Բոլորս էլ ունենք նպատկաներ այս կյանքում: Բացի Ձեզանից ուրիշ ոչ ոք չի կարող իրականացնել Ձեր նպատակները, փոխել Ձեր կյանքը: Երբեմն դա այնքան դժվար է թվում՝ նույնիսկ վեր մեր ուժերից: Բայց ամեն ինչ շատ պարզ է՝ պարզապեզ ապրեք Ձեր կյանքով: Ամեն ինչ Ձեզանից է կախված և այն բանից, թե որքան վճռականորեն եք տրամադրված Ձեր նպատակին հասնելու համար:
Ինչպե՞ս կյանքն ապրել այնպես ինչպես մենք ենք ցանկանում։ Ինչպե՞ս հասնել մեր նպատակներին։ Այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ խորհուրդներ կան։ Դրանցից մի քանիսը նույնիսկ կարող են հակասել միմյանց, որոշները նույնիսկ կարող են ճնշել։ Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի մենք կանգ առանք այս 3 հիմնական քայլի վրա, որոնց օգնությամբ Դուք իսկապես կապրեք այն կյանքը, որը որ Դուք եք ցանկանում։
Եթե Դուք բավականաչափ վճռական եք տրամադրված ու պատրաստ եք առաջ ընթանալ դեպի ավելի լավ ու ցանկալի կյանք՝ պետք է կատարեք հետևյալ անհրաժեշտ քայլերը։
1. Ընդունիր փոփոխությունները
Սա նշանակում է, որ Դուք պետք է դուրս գաք Ձեր հարմարավետության գոտուց՝ պատրաստ լինելով բախվել այն ամենին, ինչ կհանդիպի Ձեր ճանապարհին։ Սա նշանակում է, որ Դուք պետք է փորձեք նոր հորիզոններ բացահայտել ու անաչառ տարածքներ անցնել՝ բացահայտելու Ձեր ներուժի նոր հնարավորությունները։ Պարզապես համոզվեք, որ Ձեր մտադրությունները փոփոխությունների վերաբերյալ վերաբերում են միայն Ձեր կյանքին, այլ ոչ թե մյուսներին։
2. Կատարիր աշխատանքդ
Տունը երբեք չես կառուցի առանց այն նախագծելու, այնուհետև այն պետք է ձևավորել՝ գտնելով ձևավորման համար անհրաժեշտ նյութեր, իսկ հարկ եղած դեպքում պետք է դիմել փորձառու մասնագետների օգնությանը։
Գրեթե նույն բանը պետք է անել այն դեպքում, երբ որոշել եք փոխել Ձեր կյանքը։ Դուք պետք է հստակ ծրագիր սահմանեք, թե ինչպիսին եք ցանկանում, որ լինի Ձեր կյանքը: Այնուհետև փնտրեք այդ ծրագրին համապատասխան ռեսուրսներ։
Ապահովեք Ձեր նոր նախաձեռնությունների համար անհրաժեշտ գործիքները, ինչպես նաև ոգեշնչվեք այլ մարդկանց փորձից: Այդ ամենն անելով Դուք ավելի քիչ կվախենաք։
3. Գործիր որոշմանդ համաձայն
Արեք այնպես, ինչպես որոշել եք։ Մի սպասեք ճիշտ ժամանակին, որովհետև այն արդեն եկել է։ Դուք պատրաստ չեք լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեք սկսել գործել։ Բոլորիս մոտ էլ կա այն միտումը, որ պետք է գործել միայն այն ժամանակ, երբ զգում ենք, որ պատրաստ ենք։ Պետք է ասել, որ չափից ավելի ձգձգելը կհանգեցնի այն բանին, որ մենք պարզապես կկորցնենք մեզ տրված հնարավորությունները։ Իսկ Տիեզերքը հավերժ չի կարող սպասել մեզ։ Ներկայիս գործողությունը հաղթանակի կեսն է: Ուստի, պետք չէ սպասել ոսկե հնարավորությանը։ Պետք է օգտագործել այս պահին Աստծո կողմից տրված անգամ մի փոքր հնարավորությունը: Պետք է բռնել ճիշտ պահը:
Հենց այն ժամանակ, երբ Դուք Ձեր ամբողջ ներուժը ներդնելով սկսեք հետևել Ձեր կյանքի նպատակին, Տիեզերքը ինքն էլ կանի ամեն բան Ձեզ օգնելու համար։