fbpx

3 բան, որոնք պետք չէ ասել տղամարդուն, եթե չեք ուզում նրան կորցնել

Կանայք, այս հոդվածը Ձեզ համար է…

Երբեք նրա հետ մի՛ խոսեք ձեր նախկին հարաբերություններից

Ցանկացած հարաբերություններում գլխավոր և հիմնական կանոնը նախկին սերերի մասին չխոսելն է, քանի դեռ նա ինքը չի հարցնում։ Մեկընդմիշտ հիշեք սա։ Ձեր ընկերը հաստատ չի ուզում լսել, թե ինչ գեղեցիկ էր ձեր նախկին սիրեցյալը, թե ինչ աննման էր անկողնում։ Անկեղծ ասած՝ լավ կլինի, եթե նաև չպատմեք նրան, թե նախկին ընկերն ինչ վատն էր։ Դա նույնպես ձեզ լավ կողմից չի նկարագրում։ Նրանք առհասարակ չեն ուզում ինամալ, թե ինչ ռոմանտիկ պահեր եք դուք միասին ապրել։ Դա տրամաբանական է, չէ՞ որ, եթե խոսում եք այդ մասին, նա կարող է մտածել, թե ինչու եք դուք մինչև հիմա մտածում նրա մասին։

Երբեք մի ասեք այն, ինչը կարող է իջեցնել նրա ինքնագնահատականը և համարձակությունը

Իհարկե, տղամարդկանց նույնպես հատուկ են սխալները, սակայն նրանք երբեք երկար չեն հանդուրժում քննադատությունը, խայթող արտահայտություններն ու ստորացումները, ինչը կանայք անում են։ Անգամ ամենաթեթև ձախողումը կարող է սասանել նրանց ինքնավստահությունը։ Այդ պատճառով նրա էգոն շատ փխրուն է և աջակցության կարիք ունի։ Պետք չէ նրա գլխին դասախոսություններ կարդալ։ Տղամարդն առանց դրա էլ կարող է իրեն մեղադրել մարդկության բոլոր սխալների համար։ Եթե նա չկարողանա ձեզ վրա հույս դնել ծանր պահին, ապա դժվար թե ցանկացանա ձեր կողքին մնալ ուրախության պահերին։

Երբեք վատը մի՛ խոսեք նրա մոր մասին

Իսկական տղամարդը միշտ հոգում է մոր մասին։ Մի՛ մոռացեք, որ նախքան ձեզ հանդիպելն այդ կինն է եղել առաջին տեղում։ Եվ տղամարդու համարր մեծ քայլ է վստահել անծանոթ մի կնոջ, ում հանդեպ նա զգացմունքներ ունի։ Այդ պատճառով ոչ մի դեպքում նրա մոր մասին վատ բաներ մի՛ խոսեք։ Եթե նման կոպիտ սխալ թույլ տաք, դուք կկորցնեք ձեր զուգընկերոջը։ 2 անգամ մտածեք, նախքան նրա մոր մասին ինչ-որ բան ասելը։ Եթե գնում եք ռիսկի և առճակատման, ուրեմն պատրաստ եղեք, որ դուք ավելի շատ կտուժեք և հարաբերություններում փոթորիկ կառաջացնեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.44 из 5 )
MediaMag
3 բան, որոնք պետք չէ ասել տղամարդուն, եթե չեք ուզում նրան կորցնել
ԹԵՍՏ բազմագետների համար․ Ցուցադրեք Ձեր մտահորիզոնի լայնությունը