fbpx

3 դառը ճշմարտություն սիրո մասին, որոնք այնքան դժվար է ընդունելը

Շատ մարդիկ սիրո մեջ տեսնում են իրենց բոլոր պրոբլեմների լուծումը: Մենք բոլորս դաստիարակված ենք գրքերի և ֆիլմերի միջոցով, որոնք այդ գեղեցիկ զգացմունքը ներկայացնում են կարծես կյանքի վերջին նպատակ, որը բուժում է բոլոր տառապանքները:

 

Սակայն իդեալականացնելով սերը՝ մենք հաճախ գերագնահատում ենք նրա նշանակությունը: Եվ դրա համար վճարում ենք զուգընկերոջ հետ փլուզված հարաբերությամբ:

Սիրո իդեալականացման գլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, որ մարդու մոտ ի հայտ են գալիս ոչ իրական սպասումներ, որոնք փչացնում են հենց այն հարաբերությունները, որոնք մենք ամենից շատն ենք արժևորում: Իրականում կյանքում կան շատ ավելի կարևոր և խորը բաներ, քան սիրահարվածությունն է:

Ահա 3 դառը ճշմարտություն սիրո մասին, որոնց մասին, ցավոք, մարդիկ հաճախ իմանում են միայն սեփական դառը փորձով:

1. Սեր ≠ Համատեղելիություն

Այն, որ սիրահարվել եք ինչ-որ մեկին, ամենևին չի նշանակում, որ այդ մարդը իրոք համապատասխանում է ձեզ որպես երկարաժամկետ զուգընկեր: Սերը կապված է էմոցիաների հետ, իսկ համատեղելիությունը՝ գիտակցության: Եվ դրանք շատ հաճախ չեն համատեղվում:

Դուք կարող եք սիրահարվել մարդուն, ով չի հարգում ձեզ և ստիպում է ձեզ ձեր մասին ավելի վատը մտածել, քան կաք իրականում: Կամ նրան՝ ում պատճառով ամբողջ կյանքը փոսը կգլորվի: Նաև կարող եք սիրահարվել մի մարդու, ում կյանքի արժեքներն ու նպատակները բոլորովին չեն համընկնում ձերի հետ: Դուք նույնիսկ կարող եք սիրահարվել նրան, ով ձեզանից կխլի կյանքի ամբողջ ուժը:

Որքան նման չէ մարդը մեզ՝ այնքան վառ է սիրահարվածությունը:

Այդ պատճառով զուգընկեր փնտրելուց կառավարվեք ոչ միայն սրտով, այլ նաև՝ խելքով: Այո, մենք բոլորս էլ ցանկանում ենք որովայնում թիթեռներ զգալ: Բայց նախքան սիրահարվելը, փորձեք սթափ գնահատել ձեր ընտրյալի վերաբերմունքը մարդկանց, և նաև նրա ամբիցիաները և աշխարհայացքը: Եթե դուք դա չանեք, ապա շատ շուտով կարող եք բախվել մեծ անախորժությունների հետ:

2. Սերը չի լուծում պրոբլեմները

Դուք խենթի նման սիրահարված եք, բայց ամբողջ աշխարհը ձեր դեմ է: Ինչ-որ ժամանակ դա ոչ մի նշանակություն չունի, չէ՞ որ դուք այդքաաաաան շատ եք սիրում մեկմեկու: Ձեզ թվում է, որ հավանաբար տարբերակ կա լուծելու բոլոր պրոբլեմները, պետք է ուղղակի մի փոքր սպասել: Սերը ստիպում է ձեզ զգալ, որ միասին դուք ամեն ինչ կհաղթահարեք, չնայած իրականում ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվում:

Քանի սերը ստիպում է ձեզ ձեր կյանքի պրոբլեմների առումով ավելի լավ զգալ, այն չի լուծում դրանցից ոչ մեկը:

3. Սերը ոչ միշտ է արժանի զոհողությունների

Սերը ստիպում է մեզ հոգ տանել այլ մարդու կարիքների մասին ավելի շատ, քան սեփականի: Փորձեք ձեզ հարց տալ․ «Իրո՞ք ձեր հարաբերությունները արժեն զոհողությունների»:

Եթե ժամանակ առ ժամանակ սիրահարները հանուն մեկմեկու գործում են սեփական ցանկություններով, կարիքներով և ժամանակով՝ դա ադեկվատ և առողջ վարք է, որը սիրային հարաբերությունը դարձնում է ավելի լավը:

