fbpx

Հոգեբանը նշել է 3 քայլ, որոնք պետք է անել նախքան իսկական սիրուն հանդիպելը

Երբեմն թվում է, թե սերը չի այցելում մեզ, որովհետև «շրջապատում համապատասխան մարդիկ չկան» կամ պարզապես բախտը չի բերում։ Սակայն, ինչպես պարզաբանում է հոգեբան դոկտոր Ջորջինա Բարնեթը, հաճախ խնդիրը ոչ թե դրսում է, այլ մեր ներսում՝ մեր սպասելիքների մեջ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եթե մենք չափազանց կոշտ ենք պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի զուգընկերը կամ հարաբերությունները, մենք ինքներս ենք փակում դուռն այն մարդկանց առջև, ովքեր կարող էին դառնալ իսկապես հարազատ ու մտերիմ։

Ըստ Բարնեթի՝ սիրո գլխավոր թշնամին ոչ թե միայնությունն է, այլ իդեալական սցենարի պատրանքը։

Ինչու են սպասելիքներն ավելի շատ խանգարում, քան թվում է

Շատերը մտովի կազմում են պահանջների ցուցակ. «պետք է լինի հոգատար, հաջողակ, ուշադիր, խորհրդավոր, միշտ կրքոտ, երբեք չնյարդայնացնող…»։
Դոկտոր Բարնեթը սա համեմատում է գնումների հսկայական ցուցակի հետ, սակայն խնդիրն այն է, որ չկա մի խանութ, որտեղ այդ ամենը վաճառվի միանգամից։

Որքան կոնկրետ և երկար է մեր «ստուգաթերթիկը», այնքան քիչ տեղ է մնում կենդանի, իրական մարդու համար։ Արդյունքում՝ մենք սկսում ենք հիասթափություն ապրել դեռևս հարաբերությունները չսկսած։

Քիմիան նույնը չէ, ինչ համատեղելիությունը

Բարնեթը հիշեցնում է՝ հարաբերությունների առաջին ամիսները գրեթե միշտ կախարդական են թվում։ Բայց կիրքն ու «կայծը» չեն կարող հավերժ նույն ուժգնությամբ վառվել։

Գիտնականները դա ապացուցել են նույնիսկ կենսաբանական մակարդակով. այսպես կոչված «մեղրամսի փուլը» միջինում տևում է մոտ երկու տարի։ Բնությունը կարծես ժամանակ է տալիս մարդկանց մերձենալու համար, որից հետո հուզական ֆոնն ավելի է խաղաղվում։

Հենց այդ պատճառով կարևոր է տարբերել.

  • «Քիմիան» (կիրքն ու ձգողությունը),
  • Համատեղելիությունից (միասին երկար ու երջանիկ ապրելու ունակությունից)։

Իսկական սիրո հիմքում ոչ միայն ցանկությունն է, այլև ընկերությունը, հարգանքը, քնքշանքն ու ընդհանուր արժեքները։

Ոչ ոք պարտավոր չէ «լրացնել» ձեզ

Ամենավտանգավոր թակարդներից մեկն այն սպասումն է, թե ճիշտ մարդը կգա, կփրկի ձեզ, կբուժի վերքերն ու կյանքը վերջապես կդարձնի լիարժեք։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Դոկտոր Բարնեթը խորհուրդ է տալիս մոռանալ ռոմանտիկ ֆիլմերը, որտեղ զուգընկերը հայտնվում է որպես «փազլի պակասող դետալ»։

Սերը չի ծաղկում այնտեղ, որտեղ մեկը չափազանց շատ բան է պահանջում, իսկ մյուսը ստիպված է անընդհատ «լցնել դատարկությունը»։ Հարաբերությունները դառնում են առողջ միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ արդեն ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա։

Կարդացեք նաև՝ 5 բան, որ պետք է հասկանալ, նախքան երկրորդ կեսին փնտրելը


3 քայլ դեպի կայուն և երկարատև սեր

1. Վերանայեք ձեր «պահանջների ցուցակը»

Բարձր չափանիշներ ունենալը նորմալ է, բայց անիրատեսական պահանջները՝ ոչ։
Կարևոր է հասկանալ՝ ո՞րն է իսկապես սկզբունքային, իսկ ո՞րը՝ պարզապես ֆանտազիա։ Պարտադիր չէ, որ ամեն ինչ իդեալական համընկնի, որպեսզի հարաբերությունները լինեն երջանիկ։

2. Գծեք ձեր սահմանները

Դոկտոր Բարնեթն ընդգծում է. կարևոր է նախապես իմանալ, թե ինչի հետ դուք երբեք չեք հաշտվի։
Ինքն իր վրա աշխատելը սկսվում է ազնվությունից։ Չի կարելի դավաճանել սեփական արժեքները՝ հանուն հարաբերությունները պահպանելու։

3. Հստակեցրեք ձեր գլխավոր արժեքները

Սկսեք պարզ հարցերից.

  • Ցանկանո՞ւմ եք արդյոք երեխաներ։
  • Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնությանը։
  • Կյանքի ո՞ր ոճն է ձեզ հոգեհարազատ։

Նշանակություն ունի նաև այն ամենը, ինչը ձևավորում է ձեր առօրյան՝ սովորությունները, առողջությունը, կյանքի տեմպը, աշխարհայացքը և անգամ այն վայրը, որտեղ կցանկանայիք ապրել։

Եվ, իհարկե, արժե ինքներդ ձեզ հարցնել.

  • Ինչպիսի՞ մտերմություն է ձեզ անհրաժեշտ։
  • Ինչպե՞ս եք ընկալում և արձագանքում քնքշանքին։
  • Ի՞նչն է հարաբերությունները դարձնում հարմարավետ հենց ձեզ համար։

Կարևորը՝ եղեք բաց

Դոկտոր Բարնեթը հիշեցնում է. համատեղելիությունը չի նշանակում հետաքրքրությունների լիակատար համընկնում։ Մարդիկ կարող են երջանիկ լինել միասին՝ նույնիսկ լինելով տարբեր։

Կարևոր է համընկնել գլխավորում՝ արժեքների և հեռահար նպատակների մեջ։ Իսկ մնացածը հաճախ ձևավորվում է ընթացքում։

Քիմիան կարևոր է, բայց դրա սահմանափակ լինելու գիտակցումն օգնում է հասկանալ, թե ինչ է իսկական սերը. ոչ թե ակնթարթային բռնկում, այլ ջերմ լույս, որը հնարավոր է և պետք է պահպանել։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հոգեբանը նշել է 3 քայլ, որոնք պետք է անել նախքան իսկական սիրուն հանդիպելը
Թե ինչպես Գևորգ Չաուշը հարսի փոխարեն գնաց սուլթանի տուն ու վերջ տվեց խայտառակությանը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց