Ֆիզիկական վարժությունները հարկավոր են, որպեսզի մարմինը միշտ լինի լավ վիճակում: Նույնը վերաբերում է նաև ուղեղին: Այն նույնպես հարկավոր է մարզել և զարգացնել: Լավագույն տարբերակը՝ մաթեմատիկական և տրամաբանական գլուխկոտրուկներն են: Եվ այսպես, մենք պատրաստել ենք Ձեզ համար 3 գլուխկոտրուկ: Փորձեք լուծել դրանցից յուրաքանչյուրը 20 վայրկյանից պակաս ժամանակահատվածում:
Գլուխկոտրուկ 1
Նայեք այս նկարին և ասեք, քանի՞ խորանարդ կա բուրգում: Դա այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Դուք ունեք 20 վայրկյան: Ժամանակը գնաց․․․
Գլուխկոտրուկ 2
Իսկ այժմ եկեք ստուգենք Ձեր ընկալման ունակությունները: Նայեք նկարին և ասեք, ի՞նչ կենդանի եք տեսնում: Սկզբից կարող է թվալ, որ սա բեղավոր մի ծերունի է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Ուշադիր նայեք․
Գլուխկոտրուկ 3
Հավանաբար ինտերնետում շատ եք հանդիպել նկարներ, որտեղ թաքցված են պանդաներ: Ահա Ձեզ ևս մեկ վիզուալ խնդիր: Գտեք այստեղ պանդային 20 վայրկյանում:
Պատասխաններ
- Առաջին գլուխկոտրուկի լուծումը․ ընդամենը 10 խորանարդ, քանի որ հիմքում կա 6, հետո 3, իսկ վերևում՝ 1:
- Երկրորդ գլուխկոտրուկի լուծման համար հնարավոր է Ձեզ հարկավոր լինի շրջել նկարը, որովհետև եթե ուշադիր լինեք, ապա սա շուն է, որը ոսկոր է կրծում:
- Պանդան նստած է ձախ կողմում գտնվող շիկահերից մի փոքր վերև: