fbpx

24 խելագար փաստեր, որոնցից Դուք ուղղակի կապշեք

Տարատեսակ փաստերի հավաքածու աշխարհի տարբեր ծայրերից և տարբեր ժամանակաշրջաններից.

1. Աշխարհում գոյություն ունի այնքան ադամանդ, որ մոլորակի յուրաքանչյուր բնակչին բաժին կհասնի ադամանդով լի մի բաժակ:

2. Մեծ Բրիտանիայում մարդուն բանտում պահելու համար հարկավոր է տարեկան 45 000 ֆունտ՝ դա մեկ ու կես անգամ թանկ է, քան ուղարկել նրան Իտոն սովորելու:

3. Առաջին գովազդային ջինգլերը տպագրվում էին թերթերում: Ընթերցողներին առաջարկվում էր ինքնուրույն երգել դրանք:

4. Վիկտորիանական ղեկավարությունը խորհուրդ էր տալիս կանանց, երկաթուղով երթևեկելիս բերանում քորոց պահել, որպես միջոց մթության մեջ անցանկալի համբույրի դեմ, երբ գնացքը մտնում է թունել:

5. Էգ կզաքիսը մահանում է, եթե 1 տարվա ընթացքում ոչ մի անգամ սեքս չի ունենում:

6. Ուրանը 40 անգամ ավելի տարածված է արծաթից և 500 անգամ՝ ոսկուց:

7. Եթե ամեն մի վամպիր, սնվեր օրը մեկ անգամ և ամեն անգամ իր զոհին վեր ածեր վամպիրի, ապա մարդկությունը ամբողջությամբ կվերածվեր վամպիրների 1 ամսից էլ շուտ:

8. Սպիտակ ռնգեղջուրներն ու սև ռնգեղջուրները միևնույն գույնի են:

9. Բուսական լվերի էգերը ծնում են էգ լվերի՝ արդեն հղի էգ լվերով:

10. 1838-ից 1960թթ. լուսանկարների ավելի քան կեսի վրա հանդես էին գալիս նորածինները:

11. 19-դ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, բոլոր ատամների հեռացումը և դրանց փոխարինումը արհեստականով՝ 21 ամյակին ամենապոպուլյար նվերն էր:

12. 18-րդ դարում, ֆրանսիական նավատորմը իր մահացածներին թաղում էր բանտերում:

13. Մարդկության 40%-ը չի ապրել մինչ առաջին ծննդյան օրը:

14. Երբևէ գոյություն ուենցած կենսաբանական տեսակների ոչ պակաս 99%-ը ոչ մի հետք չի թողել իրենից հետո՝ այդ թվում նաև բրածոների տեսքով:

15. «Աէրոսմիթ» խումբը ավելի շատ գումար է աշխատել «Կիթառի հերոսը» համակարգչային խաղով, քան իր որևէ ալբոմով:

16. Լոնդոնյան մետրոյի առաջին գնացքներին կոչում էին «կանալիզացիոն գնացքներ»:

17. Բրիտանական մանրածախ առևտուրը տարեկան 250 միլիոն ֆունտ է ստանում՝ չապրանքագրված նվեր սերտիֆիկատների վաճառքից:

18. Արաբերեն՝ բառերը գրվում են աջից ձախ, իսկ թվերը ձախից աջ: Արաբերենին տիրապետողը, երբ կարդում է տեքստ, որում շատ թվեր կան, ստիպված է կարդալ երկու կողմով՝ միաժամանակ:

19. Ածխային էլեկտրակայանը օդ է արտանետում 100 անգամ ավելի շատ ռադիոակտիվ թափոններ, քան ատոմակայանը՝ նույնքան էլեկտրաէներգիա արտադրելու պարագայում:

20. Աֆղանական Գիլմենդ նահանգի 90% հանցագործությունը կատարում է տեղի ոստիկանությունը:

21. Ֆրանսերենում, հունգարերենում, իսպաներենում, գելերենում, իտալերենում, պորտուգալերենում, լատիշերենում, սերբերենում, բոսնիերենում, չեռնոգոռերենում և տագալերենում «եղանակ» և «ժամանակ» բառերը նույնն են:

22. Ավազային մկները կարողանում են տարբերել ադրենալինի հոտը: Այդ պատճառով այդպիսի մկներ են պահում օդանավակայանների անվտանգության աշխատակիցները, որպեսզի կարողանան գտնել տեռորիստներին:

23. Սովորական միկրոալիքային վառարանը ավելի շատ էլեկտրականություն է ծախսում՝ ի հաշիվ էլեկտրոնային ժամացույցի աշխատելու, քան երբ տաքացնում է կերակուրը:

24. Կուբիզմում՝ չկան քառակուսիներ (կուբեր): Համաձայն պոստիմպրեսիոնիզմի տեսության՝ Սեզանի դաշտեր նկարում, յուրաքանչյուր օբյեկտ, տեսողական կարելի է բաժանել գլանների, գնդերի և կոների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
24 խելագար փաստեր, որոնցից Դուք ուղղակի կապշեք
Աշխարհագրության գիտելիքների ստուգման ԹԵՍՏ. 10 ոչ հեշտ հարցեր