Ձգողականության օրենքն իմաստուն օրենք է, ըստ որի՝ կառուցվում է կյանքը: Դրա համար կարևոր է սովորել զարգացնել ինտուիտիվ ընդունակությունները և սեփական կյանք ներգրավել այն, ինչի մասին երազում եք:
Հնարավոր է՝ Դուք երազում եք ճանապարհորդել ամբողջ աշխարհում: Դեռ վաղուց ցանկացել եք գիրք գրել: Կամ մտածում եք բացել Ձեր սեփական սրճարանը: Յուրաքանչյուր մարդ ունի յուրահատուկ երազանքներ, բայց միայն ոմանք են հավատում, որ դրանց իրագործումը հնարավոր է: Երբեք թույլ մի տվեք, որ որևէ մեկը Ձեզ ասի, թե Դուք չեք կարող ինչ-որ բան անել: Հավատացեք ինքներդ Ձեզ:
1. Եղեք դրական:
2. Եղեք երախտապարտ:
3. Հավատացեք Ձեր երազանքներին:
4. Հետևեք Ձեր ինտուիցիային:
5. Տղամարդկություն ունեցեք` հետևելու Ձեր սրտին:
6. Լսեք Ձեր բնազդներին:
7. Ճանապարհորդությունը ոգեշնչում է և տեղափոխում է Ձեզ այլ մակարդակ:
8. Ժամանակ գտեք՝ անելու այն, ինչ Ձեզ դուր է գալիս:
9. Եղեք անկեղծ բոլորի հետ:
10. Մի եղեք կեղծավոր:
11. Հասկացեք, որ Ձեր երևակայությունը շատ հզոր է:
12. Տարվեք այն բանով, ինչ Ձեզ հետաքրքրում է:
13. Մոռացեք անհաջողությունների մասին:
14. Հասկացեք՝ անհանգստությունը, սթրեսը և վախը նշանակություն չունեն:
15. Խոստովանեք, որ ամեն ինչ կատարվում է որոշակի պատճառով:
16. Եղեք ազնիվ, չէ՞ որ սուտն անօգուտ է:
17. Ապրեք այնպես, կարծես յուրաքանչյուր օրը հրաշք է:
18. Բաց եղեք:
19. Թույլ մի տվեք դպրոցին խանգարել Ձեր կրթությանը:
20. Սովորեք բոլորից:
21. Կարողացեք մարդկանց մեջ նկատել ամենալավը:
22. Հավատացեք առատությանը և ազատությանը:
23. Կենտրոնացեք ցանկությունների վրա:
24. Մի կենտրոնացեք այն բանի վրա, որ փողով կարելի է երջանկություն գնել:
25. Հիշեք, որ միշտ կատարելագործման շանս կա:
26. Մի հանձնվեք:
27. Համբերատար եղեք:
28. Ոգեշնչեք ուրիշներին: