դարձրել Ձեր առաջնահերթություններից մեկը:
8. Շարժվել եք կարծրատիպերով:
9. Չեք թողել աշխատանքը, որն ատել եք:
10. Լավ աշակերտ չեք եղել:
11. Այդպես էլ չեք գիտակցել, թե որքան գեղեցիկ եք:
12. Վախեցել եք ասել․ «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»:
13. Չեք լսել ծնողների խորհուրդները:
14. Երախտագիտության արվեստին ավելի շուտ չեք տիրապետել:
15. Չափից շատ եք անհանգստացել, թե ինչ կմտածեն մարդիկ:
16. Աջակցել եք շրջապատող մարդկանց ու բոլորովին մոռացել սեփական երազանքների մասին:
17. Չափից շատ եք դանդաղել:
18. Նեղացել եք նրանցից, ում սիրել եք:
19. Չեք պնդել Ձեր կարծիքն ու տեսակետը:
20. Բարեգործությանը ժամանակ չեք հատկացրել:
21. Չեք հոգացել ատամների առողջության մասին:
22. Բաց եք թողել հնարավորությունը հարցեր տալ տատիկ, պապիկներին, քանի դեռ նրանք ողջ էին:
23. Չափից շատ եք աշխատել:
24. Չեք սովորել պատրաստել որևէ հրաշալի ուտեստ:
25. Երբեք կանգ չեք առել, որպեսզի վայելեք պահը:
26. Այդպես էլ ավարտին չեք հասցրել սկսածը:
27. Չափից շատ եք անհանգստացել:
28. Դիմադրել եք, երբ ընկերական հարաբերությունները ավարտին են մոտեցել:
29. Բավարար ժամանակ չեք անցկացրել՝ խաղալով երեխաների հետ:
30. Երբեք չեք խիզախել (հատկապես սիրային հարցերում):