Բայց երբ զուգընկերներից մեկը անընդհատ ստիպված է զոհել սեփական արժանապատվության զգացումը, առողջությունը, ամբիցիաները, կյանքի նպատակները միայն հանուն նրա, որպեսզի կողքին լինի, ապա այդպիսի սերը վեր է ածվում մեծ պրոբլեմի:

Սիրային հարաբերությունները պետք է լրացնեն ձեր անհատականությունը, այլ ոչ թե փոխարինեն:

Եթե դուք ստիպված եք հանդուրժել անհարգալից և վիրավորական վերաբերմունք, ապա, ըստ էության, դուք թույլ եք տալիս սիրուն ամբողջովին կուլ տալ ձեզ: Եթե դուք զգույշ չլինեք, ապա շատ շուտով կվերածվեք ընդամենը այն մարդու ստվերի, ով երբևէ եղել եք:

Ընկերության թեստ

Հոգեբանները հաճախ ասում են հետևյալ արտահայտությունը․ «Դուք, զուգընկերոջ հետ պետք է լինեք լավագույն ընկերներ»: Սովորաբար մենք այդ խորհուրդը դիտարկում ենք միայն դրական կողմից․ «ես պետք է զուգընկերոջ հետ անցկացնեմ այնքան ժամանակ, որքան և լավագույն ընկերոջ հետ»: Բայց դա ամենը չէ:

Փորձեք իրավիճակին նայել մեկ այլ տեսանկյունից․ «Թույլ կտայի՞ք արդյոք լավագույն ընկերոջը իրեն պահեր այնպես, ինչպես դա անում է սիրելին»:

Եթե դուք գտնվում եք ոչ առողջ և կախված հարաբերություններում, ապա ձեր պատասխանը բացասական կլինի: Ուրեմն ինչո՞ւ ռոմանտիկ հարաբերություններում դուք պետք է հանդուրժեք այնպիսի վարք, որը ոչ մի դեպքում չէիք թույլ տա լավագույն ընկերոջը:

Պատկերացրեք, որ ձեր լավագույն ընկերը տեղափոխվել է ապրելու ձեր տանը և անընդհատ կեղտոտում է այն: Բացի դրանից, նա կատեգորիկ կերպով հրաժարվում է աշխատանք գտնել, փոխարենը անընդհատ պահանջում է կերակուր պատրաստել: Նաև նա բղավում է ձեր վրա, երբ բողոքում եք նրա անտանելի վարքից: Մենք վստահ ենք, որ այդպիսի ընկերությունը շատ շուտով կավարտվի:

Պարադոքսալ է, սակայն սիրելի մարդու հետ նման դեպքերում մենք շարունակում ենք ապրել: Ինչո՞ւ: Դե որովհետև սիրում ենք:

Միայն սերը բավական չէ

Կյանքի ընթացքում դուք կարող եք սիրել բազմաթիվ մարդկանց: Եվ նրանց, ով համապատասխանում է ձեզ, և նրանց՝ ով չի համապատասխանում: Ձեր հարաբերություններից որոշները կարող են բարդ լինել: Սերը յուրատեսակ չէ, ի տարբերություն արժանապատվության ձեր զգացումի և վստահելու ունակության:

Սիրուց լիարժեք հաճույք ստանալու միակ միջոցը՝ գտնել կյանքում սիրուց առավել կարևոր մի բան:

Դուք կարող եք կյանքում սիրել բազմաթիվ անգամներ, բայց հերիք է կորցնեք ինքնասիրությունը և շատ դժվար կլինի այն վերադարձնել:

Սերը՝ ամենահիասքանչ զգացմունքներից մեկն է, որ կարող է մեզ առաջարկել կյանքը: Բայց ինչպես յուրաքանչյուր կյանքի փորձ՝ այն կարող է լինել առողջ և անառողջ: Կիրքը չպետք է որոշի ձեր ինքնագնահատականը և կյանքի նպատակները: Թույլ մի տվեք նրան կործանել ձեզ: Չարժե զոհաբերել սեփական անձը հանուն այդ զգացմունքի: Անելով դա, դուք կորցնում եք ինքներդ ձեզ:

Որովհետև կյանքում մարդուն շատ ավելին է հարկավոր: Սերը հիասքանչ է, անհրաժեշտ և գեղեցիկ: Դա այդպես է: Բայց միայն սերը բավական չէ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
3 դառը ճշմարտություն սիրո մասին, որոնք այնքան դժվար է ընդունելը
10 հրաշալի խարդավանակ հանելուկներ