fbpx

3 միջոց՝ ամեն ինչ բացատրելու սովորությունից ազատվելու և արդարանալը դադարեցնելու համար

Շատերն են իրենց մոտ նկատում այս տարօրինակ սովորությունը՝ բացատրել բառացիորեն ամեն ինչ. ինչու չմասնակցեցիք հանդիպմանը, ինչու համաձայն չեք գործընկերոջ հետ, կամ ինչն է ձեզ վիրավորել։ Թվում է՝ որքան հանգամանալից լինի բացատրությունը, այնքան ավելի լավ ձեզ կհասկանան։ Սակայն հոգեբաններն ավելի ու ավելի հաճախ հակառակն են պնդում. չափազանց շատ արդարանալը կարող է խարխլել ինքնավստահությունն ու անձնական սահմանները։ Սա մեծամասամբ կապված է այն բանի հետ, թե մարդը որքանով է կախված շրջապատի արձագանքից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչու է ամեն ինչ բացատրելու սովորությունը նվազեցնում ինքնավստահությունը

Հաճախ ավելորդ բացատրությունները պարզապես ուղեղի պաշտպանական մեխանիզմ են։ Ուղեղը կանխատեսում է թյուրըմբռնում, կոնֆլիկտ կամ քննադատություն և փորձում է կանխել դրանք՝ բերելով շատ ավելի շատ փաստարկներ, քան իրականում պահանջվում է։

Ժամանակի ընթացքում ձևավորվում է մի արատավոր շղթա.

  • դուք սկսում եք կասկածել սեփական որոշումների ճշմարտացիությանը,
  • փորձում եք արդարացնել ձեր իսկ գծած յուրաքանչյուր սահմանը,
  • սեփական կարծիքը ձեզ թվում է ոչ բավարար «ծանրակշիռ»։

Արդյունքում ինքնագնահատականը սկսում է ուղիղ կախվածության մեջ ընկնել շրջապատի արձագանքից։ Եվ որքան շատ եք դուք բացատրություններ տալիս, այնքան ավելի է ամրապնդվում այդ զգացողությունը։

Ինչու պետք չէ արդարացնել սեփական «ոչ»-ը

Շատերը կարծում են, թե մերժումն անպայման պետք է հիմնավորել։ Բայց հոգեբաններն ընդգծում են՝ անձնական սահմանները ոչ խնդրանք են, ոչ էլ արդարացում. դրանք հստակ որոշում են։

Օրինակ՝ այսպիսի երկար նախադասության փոխարեն. «Չեմ կարողանա գալ, որովհետև շատ եմ հոգնել, ծանր շաբաթ էր, վաղն էլ լիքը գործ ունեմ…», միանգամայն բավական է ասել. «Այսօր չեմ կարողանա գալ։ Ինձ հանգիստ է հարկավոր»։

Կարճ պատասխանը ձեզ կոպիտ չի դարձնում։ Այն ընդամենը ցույց է տալիս, որ դուք ընդունում և հարգում եք որոշում կայացնելու ձեր իրավունքը։

Ի դեպ, «ոչ» ասելու կարողությունը հոգեբանական հասունության կարևոր ցուցանիշ է, որին ոչ բոլորն են տիրապետում։ Հատկապես բարդ է մերժել մտերիմներին և դրանից հետո մեղքի զգացում չունենալ։

Ինչու չարժե կանխավ արդարացնել սեփական խոսքերը

Հետևյալ արտահայտությունները հաճախ հնչում են որպես պաշտպանվելու փորձ դեռևս բուն խոսակցությունը սկսելուց առաջ.

  • «Չեմ ուզում քեզ վիրավորել, բայց…»
  • «Գուցե սխալվում եմ, բայց…»
  • «Սա քննադատելու համար չեմ ասում…»

2025 թվականին գրավոր հաղորդակցության վերաբերյալ արված հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ վերապահումներն անմիջապես նվազեցնում են մարդու մասնագիտական կոմպետենտության ընկալումը։ Մարդիկ շատ ավելի վստահում են նրանց, ովքեր իրենց մտքերը ձևակերպում են ուղիղ և հստակ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Այստեղ կանոնը շատ պարզ է.

  1. Ձևակերպե՛ք միտքը։
  2. Բարձրաձայնե՛ք այն։
  3. Անհրաժեշտության դեպքում՝ պարզաբանե՛ք ավելի ուշ։

Հստակությունը միշտ ավելի լավ է, քան անվերջանալի արդարացումները։ Այն մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են մեղմել ու արդարացնել իրենց խոսքերը, հաճախ ընկալվում են որպես անվստահ և պակաս կոմպետենտ անհատներ։

Կարդացեք նաև՝ Ինչպես դադարել բարդացնել կյանքը. դզեն բուդդայական վանականը նշել է 4 արդյունավետ միջոց

Ինչու պետք չէ արդարանալ սեփական զգացմունքների համար

Արդարանալու ամենաթաքնված ձևերից է սեփական զգացմունքների համար ներողություն խնդրելը։

Օրինակ.

  • «Գուցե հիմարություն հնչի, բայց սա ինձ տխրեցրեց…»
  • «Գիտեմ, որ չպետք է այսպես արձագանքեի…»

Էմոցիոնալ բարեկեցության հետազոտությունները վկայում են. այն մարդիկ, ովքեր իրենց զգացմունքները «սխալ» են համարում, շատ ավելի հաճախ են սթրես և բացասական հույզեր ապրում։

Հոգեբանները նշում են, որ սեփական էմոցիաները զսպելու և արժեզրկելու սովորությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է ներքին լարվածության և սրում է սթրեսը։

Շատ ավելի ճիշտ է սկսել պարզ ձևակերպումներից.

  • «Ինձ հաճելի չէր»։
  • «Դա ինձ տխրեցրեց»։
  • «Ես անհանգստանում եմ դրա պատճառով»։

Զգացմունքներն ապացույցների կարիք չունեն։ Ավելի հասկանալի կամ «բարի» երևալու փորձերը կարող են տալ ճիշտ հակառակ էֆեկտը։ Հետևաբար՝ փոխում ենք մեր սովորությունները:

Ինչ է փոխվում, երբ դադարում եք արդարանալ

Երբ մարդը վերջ է տալիս ավելորդ բացատրություններին, աստիճանաբար տեղի է ունենում երեք կարևոր փոփոխություն.

  • ամրանում են անձնական սահմանները,
  • մեծանում է վստահությունը սեփական որոշումների հանդեպ,
  • խոսակցությունները դառնում են ավելի պարզ ու հանգիստ։

Որքան էլ տարօրինակ հնչի, ավելի քիչ խոսելը հաճախ ավելի մեծ հարգանք է ծնում և՛ ինքն իր, և՛ դիմացինի նկատմամբ։ Երբեմն լիովին բավական է պարզապես ասել այն, ինչ մտածում եք՝ առանց երկար-բարակ արդարացումների։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
3 միջոց՝ ամեն ինչ բացատրելու սովորությունից ազատվելու և արդարանալը դադարեցնելու համար
Իսրայելական ռազմական սուպերմեքենաներ և տեխնոլոգիաներ (տեսանյութ)
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց