fbpx

Ամենաշշմեցուցիչ բնական երևույթների ԹՈՓ 25-ը

Սկսած երկնագույն հրաբխային լավայից մինչև երբեք չդադարող ամպրոպը՝ սրանք և ոչ պակաս շշմեցնող այլ բնական երևույթներ մտել են մեր 25 ամենազարմանահրաշ և շշմեցուցիչ բնական երևույթների վարկանիշային ցուցակը:

Դուք նույնիսկ չէիք էլ կարող երևակայել, որ այսպիսի երևույթներ գոյություն ունեն բնության մեջ: Եվ այսպես.

25. Կենդանի «քարեր»

2521-610x360

Տեսքով այս արարածը նման է օրգանական մարմնի, որը «բանտարկված է» քարի մեջ: Այսպիսով կենսազտիչ-կակղամորթը հեշտությամբ միաձուլվում է շրջապատող միջավայրի հետ՝ ապահովելով իր համար հանգիստ կյանք:

24. Լենտիկուլյար ամպեր

2421-610x360

ՉԹՕ-ի նման այս ամպերը, սառը և խոնավ օդի անընդհատ հոսքի շնորհիվ ստեղծում են յուրատեսակ ծածկ լեռան գագաթին:

23. Կարմիր ծովախեցգետինների միգրացիան Զատկի կղզում

2321-610x360

Մոտ 120 միլիոն ծովախեցգետին է մասնակցում այս ամենամյան դեպի օվկիանոս ճանապարհորդությանը:

22. Ստորջրյա նախշեր, Ճապոնիա

2221-610x360

Այս նախշերի հեղինակն է ասեղնափոր ձկան որձը, որը ավելի հայտնի է որպես Ֆուգու ձուկ անվանմամբ: Այս հետաքրքիր երևույթի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր նախորդ՝ «Խորհրդավոր շրջաններ ծովի հատակին» և «Երբ ձկնիկը նկարում է ավելի լավ, քան շատերս» հրապարակումներում:

21. «Սև արև», Դանիա

2123-610x360

Գարնանը, ամբողջ Եվրոպայից, Դանիայի երկնքում են հավաքվում միլիոնավոր սարյակներ՝ ստեղծելով այս շշմեցնող տեսարանը, հսկայական սև շարժվող ֆիգուրներ երկնքում:

20. «Հարսնյակավորված» ծառեր, Պակիստան

2021-610x360

Միակ տեղը, որտեղ  սարդերի բյուրը կարող է փրկվել ջրհեղեղներից և սողանքներից՝ դա ծառերն են: Երբ ջուրն իջնում է, ծառերը կանգնած են մնում ամբողջությամբ պատված սարդոստայնով: Ծառերը այդ տեսքով ուրվականներ են հիշեցնում:

19. Սպիտակ ծիածաններ

1921-610x360

Ոչ մի զարմանալի բան չկա, որ այս միստիկ երևույթը բազմաթիվ անուններ է ստացել՝ «լուսնային ծիածան», «մշուշե ծիածան», «անգույն ծիածան» և այլն:

18. Ծիածանային էվկալիպտի ծառեր, Ավստրալիա

1821-610x360

Պիգմենտները, որոնք արտադրվում են միկրոօրգանիզմների (տրոմբոցիտոպոեզա) կենսագործունեության արդյունքում՝ էվկալիպտի բների վրա ստեղծում են այս վառ գունային գամմաները:

17. Մալստրեմ (Լոֆտենյան կղզիների արանքում գտնվող ջրապտույտ)

1721-610x360

Առաջանում է տարբեր ուղղություն ունեցող մակընթացության և տեղատվության ջրային հոսքերի ազդեցության շնորհիվ: Այս ջրապտույտները հեշտությամբ կարող են «կուլ տալ» լողորդի կամ նույնիսկ ոչ մեծ նավակներ:

16. Սառցե մազեր

1621-610x360

Բակտերիաների քիմիական ազդեցության շնորհիվ ծառերի ճյուղերը ընդունում են այսպիսի հատկություններ՝ ճյուղերի մակերեսին դուրս եկող ջուրը սառչելով՝ ստանում է այսպիսի զարմանալի տեսք:

15. Կանաչ առկայծումներ

Սա բավական հազվագյուտ երևույթ է, սակայն նաև հորինվածք կամ լեգենդ էլ չէ: Մի քանի պայմանների համընկման դեպքում, արևը մի քանի ակնթարթով ստանում է կանաչ գույն՝ մինչև հորիզոնում ծովն ընկղմվելը:

14. Հսկայական կապույտ անդունդ, Բելիզ

1421-610x360

Առաջացել է էրոզիայի պրոցեսների հետևանքով, այն ժամանակներում, երբ ծովը այստեղ այդքան էլ խորը չէր:

13. Անսպառ ամպրոպ, Վենեսուելա

1321-610x360

Նրան անվանում են նաև «Կատատումբո շանթ»: Ամպրոպը ժայթքում է տարվա 160 օր, իսկ առաջանում է այն ի շնորհիվ Կատատումբո լճի գետաբերանում՝ կլիմատիկ յուրահատուկ պայմանների շնորհիվ:

12. Ստորջրյա ջրվեժներ, Մավրիկիա կղզի

1222-610x360

Իհարկե սա իսկական ջրվեժներ չեն: Անչափ գեղեցիկ այս խաբկանքը ստեղծվել է ծովը թափվող ավազների հոսքի շնորհիվ:

11. Արյունահոսող սառցադաշտ, Անտարկտիդա

1124-610x360

Այս ֆենոմենը, որը հայտնի է նաև «արյունե ջրվեժ» անվամբ, ամենայն հավանականությամբ պայմանավորված է սառած աղի ջրում երկաթի օքսիդի բարձր պարունակությամբ:

10. Հրաբխային ամպրոպներ

1020-610x360

Հրաբխի ժայթքման ժամանակ առաջանում են հսկայական էլեկտրաստատիկ լիցքեր, որոնք ունակ են ժամանակ առ ժամանակ առաջացնել այսպիսի էլեկտրական փոթորիկներ:

9. Գոլորշե աշտարակներ, Իսլանդիա

921-610x360

Հյուսիսափայլի հետ միասին, այս գեոթերմալ ակտիվության ծնունդները հիշեցնում են սյուրռեալիստական կտավներ:

8. Անվերջ ալիք, Բրազիլիա

820-610x360

Տարվա մեջ երկու անգամ, երբ ատլանտյան մակընթաց ջրերը հանդիպում են Ամազոնի գետաբերանի գետային ջրերի հետ՝ առաջանում է այպիսի անսովոր ալիք

7. Դոնաիդա Մոնարխ թիթեռների միգրացիան, ԱՄՆ, Մեքսիկա

720-610x360

3000-ից ավել կմ իրենց ճանապարհին այս բյուրավոր թիթեռները երկնքում ստեղծում են աներևակայելի մի տեսարան:

6. Չժանմե Դանկսիա գունավոր ժայռեր, Չինաստան

622-610x360

Այս զարմանալի գունավոր ռելիեֆը միլիոնավոր տարիների ընթացքում կարմիր ավազաքարի և տարբեր միներալների քայքայման արդյունք է:

5. Ծաղկող անապատ, Չիլի

520-610x360

Մի քանի տարին մեկ անգամ, հիմնականում առատ անձրևներից հետո, անկենդան Ատակամա անապատը ծածկվում է կանաչի և ծաղիկների գորգով:

4. Քարացնող լիճ, Տանզանիա

420-610x360

Սա ավելի շատ հիշեցնում է ոչ այդքան գիտական ֆանտաստիկա: Սակայն ամեն ինչ ունի գիտական բացատրություն՝ Հյուսիսային Տանզանիայում գտնվող Նատրոն լճի ջուրը ունի այնքան բարձր pH, որ հեշտությամբ կարող է բառացիորեն կրաքար դարձնել յուրաքանչյուր կենդանու:

3. Ձիու կրակե պոչեր, Կալիֆորնիա

321-610x360

Կալիֆորնիայի Յոսեմին ազգային պարկում հայտնաբերված այս հրաշքները կատարվում են այն ժամանակ, երբ արևի լույսը որոշակի անկյան տակ ընկնում է ջրվեժի հոսքի վրա:

2. Սառած ծաղիկներ, Արկտիկա

268-610x360

Այս զարմանահրաշ ֆենոմենը հանդիպում է բևեռային ջրերում և բացատրվում է օվկիանոսի ջրի և մթնոլորտի ջերմաստիճանների մեծ տարբերությամբ:

1. Երկնագույն լավա, Ինդոնեզիա

1106-610x360

Այս հանելուկային առկայծումները ծծմբային գազերի այրման հետևանք են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag