fbpx

Համաշխարհային պարֆյումերիայի 25 ամենատարօրինակ բույրերը

Հին ժամանակներից պարֆյումը համարվում է գեղեցկության, սեքսուալության, բարձր ոճի և հաջողակ լինելու հոմանիշ: Բայց գեղեցկության կայսրությունում գոյություն ունեն տարօրինակ բույրեր, որոնք կարող են զարմանք առաջացնել, իսկ երբեմն էլ զզվանք:

1. Մարմնային հեղուկներ

pot

Etat Libre d’Orange ֆրանսիական ընկերությունը ստեղծել է Magnifiques անվանմամբ օծանելիք, որը բուրում են ինչպես արյունը, քրտինքը, սերմնահեղուկը և թուքը:

2. Սպիտակ Շոկոլադ

duxi-24

Opus Oils-ի White Chocolate Delight օծանելիքը իր բաղադրիչների թվում պարունակում է, ինչպես դժվար չէ կռահել անվանումից՝ սպիտակ շոկոլադ:

3. Ծխախոտ

duxi-23

Demeter-ի Pipe Tobacco օծանելիքի բույրը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են ծխամորճի լավ ծխախոտի բույրը: Սակայն ըստ երևույթին դրանք պոպուլյար չեն չծխողների շրջանում:

4. Վրիժառուներ

JADS International պարֆյում արտադրող ընկերությունը թողարկել է օծանելիքների շարք «Մարվելի վրիժառուները» անվանմամբ: Ինչպես պնդում է գովազդը, այս գերբնական բույրերը յուրաքանչյուր մարդու մեջ գերհերոս կարթնացնեն:

5.  Փոպկորն

duxi-21

Եվս մեկ անսովոր բույր Demeter ընկերությունից՝ փոպկորն, որը դուր կգա այն մարդկանց, ովքեր սիրում են կինոթատրոններում փոպկորն խրթխռթացնել:

6. Թուղթ

duxi-20

Steidl-ի Paper Passion-ը փոխանցում է թղթի և թանաքի բույրը: Անկասկած, սա անփոխարինելի բույր է գրադարանավարների, գրողների և գրավաճառների համար:

7. Ավտոտնակ

duxi-19

Հանրահայտ Comme Des Garcons բրենդը ստեղծել է Garage անվանումով օծանելիք, որում միախառնված են ալդեհիդների, կերոսինի, կաշվի և պլաստիկի բույրերը: Այս պարֆյումը, անկասկած, դուր կգա բոլոր ավտոսիրողներին:

8. Օմար

344766388

Lobster օծանելիքները բուրում են այնպես, ինչպես խեցգետնակերպերը:

9. Ձիեր

duxi-17

For Strange Women-ի օծանելիքների հավաքածույում գոյություն ունի Horse անվանումով պարֆյում, որը բուրում է ինչպես ձին, խոտն ու վարսակը:

10. Դժողքի բույրը

duhi-121

Odette-ի  Green Pepper տարօրինակ օծանելիքը բուրում է ինչպես փտող մթերքը:

11. Հուղարկավորություն

duhi-001

Հերթական տարօրինակ բույրը Demeter-ից: Funeral Home, որը իրենից ներկայացնում է շուշանի, մեխակի, թրաշուշանի, քրիզանթեմի, կարմրափայտի, արևելյան գորգի բույրերի խառնուրդ:

12. Բուխարի

duhi-002

Demeter-ի Fireplace-ը  նույնությամբ փոխանցում է այն բույրը, որով ներծծվում է հագուստը, երբ երկար ժամանակ նստում ես բուխարու առջև:

13. Հող

duxi-130

Demeter-ի երեք տեսակի օծանելիքները՝ Dirt, Grass և Wet Garden, փոխանցում են բնության՝ հողի, խոտի, անձրևից հետո այգու բույրը:

14. Սուրճ

duxi-121

Նրանք, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սուրճի՝ կսիրեն Demeter-ի Espresso պարֆյումը: Այժմ սուրճի բույրը միշտ կլինի Ձեր կողքին:

15. Կրկես

duxi-11

L’Artisan Parfumeur-ը վաճառքի է հանել Dzing օծանելիքները, որոնք բուրում են ինչպես կրկեսը: Բույրում համակցված են կարամելով խնձորի, արտիստների քրտնքի, փղերի և կաշվե նստարանների բույրերի նոտաները:

16. Հեշտոց

duxi-10

VULVA Original՝ օծանելիք, որն ունի հեշտոցի հոտ: Ավելացնելու կարծես ոչինչ այլևս չկա:

17. Կանեփ

duxi-09

Այս անգամ Demeter ընկերությունը որոշել է զարմացնել բոլորին՝ թողարկելով Cannabis Flower բույրը: Դժվար չէ կռահել ինչ բույր ունեն այս օծանելիքները:

18. Խրճիթ անտառում

duxi-08

November in the Temperate Deciduous Forest՝ բույր For Strange Women-ի հավաքածույից, որը փոխանցում է անտառի խրճիթի, թափված տերևների, սառը անձրևոտ գիշերվանից հետո ծառերի խեժի բույրը:

19. Բուտերբրոդ

344764715

Flame Burger King-ից օծանելիքները ամենայն հավանականությամբ նախատեսված են իսկական գուրմանների համար: Դրանք բուրում են ինչպես խորոված միս:

20. Կապույտ բորբոսով պանիր

duxi-06

Երևի բոլորը գիտեն կապույտ բորբոսով պանրի յուրատեսակ բույրը: Հարց է ծագում, ո՞վ կուզեր այսպես բուրեր:

21. Սուրբ ջուր

duxi-05

Demeter-ը չի դադարում զարմացնել իր տարօրինակ բույրերով: Այս անգամ դիմավորեք՝ Holy Water, որը անմիջապես հիշեցնում է եկեղեցու և եկեղեցական արարողությունների մասին:

22. Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք

duxi-04

Վերջերս ամերիկյան ընկերությունը արտադրել է յուրատեսակ օծանելիք, որը ԴՆԹ տեխնոլոգիաների օգնությամբ հաղորդում է օծանելիքին հաճախորդի ինդիվիդուալ բույրը: Յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել իր իսկ բույրը օծանելիքի տեսքով:

23. Խոզապուխտ

duxi-03

Եթե բուրգերի բույրը (նայեք կետ 7) չի բավարարում ախորժակ գրգռելու համար, օգնության են հասնում Bacon от Fargginay օծանելիքները, որոնք բուրում են ինչպես տապակած խոզապուխտ:

24. Թխվածք «Հրեշտակների կերակուր»

duxi-02

Demeter-ի (ա՜խ, նորից այս անունը) Angel Food օծանելիքը բուրում է հավկիթի սպիտակուցի, շաքարի, վանիլի և կոկոսի բույրով: Միգուցե որևէ կին կցանկանա՞ համեղ թվալ:

25. Apple ընկերությունը

duxi-01

Համակարգիչների և հեռախոսների հանրահայտ արտադրողը որոշել է թողարկել Air Aroma անվանմամբ օծանելիք, որոնք բուրում են ինչպես պլաստիկը, տպիչի ներկը և ալյումինը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Համաշխարհային պարֆյումերիայի 25 ամենատարօրինակ բույրերը
Յուրատեսակ հայացք այրվող լուցկիներին (38 ֆոտո)