Կենսաբանության դասընթացին սա չեն պատմում:
Մեր մարմինը աներևակայելի բարդ և զարմանալի մեխանիզմ է: Նրա աշխատանքի մասին շատ փաստեր կզարմացնեն ձեզ, այնպես որ ինքներդ ձեզ կսկսեք այլ կերպ ընկալել:
Կարդացեք.
1. Ստամոքսահյութի ուժը
Համաձայն մի ուսումնասիրության՝ ստամոքսահյութը այնքան քայքայիչ է, որ կարող է լուծել ածելու սայրը:
2. Թարթեցիր՝ հանգստացար
Թարթելը միայն աչքերը թացացնելու համար չէ: Այն նաև հնարավորություն է տալիս ուղեղին հանգստանալ այն բանից, ինչ դուք տվյալ պահին անում եք:
3. Դուք ունեք ավելի քան հինգ զգայարան
Բացի հինգ հիմնական զգայարաններից՝ հպում, տեսողություն, լսողություն, հոտ և համ, մարդը նաև ունի պրոպրիոցեպցիա (տարածության զգացողություն), նոցիցեպցիա (ցավի զգացողություն), էկվիլիբրոցեպցիա (հավասարակշռության զգացողություն) և շատ ուրիշներ:
4. Մազերը նույնպես սիրում են քնել
Մազերի սոխուկներում կան գեներ, որոնք արձագանքում են ամենօրյա ցիկլերին:
5. Ձեր բարակ աղիքը ձեզանից չորս անգամ ավելի մեծ է
Փոքր աղիքի միջին երկարությունը մոտ 6 մետր է, չնայած ավելի երկար էլ է պատահում: Այսինքն՝ գրեթե չորս անգամ ավելի բարձր, քան միջին մարդը, եթե համեմատում ենք ըստ հասակի:
6. Ամենամեծ մկանը հետույքում է
Հետույքային մեծ մկանները ամենամեծն ու ծանրն են ամբողջ մարմնում:
7. Մանրէներ բերանում
Ձեր բերանում մանրէների թիվն ավելի մեծ է, քան Երկրի մարդկանց թիվը:
8. Եղունգների արագացված աճ
Մեր եղունգներն ավելի արագ են աճում, քան նախորդ սերունդների մոտ: Պատճառը սննդի մեջ սպիտակուցի պարունակության մեծացումն է:
9. Ականջի ծծումբը օգտակար է
Ականջի ծծումբը մաքրում, քսում և պաշտպանում է ականջները: Չնայած ականջի ծծմբի ավելցուկը կարող է խանգարել, այն հեռացնելը խորհուրդ է տրվում միայն բժշկի որոշմամբ:
10. Մազերը կարող են համ զգալ
Մեր թոքերը և շնչուղիները ծածկված են այսպես կոչված թարթիչներով, որոնք նման են մանր մազերի: Թարթիչները զգում են դառնության համը, որն օգնում է նրանց ազատվել հնարավոր վտանգավոր մարմիններից:
11. Ոտնաթաթ՝ բարդ կառուցվածք
Մարդու ոտնաթաթում կա 26 ոսկոր: Իսկ ոտնաթաթին և կոճին միասին բաժին է հասնում 33 հոդ և ավելի քան 100 մկաններ, կապաներ և ջլեր:
12. Ամուր ճկույթ
Ձեր ճկույթը շատ ավելի ուժեղ է, քան կարծում եք: Այս մատը շատ դեպքերում բռունցքին տալիս է սեղմման մեծ ուժ:
13. Տարբեր երկրներում տարբեր կերպ են փռշտում
Փռշտոցի ձայնը կախված է նրանից, թե ինչ լեզվով եք խոսում:
14. Թողեք ուղեղին շունչ քաշել
Մի ուսումնասիրության համաձայն՝ հորանջելը սառեցնում է ուղեղը:
15. Ինքներդ Ձեզ չեք կարող խուտուտ տալ
Խուտուտի արձագանքման համար պատասխանատու են ուղեղի երկու մասեր: Երբ փորձում եք ինքներդ Ձեզ խուտուտ տալ, դրանք ավելի քիչ ակտիվ են, ուստի մարմինը թույլ է արձագանքում:
16. Աչքի չափը ազդում է տեսողության վրա
Մեծ աչքերը կապված են կարճատեսության զարգացման ռիսկի հետ:
17. Մազոտները՝ խելացի են
Գիտնականները տղամարդկանց շրջանում կապ են գտել մազոտության և ինտելեկտի միջև: Բայց մի անհանգստացեք, եթե չունեք մազոտ մարմին. Ալբերտ Էյնշտեյնը գործնականում զրկված էր մազերից, և ոչինչ:
18. Մազերը արձագանքում են շրջակա միջավայրին
Գիտնականները պարզել են, որ գլխամաշկի ճարպային քսուքը կարող է կլանել օզոնը:
19. Միայն մարդը կարող է արցունքակալելու աստիճան զգացմունք ապրել
Շատ կենդանիներ ունեն արցունքներ, որոնք օգտագործվում են աչքերը թացացնելու համար, բայց միայն մարդը կարող է լաց լինել`ի պատասխան հուզական արձագանքի:
20. Տարիքի հետ համը բթանում է
Համի զգացումը թուլանում է տարիքի հետ: Որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի վերականգնվի լեզվի համային ռեցեպտորները:
21. Երկար հեռավորության վրա փռշտոց
Մեկ փռշտոցը կարող է ծածկել մինչև 6 մետր հեռավորություն:
22. Կեցվածքը ազդում է հիշողության վրա
Մարմնի դիրքը ազդում է հիշողության, տրամադրության և ինքնավստահության վրա: Բացի այդ, պատշաճ կեցվածքը խթանում է մարսողությունը և թեթևացնում գլխացավերը:
23. Ժամևյու
Ժամևյուն դեժավյուի հակառակն է: Այնպիսի զգացողություն է, որ դուք առաջին անգամ հայտնվել եք իրավիճակում, չնայած նրան, որ իրականում եղել եք դրա մեջ:
24. ԴՆԹ-ն շատ երկար է
Եթե ձեր ԴՆԹ-ի բոլոր բջիջները ձգեք շղթայի մեջ, այն կկազմի 16 միլիարդ կիլոմետր:
25. Մարմինը ինքնաթարմացվում է
Ձեր մարմինը պարբերաբար երիտասարդացվում է՝ ընդորում, տարբեր մասեր՝ տարբեր տեմպերով: Կմախքը ամբողջովին թարմացվում է 10 տարվա ընթացքում, իսկ մաշկը՝ 2-4 շաբաթվա ընթացքում:
26. Թքարտադրություն
Միջին հաշվով, դուք արտազատում եք ժամում մոտ 30 միլիլիտր թուք: Սա բավարար է ամեն օր գինու շիշ լցնելու համար:
27. Ականջներն ու քիթը աճում են տարիքի հետ
Հակառակ տարածված թյուր կարծիքի, քթի և ականջների աճառը չի շարունակում աճել ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք իրենց աճով պարտական են ձգողության ուժին:
28. Գերոսկոր
Ազդրոսկրը ամենամեծն ու ամուրն է ամբողջ մարմնում: Նրա ուժը բավարար է մարմնի քաշից 30 անգամ ավելի մեծ քաշ պահելու համար:
29. Բուեր և ճնճղուկներ
Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «բուերի» միջին ինտելեկտն ավելի բարձր է, քան «ճնճղուկների»: