fbpx

27 պարզ օրենք տղամարդկանց համար

Ներկայացնում ենք 27 պարզ օրենք տղամարդկանց համար, որոնք իրենցից պարզ ճշմարտություն են ներկայացնում։

1. Մի ափսոսա փողերդ հաճույքների համար:

2. Դուրդ գալիս է՝ ասա:

3. Ապրիր այսօրով, որովհետև անցյալն այլևս չկա, իսկ վաղը կարող է չլինել:

4. Անհասկանալի՞ է՝ հարցրու:

5. Ուզում ես հանդիպե՞լ՝ հրավիրիր:

6. Ուզո՞ւմ ես ինչ-որ բան՝ խնդրիր:

7. Երբեք մի վիճիր:

8. Եթե մեղավոր ես, անմիջապես ասա, մի փորձիր արդարացում գտնել:

9. Ուզում ես հասկացվա՞ծ լինել՝ բացատրիր:

10. Միշտ հիշիր, ամեն ոք ունի իր ճշմարտությունը և շատ հաճախ այն կարող է չհամընկնել քո ճշմարտության հետ:

11. Մի շփվիր հիմարների հետ:

12. Կյանքում ամենակարևորը սերն է, մնացած ամեն ինչն ունայնություն է:

13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում:

14. Շրջապատող աշխարհը ոչ չար է և ոչ էլ բարի: Նրա համար միևնույնն է կաս դու, թե ոչ:

15. Փորձիր լավագույնը քաղել յուրաքանչյուր իրադարձությունից:

16. Միշտ հիշիր, որ այլ կյանք դու այլևս չունես:

17. Տաղտկալի մի եղիր:

18. Օրվադ զգալի մասը մի սպառիր հեռուստացույցի առջև:

19. Հիշիր, դու երբեք, ոչ մեկին ոչինչ պարտք չես:

20. Հիշիր, ոչ մեկ քեզ ոչինչ պարտք չէ:

21. Մի զբաղվիր քաղաքականությամբ: Քաղաքականությունը չարացնում է մարդուն:

22. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա:

23. Հավատա ոչ թե խոստումներին, այլ սեփական զգացումներին:

24. Կանանց հետ, ինչպես երեխաների հետ: Եղիր համբերատար և մի փոքր էլ հանդուրժող:

25. Հարգիր կանանց, նրանց շնորհիվ ես դու տղամարդ:

26. Երբ վատ տրամադրություն ունես, փորձիր չհաղորդել այն շրջապատին:

27. Միշտ իմացիր, որ այսօրը քո կյանքի լավագույն օրն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.2 из 5 )
MediaMag